l

lifestyle

AMERICANA DINER / THE SPEAKEAZY-ի բացումը Կասկադում

Ուրախ եմ, որ տարվա վերջին նկարահանումս այսքան պոզիտիվ էր: Կասկադում՝ Թամանյան 1Ա հասցեում, Հակոբ և Շանթ Աշջյանները սկսել են իրենց ընտանեկան բիզնեսը հայրենիքում: AMERICANA DINER-ը ամերիկյան լայֆսթայլին բնորոշ նոր վայր է, համեղ խոհանոցով, շատ հյուրընկալ աուրայով, ու հաճելի անակընկալով, որը պետք է տեղում բացահայտել...այս փոստում կպատմեմ ամեն ինչ:

Թամանյան 1Ա՝ հենց Թամանյանի արձանի ձախ կողմում: AMERICANA DINER-ը բաց է 10.00-ից մինչ կեսգիշեր, սթաֆն այ սենց ուրախ, հավես երիտասարդներ են, եթե եղել եք Քալիֆորնիայի "Ամերիկանայում", արդեն պատկերացնում եք, թե ինչու են հիմնադիրներն անվանել "Ամերիկանա դայնըր": Վայր, որտեղ օրվա ցանկացած ժամին կարող ես նախաճաշել, պատվիրել քո կողմից ստեղծած բուրգերը, համեղ սրճել...մնացած գաղտնիքները մի քիչ ներքևում կկարդաք: 

Հակոբ և Շանթ Աշջյաններն են՝ ծնվել ու մեծացել են Ավստրալիայում, բայց տասնամյակներ անց որոշել են գալ հայրենիք ու այստեղ սկսել նոր կյանք: Ընտանեկան բիզնեսը Սիդնեյում սկսել են հենց նախաճաշի՝ ամերիկյան հայտնի փանքեյքների culture-ը զարգացնելով, իրենց երևանյան բիզնեսում նույն ձեռագիրն է: Աշխատելով այս ոլորտում արդեն ավելի քան 10 տարի, կարող եմ ասել, որ ստացված բիզնեսի շատ կարևոր մաս է կազմում տնօրինությունը և սթաֆը: Դեռ "Ամերիկանա դայնըրի" խոհանոցը չփորձած՝ անձնակազմի հյուրընկալությունից ու պոզիտիվ վայբից՝ վստահ էինք, որ էլի ենք գալու այստեղ: Համոզված եմ, որ Ձեզ մոտ էլ նույն զգացմունքը կլինի: 

Տիպիկ ամերիկյան սթայլ՝ Էլվիս, բուրգերներ, ամերկյան կոմիքսների հերոսներ, pop-art նկարներ: Առաջին երկու հարկերը family/friends սրահներ են: Ի դեպ, բացման շնորհանդեսին նվագում էր ԳՈՒԵՎՈՆ: Նաև, ինչպես տեսնում եք լուսանկարում, առաջին սրահում տեղադրված մեծ էկրանին Դուք կարող եք հետևել, թե ինչպես է տվյալ պահին խոհանոցում պատրաստվում Ձեր ուտեստը:

Խոհանոցի մասին....Ես դեռ կներկայացնեմ Շեֆ-խոհարարին, հիմա պարզապես մենյուն ներկայացնեմ: 10-ից ավել բուրգերներ, BYO տարբերակ, որը հենց այսօր գնալու եմ առանձին փորձելու: Build Your Own բուրգերն ինքդ ես պատրաստում, ավելի ճիշտ ստեղծում: Կարող ես պատվիրել քո ցանկացած բաղադրատոմսով ու հավելումներով: Մենյուում կան նաև սենդվիչներ, ապուրներ ու սոուսների տարբեր տեսակներ: Միսը հայկական մեր չսառեցված թարմ միսն է, որը մշակվում է հենց տեղում....ճիշտն ասած բացմանը փորձել ենք միքս-բուրգերներ ու սենդվիչներ, այդ պատճառով չեմ կարող կոնկրետ խորհուրդ տալ որևէ տարբերակ, եթե հետևեք ինստաէջիս, այնտեղ օրերս արդեն կոնկրետ ցույց կտամ, թե որն ինչ համի էր, գնալու ենք ընկերներով փորձելու:

Քանի չեմ մոռացել, ասեմ, որ գործում է առաքում, 044-231 231 հեռախոսահամարով, կարող եք նաև առաքում պատվիրել Menu.am և Buy.am հավելվածներով, կարող եք take away վերցնել, եթե շտապում եք: Նաև նշում եմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը, միացեք ու հետևեք նորություններին: 

FACEBOOK / AmericanaDiner.am

INSTAGRAM / americanadiner.am

Սա երկրորդ հարկի սրահն է, փոքրիկ Լաս-Վեգաս, կամ պարզապես սելֆիների նոր վայր ջահելության համար:

Գները Դուք ինքներդ տեսնում եք շատ մատչելի են: Նաև պետք է առանձին խոսեմ բարիստայի մասին, ում մոռացել ենք առանձին նկարել: Ճիշտ է իմ սիրած սև սովորական դառը սուրճ չկար, բայց սուրճն այստեղ ևս հատուկ համ ունի, վերջում փորձեք նաև այստեղի սուրճը, տպավորություններն արդեն թողնում եմ Ձեզ:

Ամերիկյան կոմիքս-հերոսների կոնցեպն այստեղ ամենուր էր, Շեֆ-խոհարարը Captain America-ն է, նրա օգնականները՝ Iron Man-ը և Spider-Man-ն են: Երեխաները հաստատ կգնահատեն ամեն մի դետալ, նույնիսկ եթե նրանց ծնողները ուշադիր չլինեն: Ի դեպ, եթե որոշեք Ձեր երեխաների հետ գալ, ու եթե նրանք ունեն այս հերոսների հագուստ կամ աքսեսուար, կարող են հենց այդպես գալ, հաստատ ավելի ուրախ կանցնի, քանի որ միայն նրանք չեն թեմատիկ հագուստով լինելու:

Շնորհավոր, բարի գալուստ Հայաստան, ու թող որ 2020-ի վերջին բացումը լինի լավ տարի խոստացող 2021-ի ուրախ սկիզբ: Բայց սա դեռ ամենը չէ, ասել էի չէ, որ անակընկալ էլ կա, որը տեղում եք բացահայտելու, ուստի մինչև վերջ կարդացեք փոստը:

Իսկ հիմա ուշադրություն........

Տեսել եք չէ ամերիկյան ֆիլմերում, երբ հերոսը գնում է բարբերշոփ կամ դեղատուն, մեկ էլ ինչ-որ դուռ է բացվում ու նա հայտնվում է փախած ակումբում: 1920–1933 թվականներին ալկոհոլի վաճառքը ԱՄՆ-ում պաշտոնապես արգելված էր: Հենց այդ ժամանակ էլ տարբեր քաղաքներում բացվեցին ոչ լեգալ բարեր ու ակումբներ, որտեղ ալկոհոլ էին վաճառում և որոնց մուտքը միայն հատուկ այցելուների համար էր: Այդ բարերը գտնվում էին առաջին հայացքից սովորական թվաղող սրճարանների, խանութների, դեղատների ներսում՝ առանձին գաղտնի դռների ետևում: Հենց այսպես էլ առաջացավ SPEAKEAZY կոնցեպտը, որը մինչ օրս տարածված է ողջ աշխարհում: 

THE SPEAKEAZY by AMERICANA-ն հենց այս թաքնված անակընկալն է: Այն արդեն լաունջ բար է, որն AMERICANA DINER-ի կոնցեպտի հետ ոչ մի կապ չունի: Թունդ ալկոհոլ ու հեղինակային կոկտեյլներ, իսկական կուբայական սիգար ու հատուկ մենյու՝ արդեն սթեյքերի և հեղինակային ուտեստների առաջարկով:

Սամվելն է՝ THE SPEAKEAZY-ի բարմենը: Պատմեց այն մասին, որ նույնիսկ բեսթսելլեր կոկտեյլներն այստեղ այլ կերպ են պատրաստվում, իսկ Bianco և Vecchio իտալական կոկտեյլներն էլ միայն այստեղ կարող եք պատվիրել, բայց չեք գուշակի, թե ինչ խմիչքներից է միքսված: Բարի մենյուն կազմվել է Հայաստանի ամենահայտնի mixologist-ներից մեկի կողմից, կոկտեյլներից հասկացողները հաստատ կգնահատեն այն:

FACEBOOK / Speakeazy.evn

INSTAGRAM / speakeazy.evn

Բոլորին լավ ժամանց, հուսով եմ հավանելու եք այս նոր վայրը, մեզ շատ է դուր եկել:

back-top