l

lifestyle

Ուղևորություն դեպի ԱՄԷ և էլի 30 արժեքավոր մրցանակաների խաղարկություն ԱՐԱՅ-ի կողմից

Դեկտեմբերի 6-Հունվարի 13-ը ԱՐԱՅ, ԱՐԱՅ ՀՈՄ և ՏԵԽՆՈԼԱՅՖ սրահներից 25 000 դրամ և ավել գնումներ կատարած անձինք մասնակցում էին Ամանորյա խաղարկության, որի ընթացքում խաղարկվում էին 30 արժեքավոր նվերներ և ուղևորություն դեպի ԱՄԷ՝ ներառյալ 5* հյուրանոց 2 անձի համար: Վաղ առավոտյան հազարավոր մասնակիցներ Երևանից, Վանաձորից, Սպիտակից և այլ քաղաքներից ներկա գտնվեցին խաղարկության ընթացքին, իսկ 31 հաջողակներ տուն վերադարձան սպասված նվերներով:

  • Կամո Թովմասյան

Հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան, կենցաղային և էլեկտրոնային անհրաժեշտ տեխնիկա..30 մրցանակներ և իհարկե գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղևորություն դեպի ԱՄԷ՝ ներառյալ 5 օր 5* հյուրանոցում կացությունը: ԱՐԱՅ ընկերությունն այսպիսով ամփոփեց 2017թ.-ի իր ակցիաները և արդեն պատրաստվում է 2018թ.-ին: Հիշեցնեմ, որ նախորդ տարի երկու նոր ԱՐԱՅ վաճառասրահներ բացվեցին Երևանում: Վերջերս մենք նկարահանել էինք ՌԻՈ մոլում բացված ԱՐԱՅ սրահը (կարող եք դիտել այստեղ), իսկ ամռանը, արդեն ՌՈՍՍԻԱ մոլում բացվել էր ԱՐԱՅ ՀՈՄ սրահը, որի բացման ընթացքին կարող եք հետևել այստեղ:

 «Արայ» ընկերությունը առանձնահատուկ ներկայացման կարիք չունի, այն հիմնադրվել է 1988-ին և իր պատմության 30 տարիների ընթացքում կազմավորել է հայաստանյան շուկայում տեխնիկայի վաճառասրահների մեծ ցանց և դարձել լայնորեն ճանաչված ապրանքանիշ։ Գործունեության ընթացքում հաստատելով գործընկերային հարաբերություններ հայտնի ապրանքանիշեր ու գերժամանակակից տեխնոլոգիաներ ներկայացնող ավելի քան 40 ընկերությունների հետ՝ «Արայ»-ը հայաստանյան սպառողին է ներկայացնում անմիջապես արտադրողից ներմուծված ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով կենցաղային և աուդիո-վիդեո տեխնիկայի մեծ տեսականի: «Արայ»-ը հանդիսանում է աշխարահռչակ LG, ELECTROLUX, ZANUSSI, SMEG, AEG, APPLE և բազմաթիվ այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Իր բազմամյա գործունեության ընթացքում «Արայ» ընկերության գործարար փիլիսոփայության հիմքն են կազմել սպառողների պահանջմունքերի առավելագույն բավարարումն ու բարձրակարգ սպասարկման իրականացումը, ինչի վկայությունն են «Արայ»-ի բազմահազար սպառողների գոհունակությունը, բազմաթիվ միջազգային և տեղական մրցանակները։

 «Արայ»` լավագույն տեխնիկա, լավագույն գին

back-top