Մաշտոցի 33 հասցեում էր գտնվում նաև նախորդ AMARAS DANCE STUDIO-ն, սակայն այժմ, նույն հասցեում արդեն ներկայացված է նոր՝ 2 ընդարձակ սրահներով, ավելի հարմար ու մեծ կենտրոն, որտեղ ավելի շատ թվով ցանկացողներ կարող են սովորել պարել: Հայկական ժողովրդական և դասական պարեր, հիփ-հոփ, վոգ և ոչ միայն: Ուսուցման ցանկում ներառված են բոլոր ոճերը ամեն տարիքի ցանկացողների համար: 3-ից մինչև 40, ինչու չէ նաև ավելի մեծ տարիքային խմբերի համար կանցկացվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ պարզապես սիրողական դասընթացներ: Կենտրոնը գործում է ամեն օր բացի կիրակի օրերից, իսկ գրանցվել դասընթացներին կարող եք կամ զանգահարելով 091-42 43 48 հեռախոսահամարով, կամ այցելելով հենց պարային ստուդիա 15.00-ից 20.00: Միջոցառման գործընկերներ՝ Marmelada Event Bureau, Bellagio Restaurant, Black Star Burger Armenia և Mono Patisserie: