l

lifestyle

Ankasa դիզայն ստուդիոյի նոր հավաքածուն ներկայացնում է Աննա Գրիգորյանը

Կանանց ամենաթույլ կողմերից մեկը մնում է նորաձևությունը: Նրանք մշտապես ձգտում են լինել ուշադրության կենտրոնում, յուրահատուկ ու նորաոճ տեսք ունենալ: Տիգրան Մեծ 16 հասցեում գործող Rossia Mall-ի 4-րդ հարկում նորաբաց Ankasa խանութ-սրահն արժանի է ուշադրության ոչ միայն որպես նոր հայկական ապրանքանիշ կանանց համար: Ամենօրյա, երեկոյան զգեստների շարքը, որի գովազդային շարքում նկարահանվել է Աննա Գրիգորյանը կհետաքրքրի տարբեր տարիքի կանանց, ովքեր մշտապես հետևում են հայկական և միջազգային նորաձևությանը:

  • Տիգրան Մեծ 16, Rossia Mall, 4-րդ հարկ 091-55 48 24
  • Լիդա Մովսիսյան

Այս բրենդը շատ կարճ ժամանակում բավականին սիրված է դարձել: Mոտ կես տարվա գործունեություն ծավալած Ankasa դիզայն ստուդիոն այսօր ներկայացնում է իր աշխատանքները Rossia Mall-ի չորրորդ հարկում գտնվող Ankasa խանութ-սրահում: Բրենդի հագուստներն ունեն յուրօրինակ ոճ ու առանձնանում են թե՛ որակով, թե՛ հետաքրքիր դիզայներական լուծումներով: Զգեստների մեծամասնությունը կարվում է մեկ օրինակով: Հագուստներն ունեն այնպիսի մոդելավորում, որ համապատասխանում են ցանկացած տարիքի ու չափսերի կանանց: Դուք կարող եք ինչպես գնել հագուստ Ankasa խանութ-սրահից, այնպես էլ հենց տեղում պատվիրել ձեր նախընտրած մոդելը՝ վստահելով պրոֆեսիոնալ անձնակազմին, զարմանալով հասանելի գնային քաղաքականությունից և ստանալով պատվերը կարճ ժամանակահատվածում: Ankasa դիզայն ստուդիոյի առաջնային ցանկությունը ցանկացած կնոջն ու աղջկան գեղեցիկ ու նորաոճ տեսնելն է: Այս դիզայն ստուդիոն առաջարկում է հայրենական արտադրանք և իհարկե արդեն ունի նաև ազգային էլեմենտներով վերնաշապիկների նոր շարք:

Տիգրան Մեծ 16, Rossia Mall, 4-րդ հարկ
091-55 48 24
Facebook/Ankasa

Instagram/Ankasa

 

 

 

 

back-top