l

lifestyle

Պետք է Այցելել! Նորաբաց ԱՍՏԱՖՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՋԻՈ ռեստորանային կոմպլեքսը Ջրվեժում

ԲԵԼԱՋԻՈ ռեստորանային ցանցը ներկայացնում է իր նոր՝ ԱՍՏԱՖՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՋԻՈ կոմպլեքսը Ջրվեժի 2-րդ թաղամաս 6/10 հասցեում: 300 հյուրերի համար նախատեսված շքեղ փակ սրահ, բացօթյա հեքիաթային հատված 10-70 հյուրերի համար նախատեսված առանձնասրահներով և բացօթյա սրահներով և իհարկե Բելաջիո ռեստորանային բրենդին բնորոշ համեղ խոհանոցով և տնական հյուրընկալմամբ: Բոլոր մանրամասները՝ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

ԲԵԼԱՋԻՈ ցանցի երկրորդ ռեստորանը ստացել է ԱՍՏԱՖՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՋԻՈ անվանումը: Ինչպես նշեցի, այն գտնվում է Ջրվեժի երկրորդ թաղամասում: Երկհարկանի կառույցում փակ սրահն է, որը կարող է հյուրընկալել մինչև 300 հյուրերի: Կոմպլեքսի մոտ գործում է հարմար ավտոկայանատեղի, փակ սրահում շուրջ տարի կարող եք կազմակերպել հարսանեկան, ծննդյան, մկրտության և այլ տոներ: Հիմնականում այստեղ հանդես է գալիս ԲԵԼԱՋԻՈ ռեստորանի նվագախումբը, սակայն ըստ ցանկության կարող եք ձեր միջոցառման համար ամրագրել ցանկացած արտիստի կամ խմբի ելույթը: Առաջին հարկում սպասասրահն է, որտեղ ձեր երեխաներին զբաղեցնում է խաղավարը: Դժվար կլինի գտնել հայի, ով չի եղել ու չի փորձել Մյասնիկյան 2 հասցեում արդեն շուրջ 15 տարի գործող ԲԵԼԱՋԻՈ ռեստորանի խոհանոցը: Այս ռեստորանը լինելով ոլորտի առաջատարներից, հայտնի է նրանով, որ, ժողովրդի լեզվով ասած՝ ՄԻՇՏ ՀԱՄՈՎ ՀԱՑ Է ՏԱԼԻՍ: Ի տարբերություն հենց ԲԵԼԱՋԻՈ ռեստորանի, ԱՍՏԱՖՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՋԻՈ կոմպլեքսում բացի կովկասյան և ռուսական խոհանոցը, ներկայացված է նաև եվրոպական խոհանոց և հեղինակային ուտեստներ Շեֆ-խոհարարից, որոնք միայն այստեղ կարելի է փորձել: Նշեմ նաև, որ ԱՍՏԱՖՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՋԻՈ կոմպլեքս աշխատում է մինչ վերջին այցելուի սպասարկումը:

Ի տարբերություն փակ սրահի, որը նախատեսված է և գործում է հենց մասշտաբային միջոցառումների համար, կոմպլեքսի բացօթյա հատվածը շուրջ տարի գործելու է բոլորի համար, ովքեր պարզապես սիրում են համեղ սնվել հաճելի միջավայրում: Բացօթյա կանաչապատ սրահը, որն ավելի շատ ամառնոց է հիշեցնում, ներկայանում է 10-80 հյուրերի համար նածատեսված 10 առանձնասրահներով, տնակներով և 6 բաց տաղավարներով: Մեծ սրահներն այստեղ 30,40 և 80 հյուրերի համար են նախատեսված, այնպես որ այստեղ նույնպես կարող եք նշել տարբեր միջոցառումներ, բայց պարտադիր չէ ունենալ առիթ, որպեսզի գալ այստեղ: Կարող եք պարզապես փախնել քաղաքի կենտրոնի աղմուկից և 6-8 հոգանոց խմբով հանգստանալ բացօթյա տաղավարներում, կամ 10-12 հյուրերի համար նախատեսված առանձնասենյակներում: 

Բաց մի թողեք բացօթյա հատվածում գործող թսնրի սրահը, որտեղ վրաստանից հրավիրված հացթուխը թխում է տաք հաց, իսկ 30 տարի լավաշ թխող Բավական մայրիկն էլ լավաշ  է թխում ձեզ համար: Հարևանությամբ, թոնրի մեջ պատրաստվում է խորովածը, կարտոֆիլը, բայց եվ մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ որքան էլ գայթակղիչ են տաք հացն ու թոնրի խորովածը, խորհուրդ կտամ փորձել նաև խոհարարի հեղինակային ուտեստները:

Բացօթյա հատվածում պատվիրեք նաև սառը լցնովի գարեջուր, չնայած որ այստեղ առկա են նաև հայկական և միջազգային բոլոր արտադրվող գարեջրի տեսակները: Բացօթյա հատվածում երաժշտություն չկա, այստեղ ավելի հանգիստ է ու իրոք շատ հարմար ընտանեկան և ընկերական խմբով հանգստանալու համար: Հաշվի առեք, որ շուտով սկսվում է խաշի ու հարիսայի սեզոնը, ու նկատի ունեցեք, որ հենց բացօթյա հատվածը խաշ ուտելու հիանալի տարբերակ է: Համեղ խինկալին մոռացա նշեմ, ախր որ մեկը նշեմ, ամեն ինչն էլ այստեղ համեղ է և որ ամենակարևորն է՝ ավելի քան հասանելի գնային քաղաքականությամբ: 

Ջրվեժ, 2-րդ թաղամաս, 6/10

(+374) 41-563 838 / (+374) 44-300 700

Facebook/AstafyanAndbellagio

Ի դեպ, այս պահին ընթանում են աշխատաքներ արդեն նոր՝ մոտ 300 հյուրերի համար նախատեսված փակ սրահի կառուցման համար: 

back-top