l

lifestyle

ALEXO CLUB-ի բացումը Իսահակյան 128 հասցեում

Այսօրվա տոնական տրամադրությունը կրկնապատկվել էր: Իսահակյան 128 հասցեում բացվեց ALEXO CLUB-ը, որի բացման երեկոյին մենք ևս հրավիրված էինք: Գեղեցիկ ինտերիեր, լուսային և ձայնային ժամանակակից լուծումներ, երաժշտական շոու-ծրագիր, սիրված DJ-ներ և այս ամենը ընկերների, սիրելիների, ինչու չէ ընտանիքի անդամների, ինչպես նաև ծննդյան և այլ տոնական երեկոների անցկացման համար:

  • Kamo Tovmasyan

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հարևանությամբ՝ Իսահակյան 128 հասցեում բացված ALEXO CLUB-ը կտրված է քաղաքի կենտրոնական աղմուկից, ուստի հենց դա էլ ակումբի առավելությունն է: Ամառային շրջանին բացօթյա հատվածում կգործի սրճարանը, որը ցերեկային ժամերին կդառնա ուսանողական սիրված ժամանցավայր, իսկ երեկոյան ժամերին հաճելի ու հանգիստ լաունժ երիտասարդների համար: Առաջին հարկում գործում է ակումբը, որի մեծ սրահը թույլ է տալիս նշելլ մինչ 80 հյուրերի մասնակցությամբ ծննդյան, ավարտական և այլ տոներ:

Ակումբի ձևաչափը բազմաժանր է: Կարող եք այցելել ընկերների հետ, սիրելիի հետ, այցելել պարզապես լավ երաժշտություն լսելու կամ նարգիլե ծխելու համար, կարաոկե երգելու կամ բարի մոտ բարմենների կողմից հատուկ ձեզ համար պատրաստված ֆիրմային կոկտեյլները փորձելու համար: Խոհանուցը եվրոպական է, նարգիլան բազմահամ, ինտերիերը կարող եք գնահատել մեր ֆոտո/վիդեո շարքում: Եթե ցանկանում եք 6-10 ընկերներով առանձնանալ, կարող եք ամրագրել ՎԻՊ հատվածը, որը ևս ընդհանուր սրահում է: Սիրված արտիստների մասնակցությամբ շոու-ծրագրեր, արևելյան պարեր, հայտնի DJ-ների միքսեր..տնօրինությունը խոստանում է ALEXO CLUB-ում ժամանցն անմոռանալի դարձնել: Հիշեք հասցեն, գրանցեք հեռախոսահամարը և միացեք ակումբի ինստագրամ-էջին, որտեղ վերջին նորություններն են:

ԻՍԱՀԱԿՅԱՆ 128

077-33 06 06

INSTAGRAM/ALEXO_CLUB

 

 

 

 

back-top