l

lifestyle

10 Նոր վայր Երևանում 2018 թ.-ին այցելելու համար

Տարին նոր է սկսվել, իսկ Երևանում արդեն նոր ժամանցավայրեր կան համեղ սնվելու, պարելու ու պարզապես շփվելու համար: Ես առանձնացրել եմ վերջին ամիսների 10 ամենահետաքրքիր նոր վայրերը Երևանում, որտեղ խորհուրդ եմ տալիս այցելել 2018թ.-ին ընկերների և Հայաստան ժամանած հյուրերի հետ: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջին, այն ձեզ կօգնի ճիշտ կողմնորոշվելու հարցում:

  • Կամո Թովմասյան

1. ՇԵՐԵՓ

Ամիրյան 1 

60-ականների հայտնի ռեստորանից ոչինչ իհարկե չի մնացել, ու դա միայն առաջին դրական փաստն է: Հիանալի մտածված դիզայն, միշտ ֆուլ սրահներ (ուստի մի մոռացեք ամրագրել սեղան նախապես) ու հետաքրքիր մթնոլորտ. այն իմաստով հետաքրքիր, որ այստեղ չի լինում երկար նստել-պատվիրում ես, ուտում ես ու միանգամից ցանկանում ես տեղափոխվել այլ ժամանցավայր, արդեն ավելի լաունջ ժամանցի. կարծում եմ այս հանգամանքը ևս մտածված է: Շատ համեղ խոհանոց, մենք փորձել ենք մոտ 6 տարբեր ուտեստ ու բոլորից գոհ ենք մնացել, իսկ 4 անձով ընթրիքն արժեցել է մոտ 28 000 դրամ՝ ներառյալ խմիչքը, տաք ուտեստները, աղցանները..Եթե դեռ չեք այցելել, ամրագրեք սեղան հենց առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

2. ԹՈՒՄԱՆՅԱՆ ՋԱԶԶՎԵ

Թումանյան 35

ԲՌԱՎՈ. հենց միանգամից այսպես կսկսեմ: Թումանյան Ջազզվեն կարելի է ասել բոլորովին այլ ժամանցավայր է դարձել, մնացել է միայն անունը, ու հարցը լավ ու վատի մեջ չէ, այլ հիմնովին նոր ինտերիերի, կոնցեպտի, գույների...ասում եմ ձեզ, նախորդ սրճարանից ոչինչ չի մնացել: Խոհանոցը դեռ չեմ փորձել, քանի որ սպորտային հագուստով էի, իսկ այստեղ սպորտային հագուստով չի կարելի այցելել, այնպես որ մոտ ապագայում կպատմեմ նաև խոհանոցի մասին: Շնորհավորում եմ ողջ անձնակազմին, իրոք ապշած էի նման կոնցեպտուալ փոփոխություն տեսնելով:

___________

3. ՉԻՆԱՐ

Մոսկովյան 28

Մեր Ֆաինան ամեն օր գովազդում է, ասում է համեղ է, ոնց որ մտածված հենց երեկոյան ժամերին, երբ փորձում ես քիչ սնվել: Այս ընտրությունը նրա կողմից է: Հայկական, բայց ֆորմատային այլ ինտերիեր և խոհանոց: Մոսկովյան փողոցի ամենագեղեցիկ ու օտարերկրացիներին հրավիրելու համար պատշաճ հայկական ռեստորանը:

4. GUSTO

Աբովյան 11

Գուստոն իհարկե նոր ռեստորան չէ, այն, ի դեպ հենց այս ցանկի ամենահին ռեստորաններից մեկն է, որն առաջին անգամ ներկայացրեց Երաևանում բաց խոհանոցի գաղափարը: Մի քանի ամիս առաջ Գուստոն նույնպես ամբողջությամբ վերափոխվեց, թե ինտերիերը, թե մենյուն, նախկին Գուստոյից մնացել է միայն բաց խոհանոցը: Ես ամեն օր այստեղ եմ ընթրում, ու այցելում եմ որպես նոր ռեստորան, այլ ոչ թե հին ու ծանոթ Գուստո, այդ պատճառով էլ ներառել եմ տասնյակում: Պատվիրեք պիցցաները, սթեյք, լոբով ապուրը, համեղ աղանդները....էլ ինչն եմ անձամբ փորձել.. հա, նաև հունական ու տավարի մսով աղցանները, որոնք հետաքրքիր ձև են մատուցվում:

5. 44 SKY BAR

Բաղրամյան 1

Վերջապես...նախորդ տարվանից սպասում էինք բացմանը, ու հենց Ամանորին այն բացվեց: Նախորդ ամառվա թիվ 1 ժամանցավայրը Երևանում բացեց իր փակ սրահը, որն արդեն իսկ դարձել է ամենաթոփ վայրերից մեկը Երևանում՝ լավ երաժշտություն լսելու, շփվելու և գեղեցիկ երևանյան տեսարան վայելելու համար: Սեղաններ ամրագրեք նախապես, տեղում հաստատ չեք գտնի....

_____________

6. ՊԱՀԵՍՏ 33

Մոսկովյան 29/4

Գրագետ դիզայն, բարձր սրահ, որը երբեք չի հոգնեցում, լավ երաժշտություն, շատ համեղ խոհանոց ու քաղաքի ամենալավ մասսան: Եթե ծանոթներ չտեսնեք, կմտածեք, թե արտերկրում եք: Խոհանոցը շատ համեղ էր, համենային դեպս այն ուտեստները, որոնք մենք պատվիրեցինք մի փոքր կծու էին, իսկ մենք սիրում ենք կծու: Օրինակ տոլման կարող եմ վստահ ասել, որ ամենահամեղ տոլման էր, որ վերջերս կերել էի Երևանում: Գնային առումով...գիտեք, երբ ամեն ինչ լավ է, ու քեզ դուր է գալիս տվյալ վայրը, դու երբեք չես նայում հաշվին, համեմատում, գրում-ջնջում: Դու պարզապես վճարում ես ու դուրս ես գալիս, քանի որ լավ ժամանցի համար կարելի է վճարել այնքան, որքան տվյալ ժամանցավայրի սահմանած հաշիվն է: Շատ լավ է, որ նման վայրեր բացվում են Երևանում, ինչքան թաքուն պահենք, այնքան համը չեն հանի համը հանողները:

7. KOLOLAK

Վարդանանց 15/4

Սկսեմ խոհանոցից, քանի որ մենք այցելել ենք այստեղ որպես ռեստորան: Կա հատուկ լանչ, կա խորովածի, քյաբաբի և տոլամի սեթեր, որոնք համեղ են, թանկ չէն ու բավական մեծ են: Վերջին անգամ 3 ընկերներով էինք, պատվիրեցինք բոլոր սեթերից, տեսականին այնքան շատ էր, որ ոշեցինք մի մասը մեզ հետ տանել տուն: Խոհարարը զարմացած մոտեցավ ու հարցրեց, թե ինչու ենք վերադարձրել սեթերը, արդյոք համեղ չէին? Մենք պատասխանեցինք, որ եթե համեղ չլինեին, չէինք ել տանի մեզ հետ, այլ պարզապես կթողնեինք ռեստորանում: Շատ հետաքրքիր ինտերիեր է, իսկ հատուկ օրերին այստեղ կազմակերպվում են համերգներ ու փարթիներ, պետք է հետևել ֆեյսբուքյան էջին:

_____________

8. EAT&FIT

Արամի 80

Ընկերուհիս, ով ունի իր անձնական դիետոլոգը պատմեց ինձ այս սրճարանի մասին: Ինչպես հասկացա, այն նույնպես բացել է դիետոլոգ, սակայն ի տարբերություն այլ նմանատիպ սրճարանների, այստեղ ուտեստները համեղ են: Այսինքն անվանումից հասկացաք չէ, ավելի քիչ յուղային ուտեստներ, ավելի շատ բանջարեղեն և այլ....Քանի որ ես կոնկրետ միս, թթու, կծու, սխտոր, յուղոտ ու ձեթոտ խորովածներ եմ սիրում, անկեղծ ասեմ, սա իմ սրճարանը չէր, բայց այն անձինք, ովքեր ինձ պես թքած չունեն իրենց արտաքինի ու օր օրի ավելացող քաշի վրա, խորհուրդ տեմ տալիս այցելել: Ճիշտ սնվելն իրոք կարևոր է, մանավանդ, որ առջևում ամառ է:

 9. CHEESY CAFE

Տերյան 25

Ով է սիրում պանիր, մենք շատ ենք սիրում, ու այստեղ հենց բոլոր ուտեստները տարբեր պարային համերով են: Իր տեսակով տարբերվում է, քանի որ գիտես, թե կոնկրետ ինչի համար ես գալիս այստեղ: Այցելելով՝ կհանդիպեք բազմաթիվ օտարերկրացիների, այն տիպիկ տուրիստական սրճարան է: Մենք փորձել ենք մի քանի ուտեստներ, բայց անվանումները չենք ֆիքսել, գիտեք բոլորը չիզով են սկսվում, հնարավոր չէ չխառնել, այնպես որ դուք պետք է տեղում կողմնորոշվեք:

10. MAZA by Mandaloun

Պուշկին 40

Վերջում կասեմ մի բան. Ինչ ուզում եք ասեք, սփյուռքահայերը շատ լավ հաց են տալիս, ու նկատած կլինեք, որ սփյուռքահայերի կողմից բացված բոլոր տեղերն աշխատում են: Օրինակ այս ռեստորանը դեկտեմբերին է բացվել իսկ հիմա արդեն տեղ չկա նստելու: Մութաբալ, իրենց հատուկ քյաբաբները, էն իմ սիրած աղցանը ոնց էր կոչվում...ֆաթուշ, տոլմա...ամեն ինչ համեղ էր, եթե սիրում եք լիբանանյան խոհանոց, անպայման այցելեք:

Ընկերներ, եթե ձեզ դուր է գալիս մեր այս շարքը, կամ եթե գտնում եք, որ այն օգտակար ինֆորմացիա է պարունակում, ամրագրեք ձեր ֆեյսբուքյան էջին, կամ մեր էջում գրեք կարծիք: մենք պլանավորում ենք շարունակական դարձնել այս շարքը ու հաջորդ անգամ պատմելու ենք ձեզ այն 10 վայրերի մասին, որտեղ կարելի է իրոք համեղ բուրգեր ուտել:

 

back-top