l

lifestyle

ՈՐՏԵՂ ԴԻՄԱՎՈՐԵԼ 2019-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ?

Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, քանի որ մինչ դեկտեմբերի 20-ը հենց այս փոստում ավելացվելու են երևանյան Ամանորյա առաջարկները լավագույն և բազմաոճ ծրագրերով: Թե ում հետ կդիմավորեք 2019թ.-ը որոշելու եք ինքներդ, իսկ այ թե որտեղ պետք է դիմավորել, կարող եմ օգնել ինքս: Այսպիսով Ամանորյա առաջարկների ամբողջական ցանկը, ծրագրերը, գները, հասցեները, հեռախոսահամարները՝ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

PRIME HALL

Հրավիրում ենք Ձեզ անցկացնելու Ամանորի գիշերը մեզ հետ` ուրախ և անմոռաց զգացումներով լի` «ՓՐԱՅՄ ՀՈԼ» ռեստորանային համալիրում: Հիանալի Ամանորյա շոու ծրագիր Սարգիս և Մանո Գրիգորյանների մասնակցությամբ: Երեկոյի հատուկ հյուր՝ ՍԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆ: ՓՐԱՅՄ ՀՈԼ՝ երազանքից իրականություն

Եղվարդի խճուղի 3

+37443 04 10 10
+37444 36 10 10

Facebook/PrimeHall

______

The Alexander, a Luxury Hotel Yerevan

Բացառիկ երեկո ամենաշքեղ հյուրանոցներից մեկում: ATELIER 1797 Penthouse Bar & Grill-ում նվագելու է DJ Leo-ն, ինչպես նաև սաքսոֆոնահարի կենդանի կատարումներ, մատուցվելու է 7 ուտեստից բաղկացած ընթրիք, իսկ հյուրերին զբաղեցնելու է աճպարար Նահապետ Արշակյանը: Արժեքը՝ 80 000 դրամ: Գործում է նաև հատուկ առաջարկ այն հյուրերի համար, ովքեր գիշերելու են հյուրանոցում: 

Աբովյան 1/4

011-20 60 03

Facebook/TheAlexander

______

HAVANA ռեստորան/ակումբ

Ամենաուրախը, փայլունը, տոնականը: ՀԱՎԱՆԱՆ հրավիրում է դիմավորել 2019-ը իր շոու-ծրագրի, արտիստների, ինչպես նաև հատուկ հյուրի՝ Արամ MP3-ի հետ: Սկիզբը՝ 22.30-ին: Մուտքի արժեքը՝ 35 000 դրամ, որը ներառում է հյուրասիրություն՝ կարամելացված անանասի տեսքով (միշտ մոռանում եմ անանասը ոնցա հայերեն) և JP Shanet շամպայն:

Լենինգրադյան 1/6

094-38 06 06

Facebook/Havana

_______

Radisson Blu Hotel, Yerevan

Սրբուկը և DJ Guevo-ն այստեղ են լինելու, սա արդեն բավական է: Սկսվում է 23.00-ից, կտևի մինչ 04.00-ը: Մեկ անձի արժեքն է 37-50 000 դրամ, կախված թե որ հատվածում եք սեղան ամրագրելու: Բեմը տեղադրված է լինելու առաջին հարկում, հետևաբար, կախված նրանից, թե որ հատվածում կամրագրեք սեղան, կվճարեք 37,42 կամ 50 000 դրամ: Գինը ներառում է ֆուրշեթի հյուրասիրություն, դեսերտ և երկու գավաթ գինի: Մինչ 6 տարեկաների մուտքն անվճար է, 6-12 տարեկան երեխաների համար կվճարեք 50 տոկոս զեղչով, իսկ եթե ամրագրեք մինչ դեկտեմբերի 10-ը, բոլոր տարի անձանց համար կունենաք 10 տոկոս զեղչ:

Ազատության 2/2

(010) 21 99 00

Facebook/RadissonBlu

______

EL SKY BAR

Ամենաջահելականը, ամենափայլփլունն ու ուրախը: El Sky Bar-ն այս տարի հրավիրում է 23.00-ից դիմավորել 2019-ը Նիկ Եգիբյանի, Սոնե Սիլվերի, DJ Dape-ի, DJ Aro-ի հետ միասին: Հիանալի երևանյան տեսարան, կենդանի հնչողություն, Ամանորյա փայլեր....ամրագրեք սեղաններ նախապես: Մինչ կեսգիշեր այցելելու դեպքում մուտքի արժեքն է 10 000 դրամ, իսկ կեսգիշերից հետո մուտքի արժեքը կկազմի 15 000 դրամ:

Գրիգոր Լուսավորիչ 9

041-71 71 71

Facebook/ElSkyBar

________

KAMI MUSIC CLUB

Տարվա ամենագունեղ, ամենավառ տպավորություններով լի տոնական գիշերը՝ Ամանորը անցկացրեք քաղաքի լավագույն երաժշտական ակումբներից մեկում ՝ KAMI Music Club-ում, DJ Ocean-իKami Friends Project-ի և Aram Mp3-ի հետ միասին։ Շտապեք ամրագրել Ձեր սեղանները, մեկ անձ՝ 50 000 դրամ, ներառյալ տաք ուտեստ, պանրի և մսի տեսականի, սուշի...ամբողջական ցանկը ճշտեք զանգահատելով ակումբ:

Աբովյան 18

091-50 90 20

Facebook/KamiMusicClub

______

ԲԵԼԱՋԻՈ Ռեստորանային Համալիր

Ամենահայկականը, շախովն ու շուխովը: Սարո, Լիաննա, Սոնա Շահգելդյան, Էրիկ Գյոզալյան, Բելաջիոյի հայտնի բենդը, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: Մեկ անձի մուտքի արժեքն է 45 000 դրամ, որը ներառում է ամբողջական հյուրասիրություն: Ճիշտն ասաց հյուրասիրության ցանկն այնքան երկար է, որ դժվար կլինի գրել ամենը, կարող եք ճշտել զանգահարելով Բելաջիո: Սկսվում է տոնական երեկոն 23.00-ին, նաև անպայման նշեմ հատուկ ընտանեկան փաթեթների մասին, եթե ձեզ հետ կան երեխաներ, ապա երեխաների համար վճարում եք հատուկ զեղչված գնով, նայած թե քանի տարեկան է ձեր երեխան: Ամենափոքրիկների մուտքն ընդհանրապես անվճար է: 

Մյասնիկյան 2

010-55 12 12

Facebook/Bellagio

_______

ArmHookah Lounge Bar

Եթե դուք պարզապես ուզում եք նշել 2019-ը ընկերներով, կամ սիրելիի հետ, բայց ավելի ռելաքս տարբերակով, նկատի ունեմ առանց երեխաների ճվճվոցների, առանց տաշիտուշիների, ապա պարզապես ամրագրեք սեղան ArmHookah-ի Level2-ում, որտեղ ժամը 01.00-ից նվագելու են Toxic-ը և DJ Arno-ն: Սեղանները նախատեսված են 4 անձի համար, սեղանի արժեքը 30 000 դրամ է, որում ներառված է 1 նարգիլեի հյուրասիրություն: Կարող եք 2 անձով էլ ամրագրել սեղան ու վճարել 30 000 դրամ, բայց այ 12 անձով որ ամրագրեք, արդեն կվճարեք 3x4x30 000, ստացվում է 90 000 և 3 նարգիլե: 

Հյուսիսային պողոտա 6

077-19 00 00

Facebook/ArmHookah

_________

MR.HOOKAH

Դիմավորեք 2019-ը քաղաքի լավագույն շուրջօրյա ժամանցավայրերում` MR HOOKAH-ում: Այստեղ սպասվում է Ձեզ հյուրասիրություն յուրաքանչյուր սեղանին՝ (մրգի տեսականի, շամպայն և հուկա ՝ Ձեր ընտրությամբ): Երաժշտական տրամադրությունը կապահովեն DJ Extazy-ն և գեղեցիկ, տաղանդավոր երգչուհիները: Տեղերը սահմանափակ են: 

Ամիրյան 15ա

041- 79 73 77

Facebook/MrHookah

_________

 

NATIONAL HOTEL

Հրավիրում ենք Ձեզ անցկացնելու 2019թ. Ամանորի երեկոն մեզ հետ և սիրով առաջարկում շահավետ տարբերակներ։ Միջոցառումները կանցկացվեն և «Նացիոնալ» ռեստորանի, և «Ռոուզ» լաունջ-բարի ուրախ ու ջերմ մթնոլորտում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ից մինչ առավոտյան 04:00։ Մանրամասների և ամրագրման համար խնդրում ենք զանգահարել +374 10574-001, կամ ուղարկել նամակ հետևյալ էլ․ հասցեյին՝ reservation@hotelnational.am: Շտապե՛ք սեղան ամրագրել, բարձր տրամադրությունը երաշխավորված է։

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

back-top