l

lifestyle

Ֆրանսիական նրբագեղություն Alexander Spa by Anne Semonin-ում

Ներկայացնում ենք Alexander Spa by Anne Semonin կենտրոնը, որը գործում է Աբովյան 3/4 հասցեում գտնվող The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan-ում: Ֆրանսիական նիշային Anne Semonin ապրանքանիշը Հայաստանում պաշտոնապես ներկայացված է հենց Alexander Spa by Anne Semonin կենտրոնում: 1985թ.-ից հանրահայտ այս բրենդը հանդիսանում է դեմքի և մարմնի խնամքի միջոցներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը, որը թողարկում է բազմաֆունկցիոնալ և ինդիվիդուալ մոտեցմամբ հավաքածու տարբեր տարիքի և տարբեր տիպի մաշկ ունեցող կանանց ու տղամարդկանց համար:

Anne Semonin բրենդի առաջին հաճախորդներից է եղել Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելլին: Ընդգծելով ֆրանսիական նրբագեղությունը, բրենդը ստեղծում է ցանկացած մաշկի համար իդեալական խնամքի միջոց, ինչի արդյունքում էլ մինչ օրս միջազգային էլիտայի նախընտրած ապրանքանիշն է: Ֆրանսուհիները բավական բծախնդիր են իրենց արտաքին տեսքի հարցում, սակայն Anne Semonin բրենդին հաջողվել է ստեղծել դեմքի և մարմնի խնամքի բացառիկ հավաքածու, որն իր բաղադրությամբ և նորարարությամբ հեղափոխություն կատարեց բյութի ոլորտում: 

Alexander SPA by Anne Semonin-ում ներկայացված է լեգենդար ֆրանսիական բրենդի խնամքների ողջ տեսականին: Այստեղ առաջարկվող բոլոր ծրագրերն անհատական են և սկսվում են մաշկի անհատական ախտորոշմամբ: Կենտրոնի էսթետիստները դուրս կգրեն անհատական «գեղեցկության բաղադրատոմս»՝ ելնելով Ձեր մաշկի ներկայիս պահանջներից և կենսակերպի առանձնահատկություններից: 

Դասական մերսումներ, դեմքի և մարմնի խնամքի տասնյակ տարբերակներ, վարսահարդարում, վարսերի խնամք, եվրոպական մատնահարդարում և պեդիկյուր, ու այս ամենը Anne Semonin բրենդի մարմնի և դեմքի բացառիկ տեսականիով: Այցելեք Alexander Spa by Anne Semonin սիրելիի կամ ընկերների հետ ու բացահայտեք ֆրանսուհիների գեղեցկության գաղտնիքը: Alexander Spa by Anne Semonin-ի կողմից առաջարկվող տասնյակ էքսկլյուզիվ մերսումների տեսականին կօգնի լիարժեք հանգստանալ ծանր աշխատանքային օրերից հետո:

Աբովյան 3/4 

(011) 206 009

Facebook/ Alexander Spa by Anne Semonin

back-top