l

lifestyle

ADAMANT սրահի բացման շնորհանդեսը MULTI GOLD-ում

Վերջերս Կոտայքի մարզում բացված շքեղ MULTI GOLD կենտրոնում տեղի ունեցավ ADAMANT սրահի պաշտոնական բացման շնորհանդեսը: Շուրջ 20 տարի ծավալելով գործունեություն Ռուսաստանում, ADAMANT ապրանքանիշն արդեն ներկայանում է իր սրահով նաև Հայաստանում: Արծաթյա զարդեր սկսած 3000 դրամից, ոսկյա զարդեր՝ սկսած 30 000 դրամից: ADAMANT-ը ներկայացնում է տարբեր գնային սեգմենտի և տարբեր նախասիրությունների բրենդային զարդեր, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին:

  • Kamo Tovmasyan

MULTI GOLD առևտրի կենտրոնը գտնվում է Կոտայքի մարզում, ԱՌԻՆՋ մոլի հարևանությամբ: Նշեմ, որ ավտոբուսներն անվճար տեղափոխում են առավոտյան 09.00-ից Ռոսսիա Մոլի, Մալաթիայի տոնավաճառի, Նոր նորքի 2-րդ զանգվածի շուկայի մոտից յուրաքանչյուր ժամը մեկ: ADAMANT սրահն աշխատում է ամեն օր առավոտյան 09.00-ից մինչ 20.00: Նշեմ նաև, որ MULTI GOLD-ն ունի հսկայական ավտոկայանատեղի, այնպես որ եթե դուք ձեր ավտոմեքենայով եք՝ չեք ունենա այն կայանելու խնդիր: 

ADAMANT ընկերությունը շուրջ 20 տարի ծավալում է գործունեություն թանկարժեք զարդերի արտադրման ոլորտում: Հարկ է նշել, որ Ռուսաստանում արտադրվող թևնոցների, շղթաների 45%-ը հենց իրագործվում է ADAMANT ընկերության կողմից: Բացի հենց ADAMANT բրենդի զարդերը, սրահում ներկայացված է նաև տարբեր ոճային և գնային սեգմենտի մուլտիբրենդային տեսականի: հետևելով միջազգային ստանդարտներին՝ ADAMANT-ը ներկայացնում է շքեղ, սակայն գնային առումով հասանելի հավաքածու, որի գլխավոր առանձնահատկությունը որակն է: Արծաթյա զարդեր սկսած 3000 դրամից, ոսկյա զարդեր՝ սկսած 30 000 դրամից: Տեսականին սրահում հաճախակի թարմացվում է, ժամանակակից դիզայնով ստեղծված հավաքածուն գնահատելու համար հրավիրում ենք Multi Gold: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, լավ երաժշտություն DJ Guevo-ից և բազմաթիվ նվերների խաղարկություն:

ADAMANT

Instagram/adamantarmenia

MULTI GOLD առևտրի կենտրոն

(ԱՌԻՆՋ մոլի հարևանությամբ)

back-top