l

lifestyle

ANAHIT SIMONYAN FASHION սրահի բացումը ԱՄՆ-ի Բրբանկ քաղաքում

Անահիտ Սիմոնյանը շարունակում է զարմացնել բոլորին իր հաջողություններով, ու հիմա արդեն սիրով հրավիրում է իր նորաբաց ANAHIT SIMONYAN FASHION սրահ-ատելյե, որը նախորդ շաբաթ բացվեց ԱՄՆ-ի Բրբանկ քաղաքում: 2113 N Glenoaks Blvd, Burbank , CA 91504՝ հիշեց հասցեն ու այցելեք գնումների, եթե ձեզ դուր է գալիս Անահիտի "հայկական ձեռագիրը": Բացման շնորհանդեսն ու հյուրերը՝ ԿամոԲլոգում: 

  • 2113 N Glenoaks Blvd, Burbank , CA 91504
  • Kamo Tovmasyan

 

Ինչպես նկատեղից դիզայների ամերիկյան սրահը մտովի տեղափոխում է բոլորին Հանրապետության հրապարակ, գուցե Անահիտն ինքն է արդեն իսկ կարոտել Երևանը, կամ էլ սա հիանալի մարքեթինգ է, չէ որ դիզայների ճանաչելի ձեռագիրը հենց հայկական տառերն են, հայկական խորհրդանիշերը, իսկ այս տարի էլ Անահիտը սկսեց երևանյան պատկերներով պաստառների թողարկումը, որը դուք հիմա տեսնում եք նրա սրահում:

Անահիտը խոստովանում է, որ ԱՄՆ-ում բնակվող պատվիրատուների էիվը գնալով աճում էր, ու հիմա արդեն ճիշտ ժամանակն էր այստեղ սրահ բացել: Նշեմ, որ սրահում գործում է նաև ատելյե, և հենց նույն հասցեում կարող եք ամրագրել ձեր երեկոյան, հարսանյաց, մանկական և ցանկացած այլ պատվեր: Ի մի բերելով ամերիկյան սրահ-ատելյեի ընթացքը, Անահիտը խոստանում է վերադառնալ և շարունակել ստեղծագործել արդեն Հայաստանում: ANAHIT SIMONYAN FASHION սրահի բացման շնորհանդեսին ներկա էին դիզայների գործընկերները, պատվիրատուներն ու ընկերները ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Հայաստանից: Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնել են Անահիտին այս փոքրիկ երազանքն իրականություն դարձնելու գործում. Xtina Milani, Milla Rentals, Belle Ame Balloms, Nova Market, Dj Hakob, Gold Shaker, 2 Classy Gals, Flipbook Frenzy, Hakob Harutyunyan Photograf, Lashes De Anna, United Print Mart, Ani Agassi , Cake by Angelu  Panarmenian TV, Mher Baghdasaryan:

back-top