l

lifestyle

Նոր ինտերակտիվ ժամանցի այգի Ծաղկաձորում! ACTION PARK

Ինչով զբաղվել Ծաղկաձորում? Վստահ եմ այս հարցը, մանավանդ ամռանը շատ-շատերին է հուզում, քանի որ Ծաղկաձորը ցավոք դեռ այդքան էլ հարուստ չէ ժամանցի տարբերակներով: Վերջերս բացված ACTION PARK-ը կարծում եմ Ծաղկաձորում հանգստացողների պարտադիր այցելության վայրը պետք է դառնա, այն եզակին է իր ձևաչափով, տարբեր տարիքի ու նախասիրությունների անձանց համար է և հասանելի է բոլորին: Մեր թիմն այս week-end-ին մեկնել էր ACTION PARK՝ անձանական փորձով գնահատելու և ներկայացնելու այն ձեզ:

  • ք.Ծաղկաձոր, Վ. Հարությունյան փ., (+374)91-40 10 19
  • Kamo Tovmasyan

ACTION PARK-ը ստեղծվել է այս ամսին: Ինտերակտիվ ժամանցային այգին գտնվում է հենց ԿԵՉԱՐԻՍ եղեկեցու հարևանությամբ սկսվող ճանապարհին կից, մոտ 100 մետր ներքև: Գործում է կեսօրից մինչ 23.00-ն, բացի չորեքշաբթի օրերից: Զբոսուղու երկարությունը 1425 մետր է: Մենք ցերեկային ժամին էինք այստեղ, ու մտածված երեկոյան 21.00-ին նույնպես այցելեցինք՝ որոշելու համար, թե որ ժամին ավելի հետաքրքիր կլինի գալ այգի: Եթե երեխաների հետ եք, կարծում եմ ցերեկային ժամն ավելի նպատակահարմար է, քանի որ ծառերից ներթափանցող արևի ճառագայթներն այգուն հեքիաթային տեսք են հաղորդում ու շնորհիվ ծառազարդ շրջապատի, այստեղ բավական հով է: Երեկոյան էլ այգին լուսավորվում է, ու ինտերակտիվ խաղերը շատ հետաքրքիր էր հենց այդ ժամին խաղալ, նետաձգությունն ու պարսատիկով կրակելն առաջին հերթին: 

ACTION PARK-ը դուր կգա բոլոր տարիքի անձանց, ովքեր թեկուզ մի փոքր հետաքրքրություն ունեն բնության, ինտերակտիվ խաղերի և էքստրիմի հանդեպ: Այստեղ դուք կարող եք շներով սայլակ վարել, փորձել ձեր ուժերը նետաձգության, լազերային պարսատիկով կրակելու և դանակների նետման ոլորտում: Երեխաներին ու դեռահասներին շատ դուր կգան բատուտները և շների տնակները, ծնողներին էլ դուր կգա այն փաստը, որ իրենց զբոսնելու ընթացքում մասնագետը կարող է զբաղեցնել երեխաներին և նրանց հետ միասին ներկել տարբեր մուլտհերոսների կավե ֆորմաներ: Սեգվեյ, հեծանիվ, հովերբորդ նույնպես հետաքրքիր է վարել զբոսուղում, դե իսկ VR վիրտուալ խաղերը չի կարող որևէ այցելուի անտարբեր թողնել:

Մուտքը ACTION PARK անվճար է, դուք կարող եք պարզապես գալ ու զբոսնել այստեղ, իսկ եթե ցանկանում եք օգտնվել խաղերից, արդեն գնում եք տոմս տոմսարկղում: Տոմսերի արժեքը սկսվում է 300 դրամից: Լազերային պարսատիկով կրակելը՝ 500 դրամ 6 գնդիկի համար, 15 րոպե Գլադիատորային խաղեր VR ակնոցներով՝ 1 500 դրամ, 6 դանակների նետում՝ 500 դրամ, նետաձգություն՝ 1000 դրամ, տարբեր չափսերի բատուտներում թռվռալը՝ 300-1000 դրամ, ամառային և ձմեռային շնասայլակների վարում՝ 2000-3000 դրամ:

Նշեմ նաև, որ զբոսուղում առկա է անվճար , այնպես որ կարող եք հենց տեղում նկարած սելֆիներն ու սթորիները տեղադրել ձեր սոցէջերում: Դրամարկղում կարող եք նաև գնել պաղպաղակ, կոկտեյլներ, սուրճի ու թեյերի տեսակներ և զովացուցիչ ըմպելիքներ: Նշեմ նաև, որ ACTION PARK-ը զարգացման փուլում է, արդեն շուտով այստեղ կտեղադրվեն նստարանները, կկառուցվի փոքր սրճարան, իսկ ինտերակտիվ խաղերի տարբերակներն էլ գնալով կշատանան: Գրանցեք հասցեն, հիշեք կայքը և եթե մեր փոստում չգտաք ձեզ հուզող հարցի պատասխանը պարզապես զանգահարեք նշված հեռախոսահամարով:

ք.Ծաղկաձոր

Վ. Հարությունյան փ.

(+374)91-40 10 19 / Viber/Whatsapp

www.actionpark.am

Facebook/ActionPark

back-top