l

lifestyle

ARMINE OHANYAN բրենդի Deep Harmony SS19 couture հավաքածուի ցուցադրությունը Փարիզում

Նախորդ շաբաթ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, փարիզաբնակ հայազգի դիզայներ Արմինե Օհանյանը ներկայացրեց իր ARMINE OHANYAN. Deep Harmony SS19 couture հավաքածուն: Դիզայների աշխատանքները մենք արդեն իսկ հնարավորություն ենք ունեցել գնահատելու Oriflame Fashion Weekend-ի ընթացքում, Երևանում: Այժմ առաջարկում եմ հետևել բրենդի նոր հավաքածուին:

  • Kamo Tovmasyan

Նոր հավաքածուն արդեն իսկ ներկայացրել է իտալական Marie Claire-ն ու ELLE-ը, իսպանական և ֆրանսիական Madame Figaro-ն ու Harper's Bazaar-ը: Ստվերների եւ շարժման ներդաշնակ համադրումը տեղափոխվում են մեզ անիրական աշխարհ, որտեղ պահպանվում է բնության գեղեցկությունը: Սա նոր հավաքածու է, որը ներկայացնում է ծովի ընդերքի ողջ հարստությունը, նրա ինտենսիվ գույները, յուրահատուկ գեղեցկությունը: Այնուամենայնիվ, բնությունը մարդկության սպառնալիքի տակ է, և դիզայները ուշադրություն է հրավիրում դրա ոչնչացման պատճառներին, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ տեսակների, վայրի բնության եւ բիոտոպի այլ աղտոտումը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը որպես 3D տպագրություն, ամրացնում է ստեղծագործությունների ֆուտուրիստական կերպարը, բացահայտելով նրան, որպես Haute-Couture-ի նոր սերնդի մարմնացում: 

back-top