l

lifestyle

Ծաղկաձոր՝ 10 րոպեում: Անձամբ փորձում ենք Armenian Helicopters-ի ուղղաթիռը

Առաջին անգամ Հայաստանում! Armenian Helicopters տուր-օպերատորն առաջարկում է շրջայց և բիզնես-թռիչքներ ուղղաթիռներով: Օրերս նկարահանման էինք Ծաղկաձորում և որոշեցինք մեկնել հենց Armenian Helicopters-ի ուղղաթիռով՝ ավելի ռեալ ձեզ ներկայացնելու համար այս նոր ծառայության առանձնահատկությունները: 12 րոպե անց արդեն Ծաղկաձորում էինք, եթե մեր Մաշան վախկոտ չլիներ ու չխնդրեր դանդաղ գնալ, 10 րոպեում էլ կարող էինք տեղ հասնել: Բոլոր մանրամասներն ու վիդեոն՝ մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Armenian Helicopters ընկերությունը հիմնադրվել է նախորդ տարի: Նրանք, ովքեր հաճախ են ճանապարհորդում, կարծում եմ արտերկրում օգտվել են ուղղաթիռային շրջայցներից, որոնք տվյալ քաղաքի զբոսաշրջության ոլորտի ամենատարածված ատրակցիոններից են: Ես անձամբ Նյու Յորքում եմ ամրագրել նման ծառայություն, քանի որ Նյու Յորքը վերևից տեսնելը շատ տպավորիչ էր: Հիմա արդեն Հայաստան ժամանած զբոսաշրջիկների, ինչպես նաև հենց տեղաբնակների համար հասանելի է նույն ծառայությունը, որը ոչ միայն կատարում է շրջայց Երևանում, Երևանի հարակից շրջաններում, այլև կարող է ծառայել, որպես բիզնես հանդիպումների փոխադրամիջոց ողջ Հայաստանի տարածքում:

Robinson R66 ուղղաթիռով մենք մեկնեցինք Ծաղկաձոր՝ որտեղ նկարահանումների էինք: Հետաքրքիր է, որ ուղղաթիռում ավելի հանգիստ էր, քան մենք պատկերացնում էինք, կարծում եմ, դա նաև պրոֆեսիոնալ օդաչուի շնորհիվ էր: Քանի որ ամենուր մեզ համար կարևոր է երաժշտությունը, ամենահաճելի պահն այն էր, որ մեր ականջակալներում հնչում էր այն երաժշտությունը, որը մեր սմարթֆոններում էր: Հրաշալի հայաստանյան տեսարանները վայելելով՝ 12 րոպեում արդեն Ծաղկաձորում էինք: Մեր Մաշան առաջին անգամ էր ուղղաթիռ նստում, այդ պատճառով մի փոքր հուզված էր, խնդրել էինք շատ դանդաղ վարել: Իրականում Երևանից-Ծաղկաձոր կարելի է հասնել 10 րոպեում:

Տուրիստական և բիզնես թռիչքներն այս պահին իրագործվում են Հայաստանի ողջ տարածքում, շուտով նաև կիրագործվեն թռիչքներ դեպի Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ: Բացի ընկերության ուղղաթիռներով թռիչքների իրագործումը, նաև տրամադրվում է սեփական ուղղաթիռի վաճառքի, սպասարկման, խնամքի ամբողջական ծառայությունների փաթեթ: Մենք կհետևենք Armenian Helicopters-ի գործունեությանը և, կարծում եմ, պարբերաբար կներկայացնենք ձեզ այս ընկերության նորությունները: Շնորհակալություն ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանին՝ անձամբ մեզ ուղեկցելու Ծաղկաձոր և ներկայացնելու բոլոր մանրամասները: 

ԿԱՄԱՐ բիզնես կենտրոն

091-111 611

www.armheli.com

Facebook/Armenian Helicopters

Instagram/armenian_helicopters

back-top