l

lifestyle

ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ ընկերության նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի շնորհանդեսը

 «Ալեքս տեքստիլ»-ն ընդլայնում է գործունեությունը և այսօր արդեն ներկայացնում իր նոր արտադրամասը, որի բացման շնորհանդեսի պատվավոր հյուրն էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկված գործվածքի նոր արտադրամասում կատարվել է ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում Սամվել Կարապետյանի և ֆրանսահայ գործարարներ հայր և որդի Ջիջիրյանների կողմից։ Ընկերության առաջիկա ծրագրերի մասին կարդացեք ԿամոԲլոգում:

  • Արշակունյաց 127/21. Prospect Mall, 1-ին հարկ` 5-րդ տաղավար, www.alextextile.am, +37410-48 48 15

Հայաստանի ներդրողների ակումբի և ֆրանսահայ գործարարներ՝ հայր ու որդի Ջիջիրյանների ներդրումների շնորհիվ ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ-ն ունեցավ Հայաստանի համար այս բացառիկ արտադրամասը: Այժմ արդեն 40 մարդ է աշխատում, մոտ օրերս այս թիվը կհասնի 100-ի: 2018թ.-ին նախատեսվում է մի քանի անգամ ընդլայնել արտադրության ծավալները՝ ավելացնելով աշխատատեղեր: Արտադրամասը հագեցած է ճապոնական ՇԻՄԵՇԵՅԿԻ բրենդի գերժամանակակից սարքավորումներով:

Կարի արտադրամասում ավելի քան 1 մլն եվրո ներդրումը կրկին կատարվել է Հայաստանի ներդրողների ակումբի կողմից՝ ապահովելով շուրջ 470 նոր աշխատատեղ: Արտադրամասի արտադրանքը ողջ ծավալով արտահանվում է: Ինչպես բոլոր արտադրամասերում, այստեղ ևս աշխատողների համար ապահովված են լավագույն պայմանները:

2017 թ.-ին ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ ընկերությունը ձեռք բերեց Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան 65 հազ. ք/մ մակերեսով: Խորհրդային ժամանակների հսկան անմխիթար վիճակում է: Գործարանը ոտքի կանգնեցնելու համար 25 մլն եվրոյի ներդրում է կատարվելու: Իր տեսակի մեջ բացառիկ այս ֆաբրիկան օրական 15 տոննա նախնական արտադրողականություն և 400 աշխատակից կունենա: Այն նոր շունչ կհաղորդի Հայաստանի թեթև արդյունաբերությանը: Հայ արտադրողն այլևս ստիպված չի լինի երկար սպասել ներկրվող կտորեղենին:

Հիմնովին վերակառուցվող նոր շինությունում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամսերն են լինելու: Այս արտադրամասերում ընկերությանն աջակցում են լիբանանահայ Նազարյան ընտանիքը: Նրանց հետ միասին 2017թ.-ին ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ-ը ձեռք է բերել 70 000 ք/մ մակերեսով նոր շինություն: Ֆաբրիկան նախնական շրջանում կունենա շուրջ 500 աշխատակից: Բացումը նախատեսված է 2018թ.-ին: Երկու արտադրամասերի համար ընդհանուր հաշվով անհրաժեշտ էր շուրջ 10 մլն եվրոյի ներդրում:

35 000 ք/մ ընդհանուր մակերեսով մեկ այլ շինություն շուտով կդառնա տարածաշրջանի խոշորագույն կարի ֆաբրիկան՝ հագեցած աշխարհի լավագույն սարքավորումներով: Արդեն իսկ կան պայմանավորվածություններ աշխարհահռչակ հայտնի ապրանքանիշների հետ: Ֆաբրիկայն կապահովի շուրջ 3 000 աշխատատեղ: Շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ արագությամբ: Նախնական հաշվարկով կատարվելու է 7 մլն եվրո գումարի ներդրում:

Ինչ վերաբերվում է բամբակե թելի ֆաբրիկային, այն բացվելու է Մասիս քաղաքում: ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ ընկերությունը Մասիսում ձեռք է բերել 280 հազ. ք/մ տարածք՝ 50 000 ք/մ մետր շինությամբ: Այդ կիսակառույցը շուտով կվերածվի գերժամանակակից ֆաբրիկայի:

back-top