Իհարկե առաջին նվերը, որ գալիս է մտքիդ՝ խաղախությունն է: Գիտեմ, որ տասնյակ քոմենթներ կլինեն այն մասին, որ միակ նվերն այս տարի հայ տղամարդուն՝ խաղաղությունն է և սերը մտերիմների կողմից: Մենք բոլորս ենք դա հասկանում, սակայն կանայք նվերներ միևնույն է մեծ ոգևորությամբ են գնում՝ իրենց սերն ու գնահատականը փոխանցելով սիրելիներին, իսկ նվերները միշտ սիրված են բոլորիս համար:
Ինչու որոշեցինք DJ Mai-ին առաջարկել ընտրել նվերներ: Նախորդ շաբաթ նա նվագում էր Compote բարում, որտեղ քննարկում էինք, թե տղամարդիկ ինչպիսի նվերներ են նախընտրում ստանալ: Նվագելուց հետո DJ Mai-ն էլ միացավ թեմային, որոշելով որ հաջորդ օրն ամուսնու համար նվեր է փնտրելու, մենք էլ առաջարկեցինք միասին գնումների գնալ՝ հուշելով նաև հայուհիներին, թե ինչ կարող եք նվիրել Ձեր սիրելիներին: Առանձնացրել ենք 9 տարբեր գնային սահմանի, ոճի, նախասիրության նվերներ, բայց ինչպես վերջում ասաց DJ Mai-ն՝ "Իրականում, ամենամեծ նվերն ամուսնուս համար Իմ ՍԵՐՆ է": Ի դեպ՝ DJ Mai-ի ոճի համար շնորհակալություն դիզայներ Մանուկ Ալեքսանյանին և LA LA LAND beauty space-ի անձնակազմին:
ՀԱՐՍԱՆԻՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Մի քանի օրից «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը կցուցադրվի մեծ էկրաններին: Կարծում եմ ֆիլմի տոմսերը հիանալի նվեր են տղամարդկանց, ում հետ միասին էլ կարող եք դիտել ֆիլմը Cinema Star կինոթատրոնում: Հոդվածի վերջում Cinema Star-ը խաղարկելու է 4 տոմս, ուշադիր եղեք և մասնակցեք:
Արժեքը՝ սկսած 1000 դրամից
Որտեղ՝ բոլոր կինոթատրոնում
________
ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻ
Բոլոր տղամարդիկ են երազում տնային կենդանի պահել, հիմնականում՝ շուն: Շատերին ծնողները չեն թողնում, շատերն ինքներն են երկմտում՝ վախենալով, որ ժամանակ չեն կարող հատկացնել կենդանուն ճիշտ խնամելու համար: Վստահ եղեք, տնային կենդանի նվիրելը Ձեր կողմից ամենահաճելի անակնկալը կլինի նրա համար:
Ամենասիրված ցեղատեսակի շներից են մոպսերն ու բիգլները: Կարող եք նախապես ճշտել ՆՐԱՆԻՑ, ապա պատվիրել նաև արտերկրից:
Արժեքը՝ գինը կախված է ցեղատեսակից
Որտեղ՝ կենդանական սրահներ, կամ list.am կայքում
____________
IQOS ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Նկատած կլինեք, որ այսօր տղամարդկանց էլ ավելի հաճախ կարող եք տեսնել ոչ թե սիգարետով, այլ օգտագործելիս: Նթե ՆԱ արդեն իսկ IQOS օգտատեր է, ապա նվերեք նրան աքսեսուարներ:
Մեքենայի աքսեսուարներ, սթիքերից ազատվելու տարաներ, կաշվե պատյաններ....կարող եք ծանոթանալ ողջ տեսականուն ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
Արժեքը՝ կախված աքսեսուարներից:
Որտեղ՝ IQOS սրահներ գործում են Դալմա Գարդեն Մոլում, Երևան Մոլում, Մեգամոլում և այլն:
____________
Օ ծ ա ն ե լ ի ք
Լավ օծանելիքը երբեք ավելորդ չի լինում, իսկ եթե Դուք գուշակում եք նաև նրա ճաշակը, ուրեմն նվերը կրկնակի սպասված էր: Paco Rabanne-ի MILLION-ը հատկապես հայ տղամարդկանց կողմից անչափ սիրված է, բացի այդ, կհուշեք նրան, որ արդեն ժամանակն է մտածել իր առաջին միլիոնի մասին:
Արժեքը՝ 42 600 դրամ (50մլ), 57 300 դրամ (100մլ)
Որտեղ՝ ԲՈՒՐՄՈՒՆՔ խանութ սրահների ցանցում, կամ Burmunk.am կայքում
________
Ն Վ Ա Գ Ա Ր Կ Ի Չ
Թե գրասենյակի և թե տան համար իդեալական նվեր է նոր սերնդի նվագարկիչը: Արդեն անցել է 5-6 կտորից բաղկացած կամ գույնզգույն լույսերով նվագարկիչների ժամանակը, օրինակ Marshall նվագարկիչներն այսօր թե նորաոճ են, թե որակով:
Արժեքը՝ սկսած 75 000 դրամից
Որտեղ՝ iBOLIT սրահում/ Թումանյան 35
________
Շ Ա Խ Մ Ա Տ
Նեթֆլիքսի վերջին՝ The Queen's Gambit սերիալից հետո ԱՄՆ-ում շախմատների վաճառն ավելացել է 30%-ով: Ողջ աշխարհում կանայք սկսել են հետաքրքրվել այս սպորտաձևով հենց շնորհիվ սերիալի ու կարծում եմ մեզ մոտ ևս The Queen's Gambit-ը մեծ քանակությամբ երկրպագուներ ունի:
Նվիրեք ՆՐԱՆ ITALFAMA օրիգինալ շախմատները ու եթե դիտեք սերիալը, վստահ եմ՝ երկուսով էլ հենց կխաղաք:
Արժեքը՝ սկսած 85 000 դրամից
Որտեղ՝ LUXE Gifts & Home Decor սրահներում
____________
ՄՈՐՈՒՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Քանի որ վերջին տարիներին տղամարդկանց մեծ մասը մորուք է պահում, մարուքի խնամքի հավաքածուները ամենաթոփ նվերներն են տղամարդկանց մեծ մասի համար: Եթե ՆԱ էլ մորուք ունի, նվերեք TABAK բրենդի մորուքի խնամքի միջոցները:
Արժեքը՝ սկսած 5 400 դրամից
Որտեղ՝HERMITAGEխանութների ցանցում կամHermitage.amկայքում
____
Վ Ի Ն Ի Լ
DJ Mei-ի ամուսինը նույնպես DJ է, ուստի մենք վստահէ ինք, որ հայտնվելու ենք այստեղ: Եթե ՆԱ նույնպես մելոման է, ապա լավ վինիլը ամենալավ նվերն է:
Արժեքը՝ սկսած 3 000 դրամից
Որտեղ՝ Garage Vinyl Store, Սայաթ-Նովա 6
________
I P H O N E 12
Գիտեմ, շատ ստատիկ է, բայց սա այն նվերն է, որը բոլորի մոտ առաջին տեղում է, անկեղծ լինենք:
Արժեքը՝ սկսած 460 000 դրամից
Որտեղ՝ iBOLIT սրահ, Թումանյան 35
________