l

lifestyle

Ագա Քանքանյանի Aga Kankanyan Image Studio-ի 5-րդ տարեդարձը

5 տարի առաջ Իսահակյան 14 հասցեում դիմահարդար Ագա Քանքանյանը հրավիրել էր մեզ իր Aga Kankanyan Image Studio-ի բացմանը: Հիշում եմ, այն ժամանակ մոտ 8 մասնագետներ էին աշխատում կենտրոնում: Դեռ 5 տարի առաջ Ագան արդեն իսկ թոփ-դիմահարդարների հնգյակում էր, սակայն այս տարիների ընթացքում Նա Հայաստանի ամենապահանջված դիմահարդարդարներից մեկը լինելուց բացի, դարձավ հաջողակ գործարար կին, ով իր անունը վերածեց բրենդի և ներկայացավ ավելի մեծ մասշտաբներով, աշխարհագրական մեծ ծավալներով՝ օր-օրի ավելացնելով իր հետևորդների բանակը:

  • Kamo Tovmasyan

 Շոու-բիզնեսի և գործարար ոլորտի հայտնի անձինք Ագայի հավատարիմ այցելուներն են: Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Արփի Գաբրիելյանը, անունների ցանկը շատ երկար է, նրանց մեծ մասն այսօր ողջ օրվա ընթացքում այցելում էր Aga Kankanyan Image Studio՝ շնորհավորելու Ագային և նրա թիմին: Ես ևս միանում եմ շնորհավորանքներին ու մաղթում նորանոր հաջողություններ:

back-top