l

lifestyle

Alexandre.J բրենդի նոր բույրի շնորհանդեսը ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահում

ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահների ցանցն իր Կոմիտաս 22 հասցեում գտնվող սրահը, որը գործում է 10 տարի, ներկայացրեց նոր ձևաչափով: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Alexandre.J ապրանքանիշի Altesse Mysore բույրի շնորհանդեսը: Բրենդի համահիմնադիր Ամելի Ջաբբանը ժամանել էր Հայաստան՝ անձամբ ներկայացնելու նիշային պարֆյումերիայի ոլորտի ամենահայտնի բրենդերից մեկը, որն արդեն 3 տարի բացառիկորեն ներկայացնում է ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահների ցանցը:

  • Kamo Tovmasyan

Ինչպես արդեն նշեցի ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահների ցանցը նշեց իր Կոմիտաս 22 հասցեում գործող սրահի գործունեության 10-ամյակը: Վերաբացումից հետո այս հասցեում գործող սրահը ներկայանում է նոր ձևաչափով:

Այս հասցեում գործող ԲՈՒՐՄՈՒՆՔ մասնաճյուղը բաժանված է լյուքս կարգի օծանելիքների, դիմահարդարման և մաշկի խնամքի պարագաների, նիշային բույրերի և Exclusive Corner-ի առանձին սրահների, ինչը գնումներն ավելի հարմար և պրակտիկ է դարձնում:

Հիշեցնեմ բոլոր ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահների հասցեները.

Կոմիտաս 22 և Կոմիտաս 39

Հյուսիսային պող. 11-40

Սայաթ-նովա 11

Մաշտոց 34 և Մաշտոց 37

Facebook/Burmunk Perfumery Chain

Instagram/burmunk_official

 

 

Վերջին տարիներին ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահների ցանցը մեծ շեշտադրմամբ ներկայանում է նիշային պարֆյումերիայի շարքով: Alexandre.J ապրանքանիշն արդեն 3 տարի Հայաստանում բացառիկորեն ներկայացվում է հենց ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահներում և վաճառքի լիերներից է:

 Ֆրանսիացի դիզայներ Ալեքսանդեր Ջեյին անվանում են զգացմունքների ճարտարապետ, ով ստեղծում է իր սրվակները յուրահատուկ նյութերից, իսկ յուրաքանչյուր նոր բույր ստեղծելու համար ճանապարհորդում է Աշխարհով մեկ: Իր աշխատանքներով Alexandre.J բրենդի հիմնադիրը փորձում է փոխանցել իր տպավորությունները: Վառ գույները, ձեռագիր նախշերը, տարբերվող դիզայնը մի քանի տարվա ընթացքում ներառեցին ապրանքանիշը նիշային բույրերի ամենահեղինակավոր և սիրված բրենդերի շարքում:

Alexandre.J ապրանքանիշը ներկայացնում է 9 հավաքածուներ, որոնցից The Collector հավաքածուն ամենահայտնին ու թրենդայինն է այսօր ողջ Աշխարհում: Բրենդի համահիմնադիր Ամելի Ջաբբանը ժամանել էր Հայաստան հենց այս շարքի նոր՝ Altesse Mysore բույրը ներկայացնելու համար:

Ամելի Ջաբբանն առաջին անգամ էր Հայաստանում: Ահա այստեղ կարող եք դիտել շնորհանդեսի լայվ միացումը, որի ընթացքում և ներկայացվեց Altesse Mysore նոր բույրը, այն վաճառքում կլինի Մայիս ամսից:

 Արևելյան անապատի, ֆրանսիական բարոկկոյի և կլասիցիզմի համադրմամբ այս հավաքածուն ներկայացնում է 8 բույր տղամարդկանց և կանանց համար: Նոր՝ Altesse Mysore բույրը դիզայների Հնդկաստան կատարած ուղևորության տպավորությունների արտացոլումն է:

Բույրի սրվակը, տուփը, ուռուցիկ լոգոտիպը, ձեռագիր նախշերը....մանրամասնորեն կարելի է զննել ու հիանալ դիզայներական այս աշխատանքով և հասկանալ, թե ինչ նկատի ունի Ալեքսանդեր Ջեյը, ասելով, թե The Collector հավաքածուն գեղեցիկի, ճարտարապետության և շքեղ կյանքի խորհրդանիշն է:

Նոր բույրի գովազդային հոլովակում հնդկական ծաղիկների, համեմունքների, տպավորությունների վիզուալ ներկայացումն է, որոնցից էլ ծնվել է նոր բույրը:

Նոր բույրի և Կոմիտաս 22 հասցեում գործող ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահի 10-ամյակի շնորհանդեսի հյուրերին սպասվում էր հաճելի երաժշտություն, հյուրասիրություն, խաղարկություն և իհարկե հանդիպում Ամելի Ջաբբանի հետ:

back-top