l

lifestyle

«Շնչող արվեստ» նախաձեռնության ամփոփումը

Արվեստը թույլ է տալիս արտահայտել մեր զգացմունքները, հաղորդակից դարձնել մեր մտքերին և ներկայացնել մեր մշակույթը: Դա է պատճառը, որ տարիներ շարունակ ԱՄՆ դեսպանությունը հպարտությամբ արվեստագետներին ու արվեստի առաջատար գործիչներին ներգրավել է ԱՄՆ-ում իրականացվող փոխանակման ծրագրերում: Այս ծրագրերի շրջանավարտները, համատեղ ջանքերով և ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, փորձեցին հայաստանյան վառ արվեստը ներկայացնել նոր լույսի ներքո մի նախաձեռնության միջոցով, որը կոչվում է «Շնչող արվեստ»:

 

  • Kamo Tovmasyan

«Շնչող արվեստ» նախաձեռնությամբ հայկական գլուխգործոցները ներկայացվում էին նորովի՝ բեմադրության և տեսաարվեստի միջոցով, ինչն արվում է առաջին անգամ: Այս նախաձեռնությունն իրականացվեց ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար և ԱՄՆ պետքարտուղարության միջազգային առաջնորդ-այցելուների ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանի կողմից: Ծրագիրը, որին նա մասնակցել էր Միացյալ Նահանգներում, դիտարկում էր այն ուղիները, թե ինչպես կատարողական արվեստները կարող են կիրառվել երիտասարդական նախաձեռնություններ խթանելու նպատակով:  

Այս նախաձեռնության շրջանակում, հունիսի 14-ից 19-ը 6 թանգարան, որոնց տնօրենների մեծ մասն ամերիկյան փոխանակման ծրագրերի շրջանավարտներ են, իրենց հարկի տակ ներկայացրին արվեստը նորովի հրամցնելու ուշագրավ լուծումներ՝ բեմադրություն, բոդիարթ, տեսապրոյեկտմամբ վերափոխված տարածքներ, ինստալյացիաներ: Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ նախագծի ամփոփումը, որին ներկա էր անձամբ Ռիչարդ Միլսը:

 «Արվեստը կարևոր դեր ունի հայկական մշակույթում, ուստի մենք ուրախ ենք աշխատել արվեստագետների և թանգարանների տնօրենների հետ, ովքեր մեր փոխանակման ծրագրերի շրջանակում եղել են ԱՄՆ-ում և վերադառնալով լծվել են այս կարևոր ոլորտի զարգացման գործին: Հայաստանում իր տեսակի մեջ առաջին անգամ իրականացվող այս ծրագիրն ի ցույց է դնում հայկական ստեղծարար ոգին ու զբոսաշրջիկների համար գեղեցիկ արվեստների գրավիչ ու գունեղ միջավայր ձևավորելու ցանկությունը», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

 

back-top