l

lifestyle

Պետք է այցելել! AdAstra Restaurant & Bar-ը Radisson Blu հյուրանոցում

Ի՞նչ է պետք ամռանը լավ ժամանակ անցկացնելու համար: Դե իհարկե լավ միջավայր, համեղ խոհանոց ու գեղեցիկ տեսարան: Նորաբաց Radisson Blu հյուրանոցի 7-րդ հարկում բացվել է AdAstra Restaurant & Bar-ը, որն էլ այսօր ներկայացնելու եմ: Քաղաքի ամբողջական տեսարանն այստեղից կարող եք վայելել յոթերորդ հարկից և հիանալ Արարատով: Այստեղ կարող եք խմել բազմատեսակ կոկտեյլներ, ինչպես նաև ճաշակել ամենատարբեր խոհանոցների յուրօրինակ ուտեստները: Քաղաքի նոր rooftop-ի մասին ավելին հենց հիմա ԿամոԲլոգում:

  • Ազատության պողոտա 2/2, Redisson Blu hotel, 7–րդ հարկ, 010-21 99 00,
  • Kamo Tovmasyan

Radisson Blu հյուրանոցը Carlson Rezidor ամերիկյան խոշոր կազմակերպության նախագծերից մեկն է: Հյուրանոցային շուկայում գոյություն ունեցող չափանշային սանդղակում Blu-ն համարժեք է հինգ աստղին և ունի ամենաբարձր վարկանիշը: Ողջ աշխարհում այս բրենդը շատ հայտնի է և ունի ավելի քան 990 հյուրանոց : Երկրներ կան, որ Radisson Blu հյուրանոցների մի ամբողջ շարք ունեն: Radisson Blu հյուրանոցը բավարարում է ամենախստապահանջ հյուրերին և իր մեջ ներառում է 2 ռեստորան, սիգար բար, սպա կենտրոն, լողավազան և rooftop ռեստորան: Ազատության պողոտայի 2/2  հասցեում գործող նորաբաց  Radisson Blu հյուրանոցը համապատասխանում է այս բոլոր չափանիշներին, սակայն այսօր մենք ներկայացնում ենք հյուրանոցի 7-րդ հարկում գործող AdAstra ռեստորանը:

Քաղաքի ամենաբարձր բացօթյա սրահներից մեկը գտնվում է Radisson Blu  հյուրանոցի յոթերորդ հարկում: Այստեղից կարող եք վայելել քաղաքի լավագոյն տեսարանը, որը ներառում է ողջ քաղաքն ու հայերիս ամենասիրելի լեռը` Արարատը: AdAstra Rooftop  ռեստորանն ունի երկու մուտք, կարող եք այցելել ինչպես հյուրանոցի կենտրոնական մուտքից, այնպես էլ  ռեստորանի համար առանձնացված մուտքից, որն ազատ է բոլոր ցանկացողների համար: Այստեղ կարող եք կազմակերպել ցանկացած միջոցառում ի շնորհիվ պրոֆեսիոնալ և բարեհամբույր անձնակազմի: Ռեստորանի մենյուն բազմազան է և առաջարկում է վայելել տարբեր երկրների խոհանոցների միքս:

Հունիսի 18-ին մենք ներկա էինք հերթական համերգային երեկոներից մեկին:  Քանի որ այս հյուրանոցը գտնվում է Ազատության պողոտայում և շրջապատված է մի շարք  դեսպանատներով, այդ իսկ պատճառով  էլ այստեղ հանդիպեցինք  դեսպաննների ու դեսպանատների այլ ներկայացուցիչների:

AdAstra-ն իր ամբողջ միջավայրով տարբերվում է քաղաքի մնացած բոլոր rooftop-երից, վերջինս լատիներենից թարգմանաբար նշանակում է դեպի աստղեր: Այստեղ ամեն շաբաթ կազմակերպվում են տարբեր երեկոներ, կարող եք վայելել ոչ միայն համեղ խոհանոցն ու հրաշալի տեսարանը, այլև հաճելի ու կենդանի երաժշտություն լսել:

Ազատության պողոտա 2/2

Redisson Blu hotel, 7–րդ հարկ


010-21 99 00

back-top