Kamancha
l

lifestyle

Հյուրասիրում ենք ԿԱՄԱՐ գինիներ Երևան Մոլում...ՈՂՋ ԱՄԱՌՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ!

Պռոշյանի կոնյակի գործարանը ողջ ամառվա ընթացքում, ամեն օր՝ 15.00-ից մինչ երեկյան 22.00-ը Երևան Մոլի այցելուներին հրավիրում է իր նոր՝ KAMAR գինիների անվճար համտեսման: Մոլի գլխավոր մուտքի աջ հատվածում կնկատեք կարմիր բրենդային տաղավարը, որտեղ էլ ձեզ սպասվում է KAMAR-ի սպիտակ, կարմիր և Ռոզե գինիների համտեսումը: Երեկ մեր թիմը որոշել էր անձամբ հյուրասիրել ու նույնիսկ նվիրել մարդկանց KAMAR գինիներ: Թե ինչ ստացվեց այս ամենից, դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Ընդամենը մի քանի ամսում Պռոշյանի կոնյակի գործարանն իր KAMAR նռան օրգանիկ գինով մեծ հետաքրքրություն ցուցաբերեց: Այսօր նռան գինին սպառվում է այնքան արագությամբ, որ այն շատ դժվար է դարձել գտնել խանութ-սրահներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Շարունակելով KAMAR շարքը՝ Պռոշյանի կոնյակի գործարանը թողարկեց միանգամից երեք նորույթ: Այսուհետ բացի օրգանիկ նռան գինին կարող եք ձեռք բերել նաև անապակ սպիտակ, կարմիր և Ռոզե գինիները: Գնել կարող եք լավագույն սուպերմարկետներում, մասնագիտացված սրահներում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նոր շարքի գովազդային արշավի շրջանակներում KAMAR գինիները ներկայացվում են Երևան մոլի մոտ տեղադրված հատուկ կարմիր տաղավարում, որտեղ ողջ ամառվա ընթացքում ձեզ առաջարկվում է անվճար համտեսել նոր KAMAR-ները: Հիշեք, ամեն օր, 15.00-22.00-ը այցելելով Երևան Մոլ, հենց բացօթյա հատվածում կարող եք մոտենալ կարմիր տաղավարին և օգտվել հյուրասիրությունից.ՈՂՋ ԱՄԱՌՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ: Մեր թիմը հետաքրքիր մտահղացմամբ, որոշեց անձամբ հյուրասիրել մարդկանց և առաջարկել նրանց հետաքրքիր խաղ խաղալ: Պետք էր փորձել գինին, գուշակել, թե որն է հենց KAMAR-ը և ստանալ նվեր մեկ շիշ KAMAR գինի:

 Նույնիսկ Իվետա Մուկուչյանը, ով գնահատում է լավ գինիները, անտարբեր չի անցել KAMAR գինիների կողքով: Նա նույնպես ընտրում է KAMAR-ը:

Ռուսական շոու-բիզնեսի սուպերաստղ Քսենյա Բորոդինան ևս նախընտրում է Պռոշյանի կոնյակի գործարանի գինիները, մասնավորապես KAMAR գինին:

Այսպիսով, մոտակա երեք ամիսների ընթացքում Երևան Մոլի բացօթյա հատվածում, ահա այս կարմիր տաղավարում դուք կարող եք անվճար փորձել KAMAR գինիները: Շոփինգից առաջ, գուցե հետո, պարզապես մոտեցեք տաղավարին և փորձեք ձեր նախընտրած գինին: Չմոռանաք թողնել ձեր կարծիքը, այն շատ կարևոր է: Նշեմ, որ այս տաղավարում չեք կարող գնել գինի, այն պարզապես հյուրասիրման համար է ստեղծված: KAMAR գինիները վաճառքում են գրեթե ամենուր՝ լավագույն սուպերմարկետներում, մասնագիտացված խանութներում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 

Մեր կողմից իրականացված ակցիայի օրը հրավիրել էինք նաև DJ Ocean-ին:

Ինչ էինք մենք մտածել...Մոլի հաճախորդներին հրավիրում էինք տաղավար, առաջարկում ընտրել, թե որ գինին են ցանկանում համտեսել, իսկ հետո առաջարկում էինք գուշակել, թե երկու բաժակներում տարբեր շշերից լցված գինիներից, որ մեկն է KAMAR գինի: Դուք տեսնում եք, որ շշերը փակված են, որպեսզի հետաքրքիր լիներ ընթացքը, բայց իրականում այստեղ բոլորը հենց KAMAR գինիներ են, այսինքն պատասխանը պետք է լիներ՝ "Երկու բաժակներում էլ նույն KAMAR գինին է":

Սկզբում կարծում էինք, թե բարդ կլինի, շատերը չեն ցանկանա նկարահանվել, բայց հետո արդեն ինքներս չէինք հասցնում աշխատել: Երկու ժամվա ընթացքում ընդունեցինք մոտ 100 հյուր, նվիրեցինք ավելի քան 70 շիշ գինի, իսկ նախաձեռնությունն էլ այնքան լավ ընդունվեց, որ գուցե որոշ ժամանակ անց մեր թիմը կրկին նման ակցիա կազմակերպի: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և հաղթողներին հրաշալի օրվա համար:

back-top