l

lifestyle

Արևելքի համն ու հոտը նորաբաց ARAPICANO Eastern Taste-ում

Արևելյան հատուկ սոուսներ, համեմունքներ, հատուկ բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ նորաբաց ARAPICANO Eastern Taste-ում: Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ռուբինյանց 2/15 հասցեում բացված ARAPICANO-ն հրավիրել էր մեզ իր բացմանը՝ փորձելու համեղ ուտեստները և իհարկե ձեզ հետ կիսվելու մեր տպավորություններով: Կասեմ այսպես, այսօր պետք է հենց այստեղից առաքում պատվիրեք և անձամբ փորձեք, ահա հեռախոսահամարները՝ (011) 650 650,  (044) 650 640: Մենյուն և բացման ընթացքը՝ մեր հատուկ փոստում:

Ձեզանից շատերը հավանաբար եղել են Տերյան 89/2 և Բյուզանդի 1/3 հասցեներում գտնվող Derian Restaurant-ներում: ARAPICANO Eastern Taste-ը նրանց երրորդ նախագիծն է, որը գտնվում է արդեն Ռուբինյանց 2/15 հասցեում: Իհարկե արևելահայերն ավելի լավ գիտեն արևելյան համեմունքներով ուտեստների պատրաստման գաղտնիքները, ինչ-որ գաղտնիք կա, որի օգնությամբ նրանց ձեռքով պատրաստած ամեն ինչ հատուկ է ստացվում: Բացման լայվ վիդեոն կարող եք դիտել ահա այստեղ:

Եթե դուք կենտրոնում եք բնակվում սկսեք առաքումից: (011) 650 650,  (044) 650 640 հեռախոսահամարներով կարող եք պատվիրել ուտեստներ, մենյուն ներկայացնում եմ փոստում...չեմ ուզում կոնկրետ ինչ-որ ուտեստ առանձնացնել, կարծում եմ ըստ նախասիրության դուք ինքներդ ճիշտ ընտրություն կկատարեք: ARAPICANO Eastern Taste-ը գործում է 12.00-23.00-ն, միացեք նաև ֆեյսբուքյան էջին ահա այստեղ՝ Facebook/ ARAPICANO

Հումուս, մութապալ, մուհամարա, եալանջի, ֆիրմային աղցաններ, սենդվիչներ...մի խոսքով ինքներդ ձեզ այսօր արևելյան լանչ նվիրեք:

back-top