l

lifestyle

Երկրորդ ASKONA սրահի բացումը Tashir Street Shopping Gallery-ում

Հյուսիսային պողոտայում բացվեց ռուսական հայտնի ASKONA բրենդի երևանյան երկրորդ սրահը: Օրթոպեդիկ ներքնակների, բազմոցների, անատոմիական բարձերի, անկողնային պարագաների բացառիկ և նորարար տեսականին պարզապես կապշեցնի և կգոհացնի բոլոր այցելուներին, ովքեր մտահոգված են իրենց առողջ և հարմարավետ քնի հարցում: Նոր սրահում արդեն իսկ ներկայացված է նաև ASKONA KIDS մանկական հավաքածուն ձեր երեխաների համար: Հիշեցնեմ, որ առաջին ASKONA սրահը գործում է ՌԻՈ մոլում:

  • Հյուսիսային պող., Tashir Street Shopping Gallery

 Այսուհետ ASKONA-ի հանրահայտ տեսականին կարող եք նաև ձեռք բերել նոր հասցեում՝ Հյուսիսային պողոտայում գործող Tashir Street Shopping Gallery-ում, հենց 2020 տարեթիվն արձանագրող մուտքից: Տարիքի հետ սկսում ես կարևորել հանգիստ քունը, հարմարավետությունը և մեծ ուշադրություն ես դարձնում անկողնային պարագաներ, մահճակալ, ներքնակ ընտրելիս: Ինքս այս հրաշալի սրահից ձեռք եմ բերել հատուկ օրթոպեդիկ բարձ՝ մեջքի վրա քնողների համար և ներքնակ: Տեսականին շատ մեծ է, այն ներկայացնում է տասնյակ տարբերակներ թե տարիքային տարբեր խմբերի, թե ողնաշարային խնդիրներ ունեցող անձանց ու արդեն նաև երեխաների համար:

Մանկական ներքնակ ընտրելու հարցին անհրաժեշտ է մոտենալ առանձնահատուկ ուշադրությամբ: Հենց դրանից է կախված ՝ կունենա Ձեր բալիկը հետագայում ողնաշարային խնդիրներ, թե լավ ձևավոևված կեցվածք: Անհրաժեշտ է սկսել կոշտության աստիճանից: Այն կարևորագույն չափանիշ է երեխայի հենաշարժիչ համակարգի ձևավորման համար: Այսպիսով, մինչև 4 տարեկան երեխաների համար անհրաժեշտ է ընտրել կոշտ ներքնակ, 4-7 տարեկաններին՝ միջինից բարձր կոշտություն, իսկ մինչև 12 տարեկաններին՝ միջին կոշտություն: Անհրաժեշտ է չմոռանալ նաև ներքնակի նյութերի մասին: Դրանք չպետք է ալերգիաներ առաջացնեն, բայց նաև պետք է հեշտ մաքրվեն: Այս բոլոր չափանիշներին համապատասխանում են ASKONA ընկերության մանկական շարքի ներքնակները!

Մեր մաշկը պարբերաբար թարմանում է: Այս գործընթացը հատկապես ակտիվանում է գիշերը: Մաշկի մեռած մասնիկները ընկնում են բարձի մեջ և դառնում են նպաստավոր միջավայր փոշեոջիլների բազմացման համար: Դրանք նաև քայքայում են մաշկի առողջ հյուսածքները: Այսպես մարդկանց մոտ առաջանում են աստմա, խրոնիկ հազ, ալլերգիա և մաշկային հիվանդություններ: ASKONA ընկերության ջրակայուն ծածկաշապիկները բարելավում են օդափոխությունը բարձում և նպաստում են խոնավության արագ չեզոքացմանը: Իսկ խիտ գորշվածքը կանխարգելում է միկրոօրգանիզմների առաջացումը բարձում:

Askona ընկերությունը ներկայացնում է նորույթ երիտասարդ մայրերի համար` մանկական օրթոպեդիկ բոժոժ: Այն ստեղծվել է առաջատար մանակաբուժների և օրթոպեդ-բժիշկների համատեղ ջանքերի արդյունքում: Բոժոժի ձևը մտածված է մինչև վերջին մանրուքը: Սրա վրա Ձեր փոքրիկը իրեն կզգա շատ ավելի լավ, քանի որ հատուկ գլանակի շնորհիվ երեխայի ոտքերը մի փոքր մոտ են լինելու փորիկին: Այս դիրքի շնորհիվ երեխան իրեն ավելի հանգիստ և ապահով կզգա, ինչպես նաև շատ ավելի լավ կքնի:

Askona ընկերությունը Ձեզ է ներկայացնում ներքնակների ոլորտում ճոխության և հարմարավետության խորհրդանիշ հանդիսացող Grether & Wells ապրանքանիշի ներքնակները: Ընկերության հարուստ պատմությունը սկսվում է 1859 թվականից և շարունակվում է մինչ օրս: Ժամանակին այս ներքնակներն են նախընտրել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լիզ Թեյլորը, Մերլին Մոնրոն, Ֆրանկ Սինատրան և այլոք: Այս ներքնակները աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.
1. բոլոր ներքնակները ձեռագործ են
2. ունեն յուրահատուկ զսպանակային համակարգ, որը հարմանրվում է մարմնի ցանկացած դիրքին
3. բամբակի և վուշի առկայությունը ներքնակներում
4. ջերմակլանիչ տեխնոլոգիաներով պատրաստված փրփրանման զանգված:
 

back-top