l

lifestyle

ARM HOOKAH Lounge Bar-ի երկրորդ՝ LEVEL 2 սրահի բացումը Հյուսիսային պողոտայում

Հյուսիսային պողոտա 6 հասցեում գործող ARM HOOKAH Lounge Bar-ն ընդլայնեց իր գործունեությունը, նույն հասցեով՝ ARM HOOKAH Lounge Bar-ի երկրորդ հարկում ներկայացնելով արդեն LEVEL 2-ն: LEVEL 2-ն ավելի ընդարձակ է, արդեն նաև առանձնասրահներով, և վիտրաժային տեսարանով: Արամ MP3-ն բացման հատուկ հյուրն էր, մենք էլ նկարահանել ենք ողջ ընթացքն ու կպատմենք, թե ինչով է առանձնանում ARM HOOKAH Lounge Bar. LEVEL 2-ն:

  • Կամո Թովմասյան

 

 Երկու տարի առաջ Arm Hookah-ն սկսեց առաքել բարձրակարգ նարգիլեներ ու կարճ ժամանակահատվածում այնքան պահանջված դարձավ, որ նախորդ տարի Հյուսիսային պողոտայում բացեց իր առանձին սրահը: Ի դեպ, եթե չեք դիտել առաջին սրահի բացման շնորհանդեսը, կարող եք դիտել այն ահա այստեղ: Arm Hookah նարգիլեների առանձնահատկությունը թարմ մրգերով և յուրօրինակ համային լուծումներով նարգիլեներն են, բոլոր պահանջված համերով, հեղինակային միքսերով՝ պատրաստված բարձրակարգ նարգիլեի մասնագետների կողմից: Որն է ARM HOOKAH Lounge Bar-ի առանձնահատկությունը, այն, որ ժամանցավայրը քաղաքի կենտրոնում է, աշխատում է մինչ ուշ գիշեր, բացի լավ նարգիլեն նաև շատ համեղ խոհանոց ունի, ինչը վկայում է միշտ ֆուլ սրահը: Այսուհետ երկրորդ հարկում կարող եք այցելել ARM HOOKAH Lounge Bar, արդեն LEVEL 2:

LEVEL 2-ն ունի վիտրաժային տեսարանով երկու մեծ սրահներ, 4 առանձնասրահներ, որտեղ կարող եք ընկերների հետ նշել տոներ, խաղալ տարբեր ժամանցային խաղեր, կամ պարզապես առանձնանալ, եթե նախընտրում եք ավելի հանգիստ պայմաններում սնվել ու ծխել նարգիլե: Բացման շնորհանդեսի հատուկ հյուրն էր Արամ MP3-ն, ով կատարեց իր ամենահայտնի հիթերը: Հյուրերը համտեսեցին ARM HOOKAH նարգիլեներ, իհարկե տոնական տորթը, ու մինչ ուշ գիշեր, ինչպես դուք տեսնում եք վիդեո տարբերակում, շնորհավորեցին ու նշեցին HOOKAH Lounge Bar. LEVEL 2-ի բացումը:

ArmHookah Lounge Bar. LEVEL 2

Հյուսիսային պողոտա 6, 24/1
077-19 00 00

Facebook/Armhookah

Instagram/armhookah

back-top