l

lifestyle

ARAY Home վաճառասրահի բացումը Rossia Mall-ի երրորդ հարկում

ԱՐԱՅ ընկերությունը Տիգրան Մեծ 16 հասցեում գտնվող Rossia Mall առևտրի կենտրոնում ներկայացրեց իր ձևաչափով եզակի ԱՐԱՅ ՀՈՄ/ARAY HOME վաճառասրահը, որը 1600 քմ մակերեսով զբաղեցնում է մոլի ողջ երրորդ հարկը՝ հաճախորդներին ներկայացնելով գնումներ կատարելու նոր, առավել հարմար լուծումներ: Մենք ևս ներկա էինք բացմանը և ներկայացնում ենք ձեզ լուսավոր ու ընդարձակ ԱՐԱՅ ՀՈՄ սրահը:

  • Տիգռան Մեծ 16, Rossia Mall, www.aray.am, 010-50 50 15
  • Kamo Tovmasyan

Բացման ընթացքում մեդիայի ներկայացուցիչները ծանոթացան սրահի ինտերիերի, սպասարկման նոր ձևաչափի հետ և առաջինը շրջեցին իրոք նախկին բոլոր ԱՐԱՅ վաճառասրահներից տարբերվող "Արայ Հոմ"-ում: Ինչպես կռահում եք անվանումից, բացի աուդիո, վիդեո և կենցաղային տեխնիկայի մեծ տեսականին, "Արայ Հոմ"-ում ներկայացված է նաև սպասք, տան պարագաներ, կարելի է ասել՝ ամեն անհրաժեշտ իր տան համար: Լայվ միացումը բացման ընթացքից կարող եք դիտել ահա այստեղ:

 Միայն 10 օր և "Արայ Հոմ"-ի բացման առթիվ, ընկերությունը ներկայանում է բազմաբնույթ գովազդային առաջարկներով՝ մեծ զեղչերով, արժեքավոր նվերներով, իջեցված ՍՈՒՊԵՐ ԳԻՆ առաջարկներով, արժեքավոր շահումների խաղարկություններով, ապառիկի անտոկոս պայմաններով: Մինչև հունիսի 20-ը "Արայ Հոմ"-ում գործելու է 25% զեղչ ամբողջ տեսականու համար, ինչպես նաև նվերներ գնման արժեքի 25%-ի չափով: Ամենակարևոր ակցիաներից մեկը 99 000 դրամից բարձր գնում կատարողների մասնակցությունն է ակնթարթային վիճակախաղին, որտեղ բոլոր կտրոնները շահող են և խաղարկվում են միայն արժեքավոր նվերներ, այդ թվում նաև LG հեռուստացույցներ: Նույն ժամանակահատվածում ԱՐԱՅ բոնուսային քարտապանները գնումներ կատարելով "Արայ Հոմ" սրահից, կկուտակեն եռապատիկ ավել բոնուսային միավորներ:

Հիշեցնեմ, որ ARAY վաճառասրահներն առաջարկում են նաև գրավիչ ապառիկ գնումների պայմաններ: Այսպես, "Արայ Հոմ"-ում ևս տեխնիկա կարելի է ձեռք բերել ապառիկ՝ 0-0-0 համակարգով, այսինքն ՝ առանց կանխավճարի, տարեկան տոկոսադրույքի ու բանկին վճարվող հայտի ձևակերպման սպասարկման վճարի: Բոլոր ակցիաներին կարող եք հետևել ու ավելի մանրմասն ծանոթանալ ԱՐԱՅ ընկերության ֆեյսբուքյան էջում, ահա այստեղ:

ԱՐԱՅ ընկերությունը հիմնադրվել է 1988 թ.-ին և իր պատմության 29 տարիների ընթացքում կազմավորել է հայաստանյան շուկայում տեխնիկայի վաճառասրահների մեծ ցանց ու դարձել լայնորեն ճանաչված ապրանքանիշ: Գործունեության ընթացքում հաստատելով գործընկերային հարաբերություններ հայտնի ապրանքանիշեր ու գերժամանակակից տեխնոլոգիաներ ներկայացնող ավելի քան 40 ընկերությունների հետ՝ ԱՐԱՅ ընկերությունը հայաստանյան սպառողին է ներկայացնում անմիջապես արտադրողից ներմուծված ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով կենցաղային և աուդիո-վիդեո տեխնիկայի մեծ տեսականի:

ԱՐԱՅ ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ LG, ELECTROLUX, ZANUSSI, SMEG, AEG, APPLE և բազմաթիվ այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Իր բազմամյա գործունեության ընթացքում ընկերության գործարար փիլիսոփայության հիմքն են կազմել սպառողների ցանկության առավելագույն բավարարումը և բարձրակարգ սպասարկումը, ինչի վկայությունն են ընկերության բազմահազար սպառողների գոհունակությունը, բազմաթիվ միջազգային և տեղական մրցանակները:

ԱՐԱՅ

Լավագույն տեխնիկա, լավագույն գին...

Տիգրան Մեծ 16 / Rossia Mall

010-50 50 15

www.aray.am

Facebook/ARAYArmenia

"Հաճախորդների հարմարությունը մշտապես մեր ուշադրության կիզակետում է,- նշեց ԱՐԱՅ ընկերության Գլխավոր Գործադիր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը,-Այդ իսկ պատճառով մեզ համար ամենից կարևոր էր ստեղծել մի ձևաչափ, երբ հաճախորդը մեկ վայր այցելելով հնարավորություն կունենա գնել և որակյալ տեխնիկա, և տան համար անհրաժեշտ այլ պարագաներ":

back-top