l

lifestyle

KAMOBLOG AWARDS 2019-ը Արփի Գաբրիելյանի մասնակցությամբ

Այս տարի մեր մրցանակների հանձնման ընթացքն այլ ձևաչափ կունենա: Երեկոն, որի հյուր-վարողն է Արփի Գաբրիելյանը, 70 հյուրերի համար նախատեսված ընթրիք է, որտեղ ներկայացվելու են տարվա ընթացքում ամենաշատ դիտումներ գրանցած 15 շնորհանդեսները՝ ըստ Kamoblog.TV կայքի, մեր սոց էջերի և հեռուստատարբերակի ցուցադրությունների: Երեկոյի Գլխավոր գործընկերն է Moët & Chandon ապրանքանիշը, որը պաշտոնապես Հայաստանում ներկայացնում է Սարգիս Կարոլինա ընկերությունը: 

  • Kamo Tovmasyan

Ամեն օր մենք ներկայացնում ենք նոր շնորհանդեսներ, բացումներ, հանդիպումներ ռեստորանային, հյուրանոցային, ակումբային, նորաձևության, ճանապարհորդային ոլորտում հայտնի անձանց հետ, վերջին տարիներին նաև արդյունաբերական, բժշկական...մեր աշխատանքային սահմանը վաղուց ընդլայնվել են և ինչպես տեսնում եք ինքներդ՝ ողջ տարվա ընթացքում մենք աշխատում ենք գերլարված գրաֆիկով: Տարվա ընթացքում, Հոկտեմբեր ամսվա տվյալներով մենք արդեն ներկայացրել ենք 278 շնորհանդեսներ, նոր վայրեր, ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Ամփոփելով մեր աշխատանքային տարին մենք առանձնացրել ենք տարբեր բնագավառներում 15 ամենամեծ հետաքրքրություն ու շատ դիտում գրանցած միջոցառումները և հանձնում ենք նրանց կազմակերպիչներին մեր մրցանակները: Հետևորդների դիտումներն ու հետաքրքրությունը կարծում եմ ամենակարևոր, ռեալ ու մեծ գնահատականն է, այդ պատճառով մենք չենք ձեռնարկում որևէ քվեարկություն, չենք առանձնացնում ժյուրիի կարծիք, մենք գրանցում ենք դիտորդի ռեալ դիտումների ցուցանիշը: Ինչպես արեն նշեցի, հաշվի են առնվել մեր կայքի, հեռուստածրագրի, սոց էջերի փոստերի դիտումները միասին գումարած: KAMOBLOG AWARDS 2019-ը փակ միջոցառում է, այն միայն 70 գործընկերների համար է, ուստի օրը և վայրը չենք ցանկանում տարածել: 

Ամեն տարի KAMOBLOG AWARDS-ը վարում է հյուր-վարող: Այս տարի հրավիրել ենք գեղեցկուհի Արփի Գաբրիելյանին: Նշեմ, որ այս գեղեցիկ ֆոտոշարքը նկարահանել է լուսանկարիչ Արմեն Աղայանը, լուքը՝ Վահան Խաչատրյանի, ոճը՝ Ագա Քանքանյանի: Կարծում եմ շատ գեղեցիկ է ստացվել: 

Հիշեցնեմ նաև, որ KAMOBLOG AWARDS ստանում են միայն ընթացիկ տարվա ընթացքում բացված նոր վայրերը, կամ միջոցառումները, որոնք իրենց բնագավառում մեծ հետաքրքիրություն են ցուցաբերել: Ինչպես միշտ մեր մրցանակը խորհրդային շրջանի ռետրո ֆոտոխցիկներն են: Այս տարի ներկայացված են հետևյալ անվանակարգերը:

1. NEW ROOFTOP OF THE YEAR

2. NEW FASHION BRAND PRESENTATION

3. SINGER OF THE YEAR

4. NEW RESTAURANT OF THE YEAR

5.NEW CONCEPTUAL PLACE OF THE YEAR

6. NEW ENTERTAINMENT PLACE FOR CHILDREN

7.GASTRONOMIC AND LIFESTYLE EVENT

8.NEW PRODUCT PRESENTATION

9.NEW EVENT PLACE OF THE YEAR

10. NEW CAFE OF THE YEAR

11.ELECTRONIC EVENT OF THE YEAR

12.GRAND OPENING OF THE YEAR

13.PRIVATE EVENT OF THE YEAR

14. NEW COCKTAIL BAR OF THE YEAR

15. BEAUTY BRAND OF THE YEAR

back-top