l

lifestyle

ԱՐԱՐԱՏ պանդոկի բացումը Սայաթ-Նովա 15 հասցեում

Հրաշալի նոր վայր հայկական խոհանոցի սիրահարների համար: Սայաթ-Նովա 15 հասցեում բացվեց ԱՐԱՐԱՏ պանդոկը: Հրաշալի ինտերիեր, հայկական նախշազարդերով հարուստ սրահներ, բարձրակարգ սպասարկում, համեղ խոհանոց, հատուկ ուտեստներ Շեֆ-խոհարարի կողմից ու հաճելի երաժշտություն: Բացման շնորհանդեսի հյուրերի ցանկում՝ Լևոն Մալխասյան, Արա Գևորգյան, Նազենի Հովհաննիսյան, Արսեն Գրիգորյան, Սոֆի Մխեյան, մշակույթի և բիզնես ոլորտի հայտնի դեմքեր:

  • Kamo Tovmasyan

 

Հրաշալի վայր է, որն առաջին իսկ րոպեներից արդեն կլանում է, սկսում ես ուշադիր զննել ինտերիերը, որը վստահվել է Design DeLuxe interior-ին: Այն իրոք շատ հարուստ է ու գեղեցիկ: Սպասքը, սպասարկումը, մթնոլորտն ամբողջությամբ համահունչ է անվանն ու ինտերիերին: Բացման երեկոն վարում էր Ժակը, իսկ երաժշտական հյուրն էր Միքայել Ոսկանյանն իր բենդով: Մեծ սրահը հարմար էր ոչ միայն պարզապես ընկերներով այցելության, այլև ընտանեկան և այլ տոների տոնման համար, կարծում եմ ԱՐԱՐԱՏ պանդոկը կդառնա հենց տարբեր միջոցառումների անցկացման հարմար վայրերից մեկը: Շատ համեղ էր խոհանոցը՝ աղցանները, խորովածը, մսային ուտեստները: Բացի զուտ հայկական ավանդական ուտեստներից, մենյուում առկա էին ուտեստներ կովկասյան խոհանոցից: Շեֆ-խոհարարը նաև ներկայացրեց ֆիրմային ուտեստը՝ գառան մատները, որը հետաքրքիր կերպ էր մատուցվում, փորձեք անպայման: ԱՐԱՐԱՏ պանդոկը գործում է առավոտյան 10.00-ից մինչ կեսգիշեր: Բացման շնորհանդեսը կազմակերպել էր Prime Production-ը:

Սայաթ-Նովա 15

041-000 777

Instagram/ararat_pandok

 

 

back-top