l

lifestyle

Բյուրականի Ամբերդ հյուրանոցի նոր մասնաշենքը և բացօթյա լողավազանը

Հոկտեմբերին մեր թիմով գնացել էինք Բյուրականի ԱՄԲԵՐԴ հացատուն՝ խաշ ուտելու: Խոստացել էի պատմել ԱՄԲԵՐԴ հյուրանոցային համալիրի մասին, որը հենց այս ամսին բացել է իր նոր մասնաշենքը: Վարդավառի օրը ընկերներով որոշեցինք տոնը նշել Ամբերդի բացօթյա լողավազանում ու օգտվելով առիթից՝ պատմել ձեզ նաև նոր մասնաշենքի, նոր ծառայությունների և ակցիաների մասին: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, վստահ եմ, ցանկություն եք ունենալու հանգստանալ այստեղ:

  • Kamo Tovmasyan

 

 Ինքներդ գիտեք, թե Երևանում Վարդավառին ինչ է կատարվում: Մենք էլ որոշեցինք փախնել քաղաքից ու տոնը նշել Ամբերդի բացօթյա լողավազանում: Եթե հիշում եք, Հոկտեմբերին այստեղ եկել էինք խաշ ուտելու, ու այն ժամանակ հյուրանոցի նոր մասնաշենքը կառուցման ընթացքում էր: Օրեր առաջ նոր մասնաշենքն արդեն սկսեց գործել, այժմ ԱՄԲԵՐԴ հյուրանոցային կոմպլեքսն արդեն ունի երկու հյուրանոցային մասնաշենքեր, կից գործում է ԱՄԲԵՐԴ հացատունը, փակ և բաց լողավազաններ, խաղահրապարակ, դե տեսարանի մասին էլ չեմ ասում, ինքներդ եք տեսնում:

Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքից 38 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1750 մ բարձրությամբ: Հյուրանոցը շրջապատված է հայկական հնագույն կառույցներով և բնական հրաշքներով՝ Ամբերդ ամրոց 7-րդ դար, Քարի լիճ, Արշակունիների դամբարան 4-րդ դար, Տեղերի վանք10-րդ դար, Արտավազիկ եկեղեցի 7-13-րդ դարեր, Սուրբ Հովհաննես եկեղեցի 10-րդ դար, Օրգովի ձոր և այլ պատմամշակութային ու տեսարժան վայրեր: Բյուրականում է գտնվում աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած աստղադիտարանը, ով հանրությանը տվել է բազում հայտնագործություններ՝ աստղաֆիզիկայի և աստղագիտության ոլորտում:


Հյուրանոցը կազմակերպում է նաև տուրեր դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր: Ձմեռային հանգստի սիրահարների, հատկապես դահուկորդների համար հիանալի վայր է: Ուզում եմ նշել շատ ակտիվ կայքի մասին, որտեղ ամեն ինչ ներկայացված է, կարելի է այցելել ու ամեն ինչ տեսնել ֆոտո/վիդեո տարբերակով՝ www.amberdhotel.am

Հյուրանոցի առաջին մասնաշենքում առկա է երկու լողավազան (բացօթյա և փակ), ասիական և ֆիննական շոգեբաղնիքներ, լաունջ բար, ռեստորան, բացօթյա սրճարան, լվացքատուն, տասներկու համարներ ՝ մեկ Luxe համար, մեկ ընտանեկան համար, տաս երկտեղանի համարներ, որոնցից մեկը նախատեսած է սահմանափակ կարողություններով մարդկանց համար: 

Ահա և նոր մասնաշենքը: Նոր մասնաշենքում առկա են քսանհինգ համարներ, որից մեկը ընտանեկան է, իսկ մնացածը երկտեղանի են: Առաջին հարկում գործում է նոր հրաշալի ռեստորան՝ գեղեցիկ տեսարանով, առանձին մուտքով հանդերձարաններ դահուկորդների և լողավազանից օգտվողների համար, ինչպես նաև նկուղային հարկում շուտով կգործի 50 անձի համար նախատեսված կոնֆերենց դահլիճը և մարզասրահը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ԱՄԲԵՐԴ հյուրանոցը հանդես է գալիս բացառիկ առաջարկով: Անցկացրեք ձեր արձակուրդն այստեղ և օգտվեք հյուրանոցի ամենամատչելի փաթեթներից: Հուլիսի 1ից Սեպտեմբերի 1-ը ամրագրեք 3-օրյա, 4-օրյա, 5-օրյա փաթեթներ և 2 անձի համար վճարեք համապատասխանաբար 67,200 դրամ, 89,600 դրամ, 112,000 դրամ: Արժեքը ներառում է նախաճաշը: Ակցիայից օգտվելու համար զանգահարեք 099-902 802, 094-200 881::

Որպեսզի այս ամենը զուտ գովազդ չդիտվի, մենք որոշեցինք անձամբ այցելել ԱՄԲԵՐԴ, ծանոթանալ առաջարկներին, սպասարկմանը, խոհանոցին, համարներին ու նոր միայն ձեզ ներկայացնել այն: ՎԱՐԴԱՎԱՌԸ նշել ենք ընկերներով բացօթյա լողավազանում, ավելի ուշ նաև ԱՄԲԵՐԴ հացատանը: Մեր ֆոտոշարքից էլ կհասկանաք, թե ինչ հոյակապ ժամանակ ենք անցկացրել, ու հիմա արդեն վստահ կարող ենք ձեզ խորհուրդ տալ այցելել ԱՄԲԵՐԴ: Հիանալի հանգստացողներ, ոչ մի, այսպես ասած ավելորդ մարդ, շատ ափսոս, որ ավելի շատ ընկերների չէինք հրավիրել, չէինք կարծում, որ այսքան լավ է անցնելու տոնը: Կարելի է նշել ծննդյան տոներ այստեղ, կամ պարզապես գոնե ամիսը մեկ քաղաքի ռիթմից փախչել այստեղ հանգստանալու: Շնորհակալություն ԱՄԲԵՐԴԻ տնօրինությանը մեզ ցուցաբերած հոյակապ ընդունելության համար և նաև բոլոր հանգստացողներին, ովքեր մեզ հետ միասին վայելելում էին այս սիրված տոնը:

back-top