l

lifestyle

Նոր ձևաչափ! ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ավտոսպասարկման սրահի բացումը Պարոնյան 16/2 հասցեում

Պարոնյան 16/2 հասցեում բացված ԱՐՎԵՍՏԱՆՈՑ սպասարկման սրահը, որը բառախաղի տեսքով կոչվում է նաև Արհեստանոց/Արվեստանոց, վստահ եմ կունենա մեծ հաջողություն, քանզի ներկայանում է նոր ձևաչափով, սպասարկման նոր որակով, ինչն այսօր շատ ավելի գրավիչ է ու արդիական, քան բոլորիս հայտնի, մեղմ ասած ոչ այնքան մաքուր ու ցիվիլ գարաժները: Հատկապես կին-վարորդները, կարծում եմ նման սրահի վաղուց էին սպասել:

  • Kamo Tovmasyan

Եկեք համաձայնվենք, որ հայ վարորդների մեծ մասն իրենց մեքենաներին վերաբերվում են ինչպես արվեստի նմուշների: Ընկերներիցս մեկն ընդհանրապես կատակում է, որ իր մեքենան իր սիրուհին է, իսկ մեքենայի ամսեկան ծախսերն ավելի շատ են կազմում քան հենց իր անձնական: Այսօր, մեքենայի տեխնիկական սպասարկման համար դեռևս ստիպված ես հիմնականում գնալ ծանոթ "խադավիկի" մոտ, մի մասն այստեղ, մի մասն այնտեղ...Ինքս վերջերս մտածում էի, միթե չկա ավելի ցիվիլ, մաքուր, հաճելի սրահ, որտեղ կարող ես ստանալ մեքենայի հետ կապված բոլոր խնդիրների լուծումը և սպասարկվես այսօրվա միջազգային չափանիշների ստանդարտներով: Հատկապես կին-վարորդները, որոնց թիվը գնալով ավելանում է մեզ մոտ, կարիք ունեն հենց այսպիսի սպասարկման կենտրոնի և ձևաչափի: Բարձրակարգ նյութեր, փորձառու մասնագետներ, վերջին սերնդի սարքավորումները և հաճելի ինտերիեր: Շատ շուտով ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ կսկսի գործել շուրջօրյա, իսկ ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ահա  այստեղ,  կամ վիդեո տարբերակում, որտեղ սրահի տնօրեն Իվան Նեկրասովը ներկայացնում է ամբողջական ծառայությունները: Հեռախոսահամար՝ 041-000 911:

Նշեմ նաև, որ շուտով հարևանությամբ կգործի նաև ավտոլվացման հատվածը, որը նույնպես կներկայանա այս ձևաչափով ու ստանդարտներով: Հավելեմ նաև, որ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-ը ներկայացնում է նաև MobiWash շարժական ավտոլվացման ծառայությունը: Դուք կարող եք լինել տանը, աշխատավայրում, կամ կարող եք հանդիպման լինել որևէ սրճարանում, և ժամանակ խնայելու համար կարող եք ամրագրել MobiWash-ի ծառայությունը: Րոպեներ անց մասնագետն իր մեքենայով կմոտենա ձեզ և 20-45 րոպե հետո կհանձնի ձեր մեքենան անթերի մաքուր վիճակում: Ավտոմեքենան մաքրվում է նորագույն նանոտեխնոլոգիայով՝ ջրի փոխարեն օգտագործվում է հատուկ գել, որը ոչ միայն չի վնասում ավտոմեքենան, այլև ստեղծում է պաշտպանիչ հակաանձրևային շերտ: Այն փայլեցնում է թափքը և հաղորդում է նրան թարմ տեսք: Չի քերծում ներկը, ինչն անխուսափելի է ավտոմեքենան այլ եղանակով լվանալիս: Ձմռանը չեն սառչում փականները, շարժական և ռետինե մասերը, դռներն ու պատուհանները, չի վնասվում ոչ մի էլեկտրոնային սարքավորում, կամ լարանցում, aռհասարակ չի մնում ոչ մի խոնավություն՝ թե՛ թափքի վրա և թե՛ սրահում, չի աղտոտվում մեքենայի շուրջը: Գնային սահմանն է 3-5 000 դրամ՝ կախված իհարկե մեքենայից, ներառյալ սրահի մաքրումն ու թափքի լվացումը: Գնացուցակին ավելի մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ահա այստեղ: Նշեմ, որ գործում է կայք՝ www.mobiwash.am, կարող եք միանալ ֆեյսբուքյան էջին` FB/MobiWash և իհարկե ներբեռնել MobiWash հավելվածը iOS-ի և Android-ի համար: Աշխատանքային ժամերն են՝ 09:00 - 21:00: Այլ ժամերին պատվիրելու համար պետք է դիմել նախօրոք: Հեռախոսահամար՝ 055-950 905

back-top