l

lifestyle

ԱՍՏՂԻԿ գեղեցկության սրահի վերաբացումը ընդլայնված սրահներով

Շուրջ 10 տարի Էջմիածնի կենտրոնում՝ Բաղրամյան 4 հասցեում գործող ԱՍՏՂԻԿ գեղեցկության սրահը վերաբացվել է ընդլայնված սրահներով և ծառայությունների ավելի ամբողջական ձևաչափով: Դիմահարդար-կոսմետոլոգ Տաթևիկ Պողոսյանը, ով և սրահի հիմնադիրն է, ուսանել է Ագա Քանքանյանի, ապա վերապատրաստվել Գոհար Ավետիսյանի մոսկովյան կենտրոնում, ինչի շնորհովիվ ԱՍՏՂԻԿ գեղեցկության սրահի ցանկացած այցելու կարող է վստահ լինել բարձր պրոֆեսիոնալիզմի, արդյունավետ խորհրդատվության և գոհացնող արդյունքի հարցում:

ԱՍՏՂԻԿ գեղեցկության սրահը միայն կանանց համար է: Երկհարկանի սրահի առաջին հարկում կոսմետոլոգիայի, դեմքի և մարմնի խնամքի, մատնահարդարման հատվածներն են, իսկ երկրորդ հարկում մատուցվում են վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ: Ոչ միայն Էջմիածին քաղաքի բոլոր կանայք և աղջիկները, այլ նաև տարբեր քաղաքներից այստեղ ժամանած հյուրերը, կարող են վստահ լինել սպասարկման բարձր որակի և անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի հարցում: Սրահի մասնագետներն աշխատում են միայն անվանի բրենդերի կոսմետիկ միջոցներով, սարքավորումներով և խնամքի պարագաներով, այդ թվում իսրաելական TRIOS բազմաֆունկցիոնալ ապարատով, LISAP մազերի խնամքի և մի շարք այլ հանրահայտ բրենդերի ապրանքատեսակներով: Վերաբացման շնորհանդեսին ներկա էին սրահի մշտական այցելուները, հյուրեր, ինչպես նաև դիմահարդար Ագա Քանքանյանը, ով և շնորհավորեց հիմնադիր Տաթևիկ Պողոսյանին՝ նման հաջող գործունեության առթիվ:

Բաղրամյան 4

ԱՍՏՂԻԿ գեղեցկության սրահ

0231-47 309

Facebook/«Աստղիկ» գեղեցկության սրահ

 

back-top