l

lifestyle

ԱՐՄԱՏ Լաունջ-Ռեստորանի բացման շնորհանդեսը

Հյուսիսային պողոտայի հարևանությամբ՝ Կողբացի 50/2 հասցեում բացված ԱՐՄԱՏ լաունջ-ռեստորանը հատուկ աուրա ուներ: Միգուցե հյուրերի ջերմ ժպիտներն էին, գուցե հետաքրքիր ինտերիերը, կամ էլ Հեմինգուեյը, ով լուռ հետևում էր բոլոր հյուրերին...եզակի ժամանցավայր, որն արդեն իսկ բացման օրվանից հարզատ վայրի է նման: Ծանոթացեք ամառվա ամենաօրիգինալ նոր ժամանվավայրերից մեկի հետ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

ԱՐՄԱՏ անվանումն ինքնին տանում է դեպի մեր պատմությունը, սակայն բացի հայկական 15-17 դարի միջնադարյան նախշազարդերը, հայկական խոհանոցի համեղ ուտեստները ԱՐՄԱՏ լաունջ-ռեստորանը նաև եվրոպական ձեռագիր ունի և էկո դիզայն: Fusion խոհանոց, երկու սրահներ և հարմար բար: Ինտերիերի դիզայնը վստահվել է U Project ընկերությանը, խոհանոցում՝ բարկրակարգ խոհարարներն են, ովքեր շնորհանդեսի ընթացքում արդեն իսկ զարմացնում էին հյուրերին մենյուում առկա ուտեստների հատուկ հյուրասիրությամբ: ԱՐՄԱՏ լաունջ-ռեստորանը գործում է մինչ կեսգիշեր, հատուկ մենյու լանչի ժամերին, կարծում եմ նախաճաշն այստեղ ևս տրամադրող կլինի աշխատանքային օրը հաջող սկսելու համար: Հայկականը կարող է լինել նորաոճ և այս ժամանցավայրը դրա վառ օրինակն է:

Կողբացի 50/2

Facebook/Armat Lounge Restaurant

back-top