l

lifestyle

Սեպտեմբերի26. KamoBlog.TV-ի 8-րդ տարեդարձի փակ երեկոն El Sky Bar-ում

8 տարի օնլայն! Այս խորագրով Իր 8-րդ տարեդարձը Kamoblog.TV-ի թիմը կնշի Սեպտեմբերի 26-ին քաղաքի լավագույն ժամանցավայրերից մեկում՝ El sky Bar-ում: Վայրը պատահական չի ընտրված, այդ երեկո բացի Kamoblog.TV-ի 8-րդ տարեդարձը, հյուրերին կներկայացվի նաև Էլ STYLE ամսագրի նոր համարը, որի շապիկին Ես եմ ընկերներիս հետ...Ֆոտոշարքի բեքսթեջը և միջոցառման մանրամասները՝ այս փոստում...

Նախկինում փարթիներ հաճախ էի կազմակերպում, տարվա ընթացքում մի քանի անգամ, այժմ զբաղվածության պատճառով ցավոք ոչ այնքան, վերջին անգամ կարծեմ 2 տարի առաջ եմ նշել Kamoblog.TV-ի տարեդարձը: Հաշվի առնելով ֆոլոուերների և գործընկերների աճող բանակը, հաջող տարին և լավ տրամադրությունը, Սեպտեմբերի 26-ին El Sky Bar-ում Ես կհրավիրեմ Իմ 300 ընկերների և գործընկերների Kamoblog.TV-ի 8-րդ տարեդարձի փակ երեկոյին:

Չենք ուզում բացել բոլոր փակագծերը, կասենք միայն, որ այդ երեկո Ձեզ սպասվում է շատ լավ երաժշտություն Guevo-ից, Leo-ից, առաջին անգամ Ձեզ համար կնվագի DJ Valeria Ershova-ն, Մեզ հետ կլինեն նաև Անահիտ Հարությունյանը, Սեդա Սերոբյանը: Հենց այս կազմով էլ մենք նկարահանվել ենք Էլ Style ամսագրի նոր համարում, որի շնորհանդեսը տեղի կունենա երեկոյի ընթացքում: Հատուկ հյուրերի կազմում՝ Ռիփփի, Արփինե Գաբրիելյան, Սոնե Սիլվեր, Մհեր, Աիդա Արամի, Marbey, Գայա Արզումանյան, ովքեր հատուկ Kamoblog.TV-ի 8-րդ տարեդարձի համար հիմա պատրաստում են նոր կատարումներ: Կլինեն իհարկե վառ գույներ, գեղեցիկ ֆոտոսթենդ, կարծում եմ տորթ էլ կլինի...այն ամենն ինչ Դուք միշտ տեսել եք ԿամոԲլոգ փարթիների ընթացքում....

Էլ Սթայլ ամսագրի կողմից ստանալով շապիկի համար նկարահանվելու առաջարկ, մտածեցի, որ ընթերցողներին հետաքրքիր կլինի տեսնել Ինձ այն անձանց հետ, ովքեր աշխատում են Ինձ հետ միջոցառումների ընթացքում և ճանապարհորդում են: Դա GUEVO-ն է, ով այսօր ամենապահանջված հայ DJ-ն է, և ով, ի դեպ առաջին անգամ հենց ԿամոԲլոգ փարթիների շարքում է նվագել, դա LEO-ն է, ում նույնպես Դուք կարող եք հաճախ հանդիպել շնորհանդեսների ընթացքում, ում հետ մենք նույնպես, ինչպես և Guevo-ի հետ հաճախ ճանապարհորդում ենք ընկերներով, դա DJ Valeria Ershova-ն է, ով, որպես լավ ավանդույթ, այսպես ասած կսկսի իր կարիերան հենց KamoBlog փարթիից, դա մոդել Սեդա Սերոբյանն է, ով միշտ եղել է ԿամոԲլոգ փարթիների ամենավառ դեմքերից մեկը և իհարկե Անահիտ Հարությունյանը, ով ամռանն Ինձ հետ միասին վարում էր ԿամոԲլոգ ծրագիրը ԱրմՆյուզի եթերում:

Ֆոտոշարքը նկարահանվել է El Sky Bar-ում, լուսանկարիչն է Արտաշես Մարտիրոսյանը, ոճաբան՝ Մանուկ Ալեքսանյան: Դիմահարդարումը՝ Make Up Studio, վարսահարդարումը՝ SHADOYAN: Աղջիկների լուքերի համար շնորհակալություն ենք հայտնում Phillip Plein երևանյան սրահին, ինչպես նաև դիզայներ Անահիտ Սիմոնյանին, ում հեղինակած զգեստները ևս դուք կտեսնեք ֆոտոշարքում: Աքսեսուարների տրամադրման համար thanks Սոնյա: Ֆոտոշարքն ամբողջությամբ կտեսնեք սեպտեմբերի 26-ին Kamoblog.TV-ի 8-րդ B-Day party-ի ընթացքում, ապա www.Kamoblog.TV-ում և բնականաբար Էլ Style ամսագրի նոր համարում: Վիդեոտարբերակը և Kamoblog.TV-ի 8-րդ տարեդարձն ամբողջությամբ կդիտեք ԱրմՆյուզ հեռուստաընկերության ԿամոԲլոգ ծրագրում Հոկտեմբեր ամսին:

back-top