l

lifestyle

Ամստերդամի ամենաբարձր տեսադաշտը՝ A'Dam Toren

Ամստերդամում երկնաքերեր գրեթե չկան, համենային դեպս կենտրոնական հատվածում, այսինքն ռուֆթոփեր, որպես այդպիսին չեք էլ գտնի: Հավանաբար այդ պատճառով էլ նորաբաց A'Dam Toren կոմպլեքսը, որը սկսել է գործել մայիս ամսից արդեն իսկ դարձել է Ամստերդամի ամենաայցելվող վայրերից մեկը զբոսաշրջիկների համար, շնայած, որ տեսադաշտը 20-րդ հարկից է ընդամենը...բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք..

  • Kamo Tovmasyan

ԵՎՐՈՏՈՒՐ ԿամոԲլոգի հետ 2 նախագիծը ներկայացնում է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք շուտով:

Նախորդ տարի, երբ Ամստերդամում էինք A'Dam Toren-ը դեռ կառուցվում էր, այն գտնվում է Overhoeksplein 5 հասցեում՝ Կինոյի թանգարանի հարևանությամբ, կենտրոնական կայարանի ետնամասում:

Այն իրենից ներկայացնում է կոմպլեքս, որի տարբեր հարկերում տարբեր ընկերություններ ներկայացնում են իրենց կամ բիզնես-գրասենյակները, կամ սրահները, սրճարանները, ակումբ կա գործող, հյուրանոց, սակայն որպես տուրիստական կենտրոն ամենաայցելվող և գովազդվող հատվածը 20-րդ հարկում գտնվող A’DAM LOOKOUT-ն է և 19-րդ հարկում գտնվող պտտվող ռեստորանը, որը կոչվում է Լուսին:

A'Dam Toren կարող եք գնալ նավով, հենց կայարանի ետնամասից, անվճար....

Գործում է ամեն օր 10.00-22.00-ն, սրճարաններն ու ռեստորանն իհարկե գործում են մինչ լուսաբաց:

Տոմսի արժեքն է 12.5 եվրո մեկ անձի համար:

Ձեզ կվախեցնեն այսպես ասած դժողքային վերելակով, բայց եթե դուք նստել եք Բեռլինի հեռուստաաշտարակի վերելակը, այստեղ ձեզ ոչինչ չի վախեցնի:

Ահա այսպիսի գեղեցիկ տեսարան, իրոք 360 աստիճան Ամստերդամը օրվա բոլոր ժամերին...

Տանիքին գործում է շատ վախենալու ճոճանակ...եթե չեք վախենում, կարող եք նստել:

Երեկոյան ժամերին տեսարանն իհարկե ավելի գեղեցիկ է....

back-top