l

lifestyle

ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ փակ երեկոն Hyatt Place Yerevan հյուրանոցում

Hyatt Place Yerevan և Hyatt Place Jermuk հյուրանոցները Austrian Airlines ընկերության հետ համատեղ կազմակերպել էին ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ խորագրով երեկո իրենց գործընկերների և հաճախորդների համար՝ գնահատելով և շնորհակալ լինելով իրենց համագործակցության և հավատարմության համար: Հյուրերին սպասվում էր հեքիաթային դեկորացիաներ, բազմաթիվ մրցանակներ, համեղ հյուրասիրություն և մի շարք այլ անակնկալներ: Երեկոն դիտեք մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Երեկոն վարում էինք Ես և Թերեզան, նվագում էր  DJ Valeria-ն, Hyatt Place Yerevan հյուրանոցի բարձրակարգ խոհարարները համեղ հյուրասիրություն էին պատրաստել հյուրերի համար, իսկ Armenia Wine ընկերությունը հյուրասիրում էր իր Takar, Yerevan, Armenia գինիները:

Միջոցառման ձևավորումը վստահվել էր Modd Events-ի հմուտ անձնակազմին, ովքեր երեկոյին հաղորդել էին հեքիաթային տրամադրություն: Այս հայ-ֆրանսիական կազմակերպությունը հերթական անգամ կարողացել էր ստեղծել միջավայր, ուր չկար հստակ սահման իրականության և հեքիաթի միջև:

Ես և Թերեզան շատ երկար էինք պատրաստվել երեկոյին, ինչպես տեսնում եք մեր Թերեզան Ալիսի դերում էր, շնորհիվ Biayni by Vahan Khachatryan բացառիկ զգեստի: Նաև շնորհակալություն դիմահարդար Նատալի Տոնոյանին և ՍԵՐԳԵՅ ԶՎԵՐԵՎ գեղեցկության սրահին, կերպարը ճիշտ ստանալու համար:

Երեկոյի գործընկերն էր ARMENIA WINE ընկերությունը, որը հաջորդ տարի նշելու է իր հիմնադրման 10-րդ տարեդարձը: Իր ինքնատիպ գինիներով և գերժամանակակից գործարանով Armenia Wine-ը հանդիսանում է Հայաստանի գինեգործության վերածննդի խորհրդանիշը, որակյալ գինու սեգմենտում տեղական շուկայի և հայկական գինու արտահանման առաջատարը:

Modd Events հայ-ֆրանսիական ընկերությունն ինչպես միշտ հրաշալի կերպով կարողացել էր լուծել իր առջև դրված խնդիրը՝ ապահովելով այնպիսի մթնոլորտ, որ մասնակիցները չկարողանան հասկանալ՝ որտեղ է վերջանում իսկականը ու սկսվում հեքիաթը:

Austrian Airlines ընկերությունը ներկայացրեց նաև իր VR Glasses վիրտուալ ուղևորության ակնոցները, որով ներկաները կարողանում էին հայտնվել ցանկացած քաղաքում, բիզնես լաունջում, կամ օդանավի վրա:

Միջոցառման գործընկերներից էր նաև Chronograph ընկերությունը, որը խաղարկեց Roberto Coin կանացի գրիչ և Maurice Lacroix քարտապնակ:

Նվերների ցանկում էին Armenia Wine-ի կողմից Takar Reserve գինի, Բիսնես լաունջի վաուչեր Austrian Airlines ընկերության կողմից: Ինչպես նաև Hyatt Place Jermuk, Hyatt Regency Ekaterinburg, Hyatt Regency Sochi, Ararat Park Hyatt Moscow հյուրանոցներում week-end-ի գիշերակաց երկու անձի համար՝ ներառյալ նախաճաշը:

Գլխավոր մրցանակն էր երկու անձի ուղետոմս դեպի Վիեննա Ավստրիական Ավիաուղիների կողմից, Park Hyatt Vienna հյուրանոցի week-end գիշերակաց՝ ներառյալ նախաճաշը և գունավոր բրենդային փուչիկները, որոնք հաղթողը երեկոյի ավարտին բաց թողեց՝ գեղեցիկ կերպ ավարտելով միջոցառումը:

back-top