l

lifestyle

5CONCEPT POP-ART STORE-ի բացումը Երևան Մոլում

Շնորհավորում եմ մեր ընկերներին՝ գրագետ բիզնեսի արդյունքում արդեն երկրորդ, ընդարձակ 5CONCEPT POP-ART STORE-ի բացման կապակցությամբ: Այսուհետ հայկական նորաոճ բրենդային հագուստ և աքսեսուարներ կարող եք ձեռք բերել ոչ միայն Տերյան 65 հասցեում գործող սրահից, այլև Երևան Մոլի երկրորդ հարկում բացված 5CONCEPT POP-ART STORE-ից: Բացման հյուրերը և մթնոլորտը՝ մեր հատուկ փոստում:

  • YEREVAN MALL, Teryan 65, (012) 501501
  • Kamo Tovmasyan

Տերյան 65 հասցեում գործող 5Concept սրահն ի սկզբանե ստեղծվել էր որպես 5 տարբեր հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող սրահ, սակայն այսօր դիզայներների քանակը մոտ 4 տասնյակ է: Տարբերվող, հետաքրքիր և դիզայներական հագուստ, աքսեսուարներ հիմնականում կանանց համար, սակայն Երևան Մոլում բացված երկրորդ 5CONCEPT POP-ART STORE-ում արդեն ներկայացված է նաև տղամարդկանց համար տեսականի: 5Concept-ի հիմնադիրներն են Naghash, Loom Weaving, Nelly Serobyan, Zgest, Petoor բրենդերը: Սրահներում ներկայացված են նաև Ankasa, Ani Marti, Koshtoyan, Arigato, Shabeeg, Bebetta shose, Light affect, Massor, Petraki, Kokchian, Jewels Philosophy , 47 jewelry, Soncess, Platon, Narre'z և այլ ապրանքանիշերի հագուստ և աքսեսուարներ:

(012) 501501

Facebook/5concept

back-top