Ցավոք, ինքս չեմ կարողացել ներկա գտնել: Իմ սթաֆի լայվ միացումներով վայելեցի միջոցառումը՝ ինքս լինելով Փարաջանովի երկրպագու, բացի այդ էլ, վաղուց մեր քաղաքում կոնցեպտուալ միջոցառումներ չեն կազմակերպվում: ALEX-ը հանդիսանալով ամենամեծ հայկական հագուստի բրենդ, այս տարի իր ոգեշնչման աղբյուրներից էր փաստորեն ընտրել հենց Սերգեյ Փարաջանովի աշխատանքները, դե իհարկե հենց լեգենդին էլ որպես գլխավոր խորհրդանիշ: Համագործակցելով Փարաջանովի տուն-թանգարանի հետ, հաճախորդների համար ստեղծվել է սահմանափակ քանակով ոճային հավաքածու, որն արդեն վաղվանից կներկայացվի քաղաքի բոլոր ALEX խանութ-սրահներում, այդ թվում և առցանց գնման տարբերակով: Տեղադրում եմ գովազդային շարքից մեկ կադր, իսկ ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել շուտով՝ Alex Stores-ի սոց-էջերում:
Կարծում եմ հավաքածուն մեծ հաջողություն կունենա տարբեր տարիքի անձանց շրջանում, միայն ներկայացման ձևաչափը բավական էր, որպեսզի յուրաքանչյուր ոք ցանկություն հայտներ դառնալու այս գեղեցիկ նախաձեռնության մասնիկը: Ներկա հյուրերին կտեսնեք մեր ֆոտոշարքում, չգիտեք որքանով հնարավոր կլինի մեր ֆոտոշարքում գնահատել George’s Dom ռեստորանի կողմից պլանավորված թեմատիկ փարաջանովյան ֆուրշետը, այն շատ խորհրդանշական է, հյուրերն անկասկած նաև շոյված էին հուշ-նկարազարդ ափսեներից, որոնք նույնպես կտեսնեք մեր շարքում: Նախաձեռնության հեղինակներին հաջողվել էր XX–րդ դարի ամենախորհրդավոր ռեժիսորներից մեկի աշխարհայացքը թեկուզ մի քանի ժամով փոխանցել միջոցառման հյուրերին՝ լրացնելով դրանք ALEX–ի նոր հավաքածուի տեսքով: