l

lifestyle

10 MUST BE վայր ԿԻԵՎՈՒՄ Royal Armenia սուրճի հետ միասին

2018-ը մենք դիմավորել ենք Կիևում, բացահայտել ենք Կիևի լավագույն ժամանցավայրերը և չենք մոռացել մեզ հետ վերցնել մեր հայկական ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ սուրճը, թե չէ առանց հայկական սուրճի ոնց էինք արթնանալու? Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան պատին, քանի որ Կիև մեկնելուց հաստատ փնտրելու եք այն...

  • Կամո Թովմասյան

Իհարկե ցանկացած քաղաք մեկնելուց, առաջին հերթին հետաքրքրվում ես տեսարժան ու պատմական վայրերով, սակայն երբ մեկնում ես Ամանորին՝ մտածում ես հիմնականում ժամանցի, շոփինգի ու հետաքրքիր մարդկանց հետ հանդիպման մասին: Մենք առաջին անգամ էինք ճանապարհորդում ամբողջ թիմով, ու դիմավորում Նոր Տարին: Բոլոր նրանց համար, ովքեր պատրատվում են մեկնել Կիև՝ առանձնացրել ենք այն 10 ժամանցավայրերը, որտեղ այցելելով, կարող եք վստահորեն ասել, որ գրեթե բացահայտել եք իսկական Կիևը:

Ամանորը Կիևում շատ գեղեցիկ էր, բայց ասեմ, որ այս տարի Երևանը նույնպես բավական հետաքրքիր ու տոնական էր, պարզապես Կիևում, այսպես ասեմ՝ ավելի լավ են տժժում:

Ահա այսպիսինն էր Ամանորյա տոնածառը, իրոք գեղեցիկ էր զարդարված հրապարակը, Ամանորի գիշերը հազարավոր այցելուներ կային, հիանալի համերգային ծրագիր էր ու շատ մեծ ու լի տոնավաճառ...

Կիևի տոնածառի բարձրությունն էր 33 մետր, այն 80 ճյուղ ուներ, 300 ջահեր էին կախված:

Այ սա մեզ մոտ պակասում է, երևի թե մոտ...ինչքան ասեմ, շատ երկար, մոտ 2 կմ երկարությամբ ձգվող տոնավաճառ, որի կողքով անհնար էր անցնել առանց գնումներ կատարելու...

Չգիտեի, որ Կիևում ևս շատ սիրված է գլինտվեյնը՝ տաք գինին, այն էլ ավելի շատ համային տարբերակներով քան նույն Վիեննայում:

Նույնիսկ վաճառողները տոնական էին հագնված, այս առումով իհարկե ևս Կիևը տարբերվում էր: Չեմ կարող ասել, որ մարդիկ հյուրընկալ էին, բայց որ ուրախ էին-հաստատ:

Ամանորի գիշերը Софийская հրապարակում էինք, իսկ հետո արդեն տեղափոխվեցինք CHI ակումբ, սակայն մինչ ժամանցավայրերը ներկայացնելը, խոսենք շոփինգից:

1. ЦУМ

Хрещатик, 38/2

tsum.ua/ua

Կիևում գործում են տասնյակ մոլեր, որոնք ես դեռ կներկայացնեմ, սակայն առաջինը կխոսեմ ЦУМ-ի մասին: ЦУМ-ն ի տարբերություն մոսկովյան ЦУМ-ի ավելի հասանելի բրենդերով է, այստեղ կան նաև սրճարաններ, ռեստորաններ, որտեղ համեղ կարելի է սնվել, բայց այցելել ես խորհուրդ եմ տալիս վիզուալ առումով գնահատելու համար: Ամանորին ЦУМ-ը վերածվել էր հսկայական դիսկո-բոլորով, խաղալիքներով ու տարբեր ֆոտոհատվածներով զարդարված կենտրոնի, որտեղ միայն շրջելն իսկական հաճույք էր: Եթե ճիշտ եմ հիշում, սեպտեմբերին նույնպես ЦУМ-ն ինչ-որ հատուկ դիզայն ուներ, այնպես որ կարող եք պարզապես սրճել առաջին հարկում, շրջել կենտրոնում, իսկ հենց գնումներ կատարելու համար ես այլ վայրեր խորհուրդ կտամ:

Տեսեք ինչ գեղեցիկ են զարդարված ЦУМ-ի Ամանորյա ցուցափեղկերը:

2. Всі. Свої

Десятинна, 12

Facebook/Всі. СвоїՇատ հետաքրքիր, տարբերվող ու կոնցեպտուալ սրահ, որտեղ ներկայացված են միայն ուկրայինացի դիզայներների աշխատանքները: Ես ինքս, չլինելով շոփինգի սիրահար, այստեղից շատ հետաքրքիր նմուշներ եմ գնել, տղամարդկանց համար շատ մեծ ու տարբերվող տեսականի կար: Հենց ЦУМ-ի դիմաց է գտնվում սրահը՝ խանութի հարևանությամբ, բաց մի թողեք:

Իհարկե Կիևից պետք է նվեր բերել киевский торт, ուր հենց Всі. Свої սրահի հարևանությամբ գործող ROSHEN սրահում այ այսպիսի փաթեթավորմամբ киевский торт-եր են վաճառվում, նկատի ունեցեք...

Բաց մի թողեք Կիևի՝ այսպես ասած եվրոպական թաղամասը` Подольский район-ը, որտեղ շենքերը գունազարդ են, ապրում է այստեղ ավելի հարուստ խավը, ուստի ավելի հանգիստ է, փողոցները դատարկ են, հաճելի է զբոսնել ու լուսանկարվել:

Ինչպես արդեն ասացի, Ամանորին թանգարաններ, պատմական վայրեր այցելելու մեծ ցանկություն չկար, սակայն այս կողմը ներկայացնելու համար մի քանի տեղեր այցելեցինք: Օրինակ խորհուրդ կտամ PinchukArtCentre-ը, որը ժամանակակից արվեստի թանգարան է, պարբերաբար այստեղ ներկայացվում են տարբեր արվեստագետների աշխատանքները, օրինակ հիմա ընթանում է շատ հայտնի Մարինա Աբրամովիչի էքսպոզիցիայի ցուցադրությունը: PinchukArtCentre-ը գտնվում է Басейна вулиця, 1/2 հասցեում, ահա ֆեյսբուքյան էջը:

Նման վայրերում միշտ կհանդիպեք այլ մասսայի, արվեստի հետ կապ ունեցող երիտասարդների, ինչը էլ ավելի կամբողջացնի տվյալ քաղաքի ու բնակչության մասին ձեր պատկերացումը:

3. ՄՈԼԵՐ

Եվ այսպես...գլխավոր երեք մոլերն էին Ocean Plaza-ն, Sky Mall-ը և Lavina mall-ը: Տարբերությունն այն է, որ մեկում կային լավ բրենդեր, բայց չկար ժամանցի տարբերակներ, մյուս մոլում կար կինոթատրոն, մանկական խաղասրահ, բայց չկային անհնաժեշտ բրենդերը...Նշեմ նաև, որ մոլերը գտնվում են կենտրոնից բավական հեռու: Ամանորի շրջանում մեծ զեղչեր էին, ավելի շատ քան Երևանում:

OCEAN PLAZA/улица Антоновича, 176

SKY MALL/ просп. Генерала Ватутина, 2т

LAVINA MALL/Берковецька вулиця, 6Д

Հիշեք՝ ԿՈԽԱՅՈՒ Կիևում նշանակում է-ՍԻՐՈՒՄ ԵՄ

Դեկտեմբերի 31-ին մենք այցելեցինք Կիևի պատմության և Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան, կարող եմ գրել հասցեն, բայց մի կրկնեք մեր սխալը, տոն օրերը մի տխրեցրեք: Лаврская улица, 24

4. THE BURGER

Басейна вулиця, 2

FACEBOOK

Այ հենց հիմա գրում եմ ու արդեն ուզում եմ էլի ուտել: Ամենահամեղ բուրգերը Կիևում, ամենակծու հավի թևերը ու ամենամարդաշատ վայրերից մեկը Կիևում: Անպայման այցելեք, նստեք ամենավերջին սրահում, այնտեղ դիվաններ են, ու պատվիրեք բուրգեր հավի թևերով: Սպասարկումը հոյակապ էր, համն անգնահատելի, շատ էժան գներ են ու մինչ կբերեն ձեր պատվերը, կարող եք զբաղվել սեղանի վրա գտնվող ռեբուսներով, խաղերով ու տարբեր էքթիվիթիներով:

Քանի որ զբոսաշրջիկների մեծ մասը հյուրանոց կամ տուն ամրագրում է հենց կենտրոնում, նշեմ նաև գլխավոր փողոցում գտնվող Моменти սրճարանի մասին, որտեղ կարող եք ամեն առավոտ նախաճաշել: Իսկական ուկրաինական բլիթներ, բորշ խոզի մսով, շատ հետաքրքիր մթնլորտ ու էժան գներ. Хрещатик, 13

5.Охота на овец

Воздвиженська вулиця, 10Б

FACEBOOK

Հաջորդ ռեստորանը Կիևում, որ խորհուրդ եմ տալիս այցելել Охота на овец-ն է: Ոչ մի հատուկ ինտերիերային լուծում չկա, բայց ունի համեղ խոհանոց, համեմատաբար ավելի թանկ գներ: Հատկապես սիֆուդի սիրահարները կգտնեն հետաքրքիր ուտեստներ, սպասարկումն անթերի է:

6. AVALON

Leontovycha Vulytsia, 3

FACEBOOK

Մեզ ամենաշատը դուր եկած վայրերից մեկը: Առաջին հարկում ռեստորանն է, երրորդում լաունջը, ամառը գործում է նաև բացօթյա սրահը: Այստեղ ամենալավ նարգիլեն էր, շատ համեղ էր ու որակի, սպասարկման համեմատ զարմանալի էժան գներ էին, միանշանակ խորհուրդ եմ տալիս, անհնար է դժգոհ հեռանաք:

7. BOHO

Федорова, 4

FACEBOOK

Եվս մեկ թրենդային ռեստորան, որտեղ նույնպես համեղ խոհանոց էր, լավ երաժշտություն, բայց վերջում մատուցողը մի տեսակ կոտրեց տպավորությունը: Հաշիվը բերելով, շատ երկիմաստ ասաց. "Ասեմ իմանաք, իմ թեյավճարը հաշվի մեջ ներառված չէ": Մեզ մի տեսակ դուր չեկավ մոտեցման այդ ձևը ու մենք հեռացանք առանց 1 գրիվեն թեյավճար թողնելու, մտածեցինք՝ դե որ ներառված չէ, էլ ինչ ներառենք ))))

8. Buddha Bar Kiev

Khreshchatyk 14

FACEBOOK

Սովորաբար Buddha Bar-երում լաունջ երաժշտություն է, ընտանեկան վիճակ, բայց ոչ Կիևի Buddha Bar-ում: Ամենաթույն փարթին այստեղ էր, սեղանի դեպոզիտն ընդամենը 3 000 գրիվեն է՝ մոտ 120 դոլար, նարգիլեն ներառված չէ: Թույն մասսա, լավ մյուզիք, պարողներ...ամենալավ օրերից մեկն էր, համ էլ Միսս Կիև 2017-ի հետ ծանոթացանք:

9. CHI

Парковая дорога, 16

FACEBOOK

Թիվ մեկ վայրը Կիևում: Ամենաթանկը, ամենաշքեղը, ամենագալմուռայինը, ամենա-ամենան: Միջազգային հայտնի DJ-ներ, շքեղ ինտերիեր, իսկ սաունդը ուղղակի սպանում էր. սաունդի որակից տռանսի մեջ էիր ընկնում: Ամանորի գիշերն ենք այստեղ եղել, նվագում էր ADRIATIQUE դուոն: Սեղանների դեպոզիտը 50 000 գրիվեն էր՝ մոտ 3000 եվրո, ու սեղաններն ամրագրված էին դեռ 2 ամիս առաջ: Կիևի համար շատ թանկ էր, մենք գնել ենք միայն մուտքի տոմսեր, մոտ 50 դոլար էր արժեքը: Եթե լինեք Կիևում, ստուգեք, թե ինչ փարիթներ կան այդ օրերին այստեղ, իսկ եթե կոնկրետ փարթիներ չկան՝ այցելեք պարզապես որպես ռեստորան, էլի գոհ կմնաք:

10. Бар "Гадкий койот" в Киеве

Mechnikova 9

FACEBOOK

Ուրեմն վերջին օրը գնում ենք Бар "Гадкий койот" ու հասկանում ենք, որ պետքա առաջին իսկ օրվանից սկսած ամեն օր մենակ այստեղ գայինք: Էժան ուկրաինական կայֆեր, խաղեր, բարի ստոյկային պարող աղջիկներ, մրցույթներ, խախոլական երգեր ու կոպեկներ...թե չէ ընկել ենք լյուքս, գլամուռ, Chi, Avalon ...դա Եվրոպայում էլ կա, մեր մոտ էլ կա, իսկ այ Бар "Гадкий койот"-ի նման թույն տեղ ոչ մի տեղ չկա: Լուրջ եմ ասում:

Ահա այսպիսինն էր մեր ուղեցույցը, հուսով եմ ձեզ կօգնի ԿԻԵՎ քաղաքում հետաքրքիր ժամանց անցկացնելու հարցում: Շնորհակալություն Ռոյալ Արմենիա սուրճին մեզ ամեն ինչով ապահովելու համար:

Ի դեպ, մեր ֆեյսբուքյան էջում մենք խաղարկել ենք նվերներ հենց Կիևից՝ տալով երկու հարց Ռոյալ Արմենիա Սուրճի մասին: Հաղթողներն են Ալեն Գասպարյանը և Նելլի Զաքարյանը: Մի քանի օրից նրանց կհրավիրենք մեզ մոտ և կհանձնենք նվերները: Շնորհակալություն բոլոր մասնակցիներին, մրցույթի վիդեոն ունեցել է 47 000 դիտում, ինչը մեզ ստիպում է նման մրցույթներ հաճախ կազմակերպել մեր ֆեյսբուքյան էջում:

Եվ վերջում. Ճանապարհորդելով Ukraine International Airlines (UIA)-ի միջոցով, որը ներկայացնում է Երևան-Կիև միակ ուղիղ չվերթը, պատրաստ եղեք բռի, անտակտ ու կոպիտ վերաբերմունքի: Հիշեք, որ նույնիսկ 1 կգ ավել բեռի համար վճարելու եք մինիմում 50 եվրո, և որ նույնիսկ 1 րոպե գեյթից ուշանալու դեպքում պարզապես կկորցնեք տոմսերը և տեղում ստիպված եք լինելու նոր տոմսեր գնել հաջորդ թռիչքի համար, բնականաբար թանկ գնով: Ամենավատ սպասարկումը ու վերաբերմունքը որ երբևե տեսել էի 10 տարի ճանապարհորդելու ընթացքում: Ամեվանատ ավիաուղիները, որով երբևէ ճանապարհորդել եմ. Ավելացնեմ նաև, որ Կիևի դեսպանատունը Երևանում մերժեց մեր լուսանկարչին, իրանահայ Արեգին վիզայի հարցում, չնայած մենք ունեինք բոլոր անհնարաժեշտ փասթաթղթերը և հենց դեսպանատան խորհրդով ամրագրել էինք ճանապարհորդական հրավեր հենց Կիևից՝ ծախսելով մոտ 360 եվրո: Համաձայնեք, որ Կիևն այն քաղաքը չէ, որտեղ մեկնելու համար պետք է, որ այդքան գումար ծախսել վիզայի համար, չստանալ այն, իսկ հետո ստիպված լինել կրկնակի անգամ տոմսեր գնել, նույնիսկ չուշանալով թռիչքից: ինչպես բացատերցինք մեր ուկրաինացի ընկերները, -Դուք՝ հայերդ ռուսների հետ շատ լավ եք, ուստի առանձնահատուկ հյուրընկալություն չակընկալեք Կիևում:

________

back-top