l

lifestyle

Արտ Ֆլոր Դիզայն սրահն արդեն հրավիրում է Ամանորյա հեքիաթային գնումների

Ամեն տարի նոյեմբերին նկարահանում ենք Տիգրան մեծ 28 հասցեում գտնվող Արտ Ֆլոր Դիզայն սրահն ու ամեն անգամ հիանում ու վայելում այս գեղեցկությունը: Շուտով Ամանորն է, արդեն իսկ ժամանակն է ձևավորել մեր բնակարանները, գրասենյակները, սրահները, ու այս հարցում, ինչպես ամեն տարի, օգնության է գալիս Արտ ֆլոր Դիզայն սրահը: Արդեն 12 տարի նոյեմբեր ամսից սրահը վերածվում է իսկական հեքիաթի՝ տեղափոխելով թե մեծերին ու թե փոքրերին Ամանորյա հրաշքների աշխարհ: Նկարահանել ու ձեզ ենք ներկայացնում սրահի այս տարվա Ամանորյա դեկորացիաները, ցուցափեղկերը և նոր տեսականին, որն արդեն կարող եք ձեռք բերել սրահում:

  • Տիգրան Մեծ 28, 010-56 46 13
  • Kamo Tovmasyan

 Կարող եմ սեփական փորձից ասել, եթե դիմավորել տարին գունեղ զարդարանքով, շքեղ տոնածառով և բոլոր համապատասխան տոնական աքսեսուարներով, հենց այդպես էլ տարին կընթանա: Արտ Ֆլոր Դիզայնը հերթական անգամ խանութը վերածել է տոնական հեքիաթի, որտեղ հայտնվելով ուզում ես գնել բացառապես ամեն ինչ, քանի որ ցանկացած նմուշ, ցանկացած դետալ այստեղ հաշվի է առնվել և մանրակրկիտ աշխատանքի արդյունք է: Արտ Ֆլոր Դիզայնում կգտնեք ամեն ինչ` տոնական օրերին Ձեր տունը, գրասենյակը կամ խանութ-սրահը յուրօրինակ և յուրահատուկ դարձնելու համար: Ամանորյա  թարմացված տեսականին ներմուծված է եվրոպական առաջատար ցուցադրություններից: Արտ Ֆլոր Դիզայնը շնորհավորում է բոլորին գալիք տոների առթիվ և մաղթում հաճելի գնումներ:

Տիգրան Մեծ 28

010-56 46 13

Facebook/Արտ Ֆլոր Դիզայն

Instagram/art_flor_design

back-top