l

lifestyle

Անետ Աղաբեկյանի և DJ Davo-ի ԱՆՋԻԳՅԱՐ ՅԱՐ երգի և տեսահոլովակի շնորհանդեսը և հյուրերը

Ճիշտ ժամանակին, երբ բոլորն արդեն հոգնել են Արտակարգ իրավիճակից ու հատկապես հայկական շոու-բիզնեսը, երգչուհի Անետ Աղաբեկյանը DJ Davo-ի հետ միասին ներկայացրեց ԱՆՋԻԳՅԱՐ ՅԱՐ նոր տեսահոլովակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Բելաջիո համալիրում: Նոր երգի, տեսահոլովակի և առհասարակ այս նոր նախագծի գլխավոր գործընկերը BALDI ապրանքանիշն է իր խանութ-սրահներով: Մոտ կես տարվա ընդմիջումից հետո, առաջին աստղային, վառ, սպասված ու գեղեցիկ միջոցառման ամենահետաքրքիր պահերը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Անետ Աղաբեկյանը հրավիրել էր իր ընկերներին և գործընկերներին, միասին վայելելու ԱՆՋԻԳՅԱՐ ՅԱՐ երգի և տեսահոլովակի պրեմիերան: DJ Davo-ն Հայաստանում չէր գտնվում, կարծում ենք նա կհետևի միջոցառմանը օնլայն տարբերակով: Շատ գեղեցիկ տեսահոլովակ էր նկարահանել ռեժիսոր Նարեկ Քթոյանը, ամառվա այս տապին, կարծում եմ Սևանի ամենագեղեցիկ ափերից մեկը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Իհարկե երգչուհու համար կարևոր է նաև տեսահոլովակում իր լուքերը, որը վստահվել էր Արայիկ Գաբաջյանին: Երգը գրված է Անետի և նրա մենեջեր Հարություն Հարությունյանի կողմից: Հրաշալի շնորհանդես էր կազմակերպվել Բելաջիո համալիրում, հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, օրիգինալ տորթ ՍԱՍ սուիթից, հրավառություն և իհարկե Անետի լայվ կատարումները: Նշեմ նաև, որ այս նախագծի գլխավոր հովանավորն է ԲԱԼԴԻ ապրանքանիշն իր խանութ սրահների ցանցով:

Անետ Աղաբեկյան և DJ Davo. ԱՆՋԻԳՅԱՐ ՅԱՐ

Երաժշտությունը՝ Անետ Աղաբեկյան, Հարություն Հարությունյան

Խոսքերի հեղինակ՝ Հարություն Հարությունյան

Ռեժիսոր՝ Նարեկ Քթոյան

Օպերատոր՝ Արտյոմ Աբովյան

Գործիքավորում, Mix & Mastering՝ Վարուժո Դիլբարյան

Ոճաբան՝ Արայիկ Գաբաջյան

Մոնտաժ՝ Էդուարդ Մատենցյան

Դիմահարդարում՝ Անի Կոստանդյան

Վարսահարդարում՝ Արտակ Գրիգորյան

Պարուսույց՝ Արման Խաչատրյան (Squad Dance Studio)

Պարողներ՝ Աննա Պետրոսյան, Ժաննա Ավագյան

back-top