l

lifestyle

ASKONA օրթոպեդիկ ներքնակների և բազմոցների սրահի բացումը ՌԻՈ մոլում

Փափազյան 8 հասցեում գործող ՌԻՈ մոլի առաջին հարկում բացվեց ռուսական հայտնի ASKONA բրենդի երևանյան սրահը, որն ի դեպ միակն է տարածաշրջնում: Օրթոպեդիկ ներքնակների, բազմոցների, բարձերի և անկողնային պարագաների բացառիկ և նորարար տեսականին պարզապես կապշեցնի և կգոհացնի բոլոր այցելուներին, ովքեր մտահոգված են իրենց առողջ և հարմարավետ քնի հարցում: Դիտեք այս հիանալի սրահի բացման շնորհանդեսը՝ ԿամոԲլոգում:

  • Փափազյան 8/ՌԻՈ մոլ, www.askona.ru
  • Կամո Թովմասյան

 

 

Ավելի քան 22 տարի ԱՍԿՈՆԱ ընկերությունը համարվում է իդեալական քնի ամենահավատարիմ գործընկերը: Առողջ քնի սահմանը՝ահա ընկերության գաղափարախոսությունը ու կարծում եմ գնահատելով ներկայացված տեսականին, կհամոզվեք, որ ընկերության օրթոպեդիկ ներքնակները, բարձերը և բազմոցները մեզ բոլորիս իրոք կարող են պարգևել ոչ միայն հանգիստ, այլև առողջ քուն: 20 տարի առաջ՝ 1998թ.-ին ընկերությունը հիմնեց օրթոպեդիկ ներքնակների արտադրություն արևելյան Եվրոպայում: Արդեն 5 տարի անց ԱՍԿՈՆԱՆ սկսեց համագործակցել ԻԿԵԱ ընկերության հետ՝ մատակարարելով նրանց իր ներքնակները: 2006թ.-ին հայտնի ակադեմիկ Վ. Դիկուլյոմի հետ ԱՍԿՈՆԱՆ սկում է արտադրել հեղինակային Mediflex ներքնակները: 12 տարի առաջ ԱՍԿՈՆԱՆ սկում է արտադրել իր հայտնի King Koil ներքնակները: Millionaire Fair ցուցահանդեսի ընթացքում ԱՍԿՈՆԱՆ հենց այս շարքի Royal Masterpiece ներքնակով դառնում է ոլորտի ամենաքննարկվող և հիշատակվող բրենդերից մեկը: Ներքնակի արժեքն, ի դեպ 75 000 դոլար էր:

 ԱՍԿՈՆԱՆ ներկայացնում է միջին և միջինից բարձր գնային քաղաքականությամբ ներքնակներ և բազմոցներ, որոնք կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել տարբեր ճաշակի, նաև հնարավորության անձինք: Ի տարբերություն ներքնակներ ներկայացնող այլ ընկերությունների, ԱՍԿՈՆԱՆ առաջարկում է նաև օրթոպեդիկ բարձերի, անկողնային սպիտակեղենի հատուկ տեսականի, որը կարող եք համադրել ցանկացած ոճի ինտերիերի կամ մահճակալի հետ:

Բաց մի թողեք կրկին օրթոպեդիկ ձևաչափով ստեղծված բաղմոցների բացառիկ շարքը, որը թույլ է տալիս օգտագործել դրանք և որպես բազմոցներ, և որպես մահճակալներ՝ փոխելով այն կարծրատիպը, թե բազմոցին քնելն առողջարար չէ: Մահճակալներ, բազմոցներ, տարբեր աքսեսուարներ…իդեալական քնի և հանգստի համար նախատեսված առողջարար տեսականի, որը դուք կարող եք նաև պատվիրել սրահում առկա կատալոգներով կամ օնլայն: Նշեմ, որ ցանկացած պատվեր կհայտնվի սրահում մեկ-երկու ամսվա ընթացքում, և կունենա գնային ֆիքսված առաջարկ:

Մահճակալների և անկողնային պարագաների տեսականին ևս մեծ է: Սրահում ներկայացված են նաև արոմամոմերի և հանգիստ քնի համար նախատեսված ուլտրա սարքավորումներ, աչերի, պարանոցի մերսող սարքեր:

Բաց մի թողեք նաև միակն իր տեսակում smart pillow-ն, որը կառավարվում է հատուկ ներբեռնվող app-ի միջոցով, կառավարում է ձեր սրտի աշխատանքը և հանդիսանում է ձեր անձնական խորհրդատուն ավելի կատարյալ քնի հարցում:

Ինչպես արդեն նշեցի, սրահում առկա կատալոգների միջոցով դուք կարող եք ծանոթանալ բրենդի ողջ տեսականուն և ցանկության դեպքում կատարել ամրագրումներ, որոնք կիրագործվեն 1-2 ամիսների ընթացքում:

Բացման շնորհանդեսին ներկա էր ԱՍԿՈՆԱ բրենդի Գործադիր տնօրեն Սվետլանա Օբրազցովան, ով երևանյան ԱՍԿՈՆԱ սրահի Գործադիր տնօրեն Բենիամին Կոստանյանի հետ միասին կտրեց կարմիր ժապավենը: Խաղարկության ընթացքում 18 հաջողակ հյուրեր շահեցին 20% զեղչի քարտեր և 3 օրթոպեդիկ բարձեր ԱՍԿՈՆԱ սրահից: Բացման շնորհանդեսին նվագում էին DJ GUEVO-ն և DJ CandyFloss-ը:

back-top