l

lifestyle

Եթե մեկնում եք ԱՄՍՏԵՐԴԱՄ! Ուղեցույց ԿամոԲլոգից

Երբ մի խումբ ընկերները որոշում են մեկնել ինչ-որ խելահեղ ճանապարհորդության, առաջին քաղաքը, որ բոլորի շուրթերին է դա Ամստերդամն է: Իհարկե իրականում այդ ամենաամենախելահեղ քաղաքը Բեռլինն է, ոչ թե Ամստերդամը, բայց ճիշտ ներկայացման արդյունքում Ամստերդամը պահպանում է իր դիրքերը Եվրոպայի ամենաազատ քաղաքների առաջին հորիզոնականում: Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, թե առաջին հերթին ինչ կա մեկնողների մտքին, բայց բացի այդ "ինչ-կան", պետք է էլի ինչ-որ բանով զբաղվել Դամում, և Իմ ուղեցույցը ձեզ ուղղություն կտա որոշ հարցերում:

  • Kamo Tovmasyan

ԵՎՐՈՏՈՒՐ ԿամոԲլոգի հետ-2 նախագիծը ներկայացնում է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք Սեպտեմբերի 30-ին ԱրմՆյուզի եթերում:

Այսպիսով ինչ է պետք իմանալ Նիդերլանդների մայրաքաղաքի մասին? Այն թագավորության մայրաքաղաքն է 1814 թ.-ից, տեղակայված է Ամստել և Էյ գետերի գետաբերանում և Նորդզե ջրանցքով միանում է Հյուսիսային ծովին: Բնակչության թիվը մոտ 1 մլն է, քաղաքի անվանումը ծագում է երկու բառից՝ «Ամստել», գետի անունը և «դամ» ― «դամբա»։ 

Մեկնել Ամստերդամ կարող եք Ավստրիական Ավիաուղիներով, նախ Վիեննա ապա Ամստերդամ: 

Հենց օդանավակայանում լուսանկարվեք հայտնի IAMSTERDAM տառերի հետ, քանի որ այստեղ մարդաշատ չէ, եթե լուսանկարվեք արդեն քաղաքի կենտրոնում տեղադրված տառերի հետ երբեք չեք ունենա լուսանկար, որտեղ դուք մենակ եք:

Օդանավակայանից կենտրոն ամենաարագ և ոչ այնքան թանկ տարբերակն իհարկե տաքսին է, 25-35 եվրո:

Հյուրանոցի հարցում չեմ ուզում խորհուրդներ տալ, եթե անկեղծ Ամստերդամը համեմատած նախորդ տարիների ահավոր թանկացել է, մենք որոշեցինք հյուրանոց ամրագրել կենտրոնից մի փոքր հեռու, 5 օրվա համար վճարեցինք մոտ 650 եվրո, քանի որ կենտրոնում հյուրանոցները սկսվում էին 1000 եվրոյից: Բայց հաշվի առնելով տրանսպորտի գումարը և ժամանակը, հասկացանք, որ միևնույնն է գումար չես խնայում, պետք է ամրագրես հյուրանոց կենտրոնում...

Իհարկե ամռանն ավելի հաճելի է զբոսնել, Դամի փողոցներն այնպիսին են, որ ավելի հեշտ է քայլել, քան տաքսիով տեղաշարժվել, ձմռանն, օրինակ քաղաքն ավելի սառն է ու ոչ այնքան ձգող: Մի մոռացեք ձեզ հետ վերցնել Skechers կոշիկներ, քանի որ միայն այս կոշիկներով կարող եք 24 ժամ քայլել ու չունենալ ոչ մի խնդիր ոտքերի հետ:

Սովորաբար ես հասարակական տրանսպորտից չեմ օգտվում, դա պարզապես հոգնեցուցիչ է, բայց այս դեպքում տրամվայն ավելի արագ էր հասնում կենտրոն քան տաքսին, ուստի 3 օրվա համար վճարում ես 17 եվրո, գնում ես քարտ ու երթևեկում:

Սկսենք թանգարաններից...Չեմ ուզում սկսել ստատիկ վայրերից, իհարկե գլխավոր թանգարանները Ամստերդամում Վան Գոգի և Ռեբրանտի թանգարաններն են, բայց դա ձեզ այսպես թե այնպես հյուրանոցում խորհուրդ կտան այցելել: Ես առաջարկում եմ այցելել Ֆոտոյի թանգարան, որտեղ միշտ ներկայացվում են հետաքրքիր ցուցահանդեսներ, օրինակ այս շրջանում Հելմուտ Նյուտոնի հատուկ ցուցահանդեսն էր, որի մասին կարող եք կարդալ իմ հատուկ փոստը, եթե այն բաց եք թողել:

Foam Fotografiemuseum Amsterdam

Keizersgracht 609
______

Հաջորդ վայրը դա Heiniken գարեջրի թանգարանն է, որն իրենից ներկայացնում է գարեջրի մեծ լաբիրինթոս: Բրենդի պատմությունը, խաղեր, նվերներ...շատ հետաքրքիր է ներսում, հավատացնում եմ: Տոմսի արժեքն է 17 եվրո, կարող եք գնել հատուկ տոմս 25 եվրո արժեքով, որն իր մեջ ներառում է մի քանի տարբեր ատրակցիոններ:

Նախորդ տարի ես պատմել եմ այս թանգարանի մասին, կարող եք մանրամասնորեն կարդալ ահա այստեղ:

Միայն այստեղ կարող եք գտնել հատուկ նվերներ, օրինակ Վան Գոգի կտավների տեսքով գարեջրի շշեր, ու ամենագլխավոր նվերն այստեղից դա անվանական գարեջուրն է, 6 եվրո վճարելով կարող եք գնել ձեր անվանական գարեջուրը:

Stadhouderskade 78
________

Ինչ ուտել Ամստերդամում.....մենք մի փոքր խնդիր ունենք եվրոպական խոհանոցի հետ, ուստի սնվում էինք ֆաստ ֆուդերում, նախ էջան էր, համեղ, բացի այդ իրոք կշտացնող: Նաև կարող եք համեղ սնվել Հարդ Ռոք սրճարանում` Max Euweplein, FACEBOOK.

Նավով շրջելն ասենք Փարիզում շատ տաղտկալի է, իսկ այ փոքր նավակով շրջել Ամստերդամում, այն էլ անսահմանափակ խմիչք ունենալով ընդամենը 15 եվրոյի դիմաց պարզապես երազանք է, 1 ժամն իրոք արագ է անցնում, անձրևի դեպքում թաքնվում եք կամրջի տակ...մեզ շատ դուր եկավ...

Ն

Նվերներ նվերներ նվերներ....այն ինչ բոլորն ուզում են, իհարկե չեք կարող բերել, բայց հետաքրքիր նվերներ Դամից ձեր ընկերներն իհարկե կստանան....

Հենց գլխավոր հրապարակում՝ Դամում կարող եք այցելել Մադան Թյուսոյի թանգարան, եթե գնեք տոմս հարևան կրպակներից ապա հերթ չեք կանգնի...

Նույն ԴԱՄ հրապարակում բացվել է նոր ժամանցավայր՝Believe or Not, այն ինչ-որ առումով Գինեսսի ռեկորդների գրքի թանգարանի էր նման: Ամենաբարձրահասակ մարդը, ամենամեծ նապաստակը...ինչ ասես, թե չես տեսնի այստեղ: Տոմսի արժեքն է 20 եվրո, սակայն նրանք ունեն հատուկ ժամեր, օրինակ 20.00-ից, որ կարելի է տոմս ամրագրել 10 եվրոյով: Ուշադիր եղեք:

Հաջորդ օրն առաջարկում եմ այցելել միանգամից երկու շատ հետաքրքիր ժամանցավայրեր, որոնք գտնվում են միմյանց հարևանությամբ: Կայարանի ետնամասում անվճար նավերով տեղափոխվում եք Կինոյի թանգարան՝ EYE Museum և A՛DAM TOREN: Կինոյի թանգարանում կարող եք դիտել ֆիլմեր, գնումներ կատարել շատ օրիգինալ թեմատիկ խանութից, սրճել հիանալի տեսարան ունեցող սրճարանում...

Իսկ սա արդեն նորաբաց A՛DAM TOREN-ն է, որտեղ և գտնվում է Ամստերդամի ամենաբարձր տեսադաշտը: Այս մասին ես գրել եմ առանձին փոստ, կարդացեք, շատ հետաքրքիր է.

Այ այսպիսի տեսարան է ձեզ սպասվում A՛DAM TOREN-ից, այժմ այս ժամանցավայրը թիվ մեկն է Ամստերդամում:

Հուշեմ ձեզ հատուկ մի վայր, որի մասին շատ քչերը գիտեն, խոսքը Singel 460 հասցեում գործող Supperclub ակումբն է, որտեղ սեղանների փոխարեն անկողիններ են: Ակումբը փակ է, պետք է նախապես ամրագրել անկողիններ, ընթրիքի արժեքն է 69 եվրո, ամեն երեկո 20.00-23.00-ն ձեզ սպասվում է հատուկ շոու...Այս մասին ես գրել եմ առանձին փոստ, որտեղ մանրամասնորեն պատմել եմ ամեն ինչ, կարդացեք ահա այստեղ:

Կարմիր լապտերների փողոցը քոֆեշոփերի հետ միասին ամեն տարի ընդունում են մոտ 4.2 մլն հյուր...ամեն երեկո ակամա գնում ես այստեղ զբոսնելու...

Ակումբային կյանքն Ամստերդամում իհարեկ շատ ակտիվ է: Ամառվա շրջանում գրեթե ամեն օր այստեղ փառատոններ են, այնպես որ մեկնելուց ճշտեք, թե այդ օրերին ինչ իվենթ է նախատեսվում, իսկ եթե չգտնեք մեծ փառատոն, առաջարկում եմ բջջային հեռախոսով ներբեռնել մի հավելված, որն ամեն օր ներկայացնում է քաղաքի տվյալ օրվա փարթիները: Ահա այդ հավելվածը, այն ձեզ կօգնի երեկոյան ժամերը զբաղեցնելու համար....

back-top