l

lifestyle

“ԱՐՄԻՆ” բարեգործական հասարակական կազմակերպության բացման շնորհանդեսը

Բոլոր այն հիվանդներն, ովքեր քաղցկեղի հետևանքով կորցրել են կամ կարող են կորցնել կրծքագեղձը, հնարավորություն ունեն այլևս վերականգնել այն: Ամերիկաբնակ դոկտոր-պրոֆեսոր Արթուր Սալիբյանն, ով տարեկան 2 անգամ պարտադիր ժամանում է Հայաստան` կատարելու այդ վիրահատություններն ու ուսանելու բժիշկներին, Լուսինե Ավագյանի հետ համատեղ բացել է “ԱՐՄԻՆ” հիմնադրամը` կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով կրծքագեղձը կորցրած կանանց աջակցելու նպատակով:

  • 043-10 00 17

«ԱՐՄԻՆ» բարեգործական հասարակական կազմակերպության ստեղծման նպատակն է Հայաստանում կանանց կրծքագեղձի քաղցկեղի վերականգնման ծրագրի իրականացման աջակցումը, կրծքագեղձի վերականգնումը խթանելը այս ծրագրի հիմքում ընկած գաղափարախոսությամբ առաջնորդվելով՝ այն է , որևէ կին լինի նյութական միջոցների բացակայություն, հոգեվիճակի անկում կամ որևէ այլ պատճառ չպետք է զրկվի կրծքագեղձի վերականգնման հնարավորության ունենալու իրավունք: Կրծքագեղձի բացակայությունը միայն մարմնի սպի չէ, այն հոգու սպի է, Աստծո կամոք կինն է մարդկային կյանքն արարողը, նա պետք է ունենա հիվանդության հետևանքով կորցրած կրծքագեղձը վերականգնելու հնարավորություն:

Միջոցառումը նվիրված էր “ԱՐՄԻՆ” բարեգործական հասարակական կազմակերպության բացմանը: Վերջինս նպատակ է հետապնդում կրծքագեղձի վերականգնման ծրագրի աջակցմանը, կորդինացմանը, իրականացմանը, հիվանդների և միջոցների հավաքարգրմանը:  Ինչպես հայտնի է` նմանատիպ վիրահատությունների արժեքը բավական բարձր է: Բարեբախտաբար, Հայաստանում այլևս կա բժիշկ, ով երկար տարիներ է, ինչ իրականացնում է այդ վիրահատությունները մեր հանրապետությունում` այդ ընթացքում նաև ուսանելով ՀՀ-ի մի շարք բժիշկների (Արզնի Էսթետիկա` մոմոգրաֆիայի բաժանմունք, Էրեբունի Բ/Կ` Ներսես Բերբերյան և այլք..)

Տարիներ շարունակ անվճար ապահովելով այդ ամենը` պլաստիկ վիրաբույժն իր միջոցներով բերում է համապատասխան իմպլանտներ և կատարում վիրահատություններ: Ինչպես նաև, այսօր կան բուժ.հաստատություններ, որտեղ տվյալ վիահատությունն իրականացվում է նույնիսկ պրոֆեսորի բացակայության դեպքում: Վիճակագրության տվյալներով վերջին տարիների ընթացքում 150-ից ավելի կանայք այդ հիվանդության կողքով անցել են:

Եվ միջոցառման մեկնարկի հիմնական նպատակն այս ամենի իրավաբանորեն ամրագրումն է` հետագայում տարբեր ֆոնդերի միջոցներ ներգրավումը, այսինքն` հասնել նրան, որ այն հիվանդներն, ովքեր պոկ են եկել քաղցկեղի ճիրաններից և ցանկանում են վերականգնել իրենց առողջությունն ու գեղեցկությունը, զուտ դրամի պատճառով չընկնեն հոգեբանական անելանելի վիճակների  մեջ և կարողանան վերականգնել առողջությունը: 

Հետևելով “ԱՐՄԻՆ” բարեգործական հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին` կարող եք տեղեկանալ աշխատանքների կանոնակարգման, հիվանդների հավաքագրման, սոցիալական վիճակի պարզաբանման և տարբեր ծրագրերի մասին:

back-top