l

lifestyle

Շտապեք գնումների! Ամանորյա շոփինգը Արտ Ֆլոր Դիզայն սրահում

Շատերս չենք էլ զգում, բայց տոներն արդեն աննկատ մոտենում են: Ժամանակն է ձևավորել մեր բնակարանները, գրասենյակները, սրահները, ու այս հարցում, ինչպես ամեն տարի, օգնության է գալիս Տիգրան Մեծ 28 հասցեում գործող Արտ ֆլոր Դիզայն սրահը, որը մասնագիտացված խանութ է դիզայներների համար: Արդեն 11 տարի նոյեմբեր ամսից սրահը վերածվում է իսկական հեքիաթի՝ տեղափոխելով թե մեծերին ու թե փոքրերին Ամանորյա հրաշքների աշխարհ: Նկարահանել ու ձեզ ենք ներկայացնում սրահի այս տարվա Ամանորյա դեկորացիաները, ցուցափեղկերը և նոր տեսականին, որն արդեն կարող եք ձեռք բերել սրահում:

Տոներն են մոտենում...իսկ հետզհետե ցրտող մեր օրերում տրամադրություն են հաղորդում խանութների արդեն տոնական և նրբաճաշակ ցուցափեղկերը: Ասում են` գալիք շան տարին շատ կարևոր է դիմավորել գունեղ զարդարանքով, շքեղ տոնածառով և բոլոր համապատասխան տոնական աքսեսուարներով: Արտ Ֆլոր Դիզայնը հերթական անգամ խանութը վերածել է տոնական հեքիաթի, որտեղ հայտնվելով ուզում ես գնել բացառապես ամեն ինչ, քանի որ ցանկացած նմուշ, ցանկացած դետալ այստեղ հաշվի է առնվել և մանրակրկիտ աշխատանքի արդյունք է: Ամանորյա շունչը զգալու համար հարկավոր է 1 անգամ այցելել Արտ Ֆլոր Դիզայն խանութ, նույնիսկ 1 գնված իր տրամադրություն կհաղորդի ու կպահպանի իր յուրօրինակությունը Ձեր տան մեջ:

Արտ Ֆլոր Դիզայնում կգտնեք ամեն ինչ` տոնական օրերին Ձեր տունը, գրասենյակը կամ խանութ-սրահը յուրօրինակ և յուրահատուկ դարձնելու համար: Ամանորյա  թարմացված տեսականին ներմուծված է եվրոպական մի շարք երկրներից: Արտ Ֆլոր Դիզայնը շնորհավորում է բոլորին գալիք տոների առթիվ և մաղթում հաճելի գնումներ:

Տիգրան Մեծ 28

Գարեգին Նժդեհ 10/30

010-56 46 13

Facebook/Արտ Ֆլոր Դիզայն

back-top