l

lifestyle

ARTEX ապրանքանիշի շնորհանդեսը Alexander հյուրանոցում

Հայաստանում պաշտոնապես ներկայացվեց ARTEX ապրանքանիշը, որը մասնագիտացված է գելլաքերի արտադրությամբ: Alexander հյուրանոցում տեղի ունեցավ բրենդի ներկայացումը, որին ներկա էին բյութի ոլորտի մասնագետներ և բլոգերներ: Միջոցառման հատուկ հյուրն էր՝ ARTEX ընկերության ռեգիոնալ մասնագետ Կարինե Գրիգորյանը:

  • Կամո Թովմասյան

ARTEX ապրանքանիշը շուկայում է 2014 թվականից: Ընկերությունը զբաղվում է մատնահարդարման բարձրակարգ նյութերի արտադրությամբ, որոնք հեշտացնում են մասնագետի աշխատանքը՝ էլ ավելի գոհացնելով հաճախորդին։ Բրենդի հիմնական նպատակն էր ստեղծել ապրանքներ, որոնք կդառնան մասնագետի հավատարիմ օգնականները, կնպաստեն նրա աշխատանքին և խնդիրներ չեն ստեղծի: ARTEX ապրանքանիշը  պետք է Երևանում ներկայացվեր դեռևս անցյալ տարի, սակայն պատերազմի պատճառով հետաձգվեցին բոլոր միջոցառումները։ Պատերազմի ընթացաքում անմահացավ ARTEX-ի երևանյան ներկայացչության տնօրեն Կարինե Մուրադյանի որդին՝ Վահե Եղիկյանը։ Հենց նրա հետ էր տիկին Կարինեն մշակել ապրանքանիշի բիզնես պլանը, առաջխաղացման ծրագրերը, Վահեն էլ զբաղվելու էր ապրանքանիշի զարգացմամբ՝ բանակից վերադառնալուց հետո։

Հաշվի առնելով հաճախորդների կարծիքները՝ ARTEX-ը շարունակաբար բարելավում է արտադրանքը,  դրանք ավելի լավ և հարմար դարձնելով աշխատելու համար և անհատական մոտեղում ցուցաբերելով յուրաքանչյուրին: Ընկերության տեսականին արժանի է հատուկ ուշադրության, քանի որ յուրաքանչյուր ապրանքատեսակ ստեղծվել է բարձրակարգ մասնագետների մի ամբողջ խմբի միասնական աշխատանքի արդյունքում: Հենց դա է պատճառը, որ ARTEX-ին հաջողվել է նոր մշակույթ ձևավորել մատնահարդարման ոլորտում՝ թելադրելով ոճ ու ձևավորելով բնավորություն։ Համոզված ենք, որ ARTEX նյութերը վառ, հաճելի հույզեր կառաջացնեն ինչպես մասնագետի, այնպես էլ նրա հաճախորդների համար, քանի որ ապրանքանիշը ոճի և ճաշակի մարմնացում է յուրաքանչյուր սրվակի մեջ: Հայաստանում բրենդի տեսականին կարելի է ձեռք բերել 093-19 87 61, 043-56 10 21 հեռախոսահամարներով:

 

back-top