VIVARO MEDIA-ի՝ որպես սպորտային մեդիա հարթակի ստեղծումը պատահական չէր։ Ավելի քան մեկ տասնամյակ Vivaro ընկերությունների խումբը հովանավորում և աջակցում է հայկական գրեթե բոլոր մարզաձևերին, ֆեդերացիաներին, առանձին սպորտային ակումբներին և մարզիկներին՝ լինելով Հայաստանում բազմաթիվ սպորտային իրադարձությունների ամենավստահելի գործընկերն ու համահիմնադիրը: Ընկերությունը հանրությանը ներկայացնում է ոչ միայն հայկական սպորտը, այլև հավատարիմ մնալով հավակնոտ ծրագրեր իրականացնելու իր առաքելությանը` ցուցադրում է ամենահայտնի մարզաձևերի նշանակալի խաղերն ու մրցաշարերը։
Vivaro Media-ն ներկայանում է ինչպես սեփական հեռուստատեսային արտադրանքով, այնպես էլ լավագույն միջազգային ընկերություններից գնված կոնտենտով: Ալիքների բովանդակությունը հասանելի կլինի նաև Vivaro TV էլեկտրոնային հարթակի բաժանորդագրության միջոցով: VIVARO MEDIA-ն վերահեռարձակվելու է UCOM, Rostelekom, TEAMTV ընկերությունների և այլ հերահեռարձակոցմերի միջոցով: Ընկերությունը շուկա է դուրս եկել 3 հեռուստաալիքով՝ Vivaro Sports, Vivaro Sports+ և Vivaro Arena։
Vivaro Sports հեռուստաալիքի եթերացանցը լի է համաշխարհային սպորտի կարևոր իրադարձությունների մասին պատմող լրատվական և վերլուծական հաղորդումներով: Հեռուստաալիքի եթերում ցուցադրվում են ամենասիրված ֆուտբոլային առաջնություններ ինչպես նաև հոկեյ, բասկետբոլ, թենիս, ֆորմուլա 1, բոքս և այլ մարզաձևեր:
Vivaro Sports+ հեռուստաալիքը ցուցադրում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ պայմանագրային համագործակցությամբ ձեռք բերված սպորտային վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև սպորտային նորություններ և վերլուծություններ տարբեր ձևաչափերի հաղորդումների միջոցով։ Բացի այդ, Vivaro Sports+-ը Vivaro Sports-ի հետ մեկտեղ կցուցադրի խոշորագույն միջազգային սպորտային իրադարձությունները։
Vivaro Arena-ն կհեռարձակի հայկական ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի մրցաշարեր, ինչպես նաև այլ մարզաձևերի դիմակայություններ և հաղորդումներ:
Vivaro Media-ն շուկա է մտնում տարածաշրջանում բացառիկ նորարարական մոտեցումներով՝ համալրված լավագույն տեխնիկական ու ծրագրային լուծումներով։ Համագործակցելով հեռուստատեսային սարքավորումների և ծրագրային ապահովման միջազգային այնպիսի առաջատարների հետ ինչպիսին են՝ VIZRT, VSN և TriCaster ընկերությունները: