l

lifestyle

EX NIHILO. ATLAS FEVER նոր բույրի շնորհանդեսը Hermitage սրահում

Hermitage Armenia-ն ներկայացրեց ATLAS FEVER. Rock the Kasbah նոր բույրը, որը EX NIHILO բրենդի BABYLONE հավաքածուի մի մասն է կազմում: Բույրի պարֆյումերն է Շյամալա Մեզոնդիոն: Իրավամբ միջազգային պարֆյումեր՝ Շյամալա Մեզոնդիոն ծնվել է Մալայզիայում, և կրթություն ստացել Լոնդոնում՝ նախքան Հոնկոնգում ապրելիս
բույրեր ստեղծելու տաղանդը հայտնաբերելը:

  • Kamo Tovmasyan

Շյամալան էկլեկտիկական և հազվագյուտ փորձով պարֆյումեր է, ինչը նրան թույլ է տալիս զարգացնել իր ստեղծագործականությունը և դիվերսիֆիկացնել
իր ոգեշնչման աղբյուրները Շյամալա Մեզոնդիոն ոգեշնչվել է Ատլասի անապատում մեծագույն երաժիշտների նախաձեռնողական ճանապարհորդություններով:
ATLAS FEVER-ը մարմնավորում է հնագույն օծանելիքի նոու-հաուի համադրումը Rock'n'Roll-ի հետ: Մայրու փայտը, համադրված վարդագույն հատապտուղներով, հիշեցնում է անգին փայտի հոտն այնպես, ինչպես լավագույն վինտաժային կիթառները: Տոնկա լոբու և վանիլի քաղցր նոտաները հակադրվում են կաղնու և գայակի ակորդի բարդությանը: ATLAS FEVER՝ Արևելյան էլեկտրական ստեղծագործականության տոն:
Օլֆակտորային նոտաները.
•Վերին
Վարդագույն հատապտուղներ, Խունկ
• Սրտի
Նարգիզ ծաղկի աբսոլյու
• Հիմքի
Մայրու փայտ, Ճանդան փայտ, Տոնկա լոբի,
Վանիլ, Փայտային ակորդ (Կաղին, Գայակ)
Բույրն արդեն կարող եք ձեռք բերել բոլոր Hermitage սրահներում:

back-top