l

lifestyle

13 BEAUTY by BLACK STAR սրահը Զաքյան 8 հասցեում

Ռուսական BLACK STAR-ի բյութի ցանցի պաշտոնական ֆրենչայզը բացվել է Զաքյան 8 հասցեում: Այցելել եմ 13 BEAUTY by BLACK STAR՝ անձամբ ծանոթանալու մասնագետների հետ, ներկայացնելու ինտերիերը, առաջարկները: Երևանյան 13 BEAUTY-ն արդեն հասանելի է 13 beauty by Timati պաշտոնական app-ում, կարող եք ներբեռնել բոլոր դիվայսներով ու ամրագրել ծառայությունն օնլայն: Ի դեպ, առաջին անգամ այցելելով սրահ՝ կստանաք 13% զեղչ ցանկացած ծառայությունից օգտվելու համար:

Այ, օրինակ BLACK STAR-ի բյութի սրահն այցելելով, դուք Ի՞նչ սպասումներ կունենաք: Նորաոճ մասնագետներ, հետաքրքիր մթնոլորտ, լավ մյուզիք, ինչ-որ տարբերվող, ոչ շաբլոն սրահ. ես այդպիսինն էի պատկերացնում 13 BEAUTY by BLACK STAR-ը, երբ նկարահանման էի գնում: Հասցեն՝ Զաքյան 8, ՌԴ դեսպանատան դիմացի հատվածում է, աշխատանքային ժամերն են՝ 11.00-20.00-ը: Նախ, ինձ դուր եկավ մուտքի ֆասադը և խճանկար հարթաքանդակը, որը պահպանվել է դեռ Խորհրդային տարիներից: Այն լրացնում է BLACK STAR-ի կոնցեպտը, կարծում եմ երևանյան սրահի այցելուներին պատմական արժեքի և մոդեռն ինտերիերի համադրումը շատ դուր կգա:

Երկհարկանի սրահի առաջին հարկում վարսահարդարման և մատնահարդարման սրահներն են, ինչպես նաև սպասասրահը, որտեղ Ձեզ կառաջարկեն սուրճ, թեյ, գինի, տղաները սպասելու ընթացքում կարող են խաղալ Playstation, երաժշտությունը դե պարզա արդեն՝ Монако монако монако: Իրականում, դեռ աշնանը բոլոր մասնագետները պետք է մեկնեին Մոսկվա՝ վերապատրաստման: Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, մասնագետների վերապատրաստումն ընթացավ վեբինարի միջոցով՝ առցանց: Արդեն 2021-ին, պլանավորվում է 13 beauty by Timati-ի մոսկովյան սրահի մասնագետների ժամանումն ու դասընթացների անցկացումը Երևանում: 

Թիմն ամենամեծ կրեդոն էր սրահի, իրականում ընդունելությունը, մթնոլորտը, երաժշտությունը, ամեն ինչ տրամադրում էր ու քեզ իրոք զգում էիր հանգիստ, ընկերական միջավայրում: Քանի որ անձամբ չեմ օգտվել որևէ ծառայությունից, մասնագետների աշխատանքի գնահատումը թողնում եմ Ձեզ: Շատ հետաքրքիր, կարևոր ու կարծում եմ ապագայում գործածելի նորույթ կար՝ 13 beauty by Timati app-ը:

Նախ թե iOS-ով, թե Android-ով կարող եք ներբեռնել հավելվածը, որտեղ կգտնեք մեր քաղաքը ու կմիանաք երևանյան 13 by BLACK STAR-ին: App-ում կարող եք ընտրել մասնագետին, ծանոթանալ ծառայությունների գնացուցակին և ամրագրել ժամ: Չգիտեմ մեզ մոտ որքանով այս տարբերակը կգործածվի, ժամանակը ցույց կտա: Մեզ մոտ դե գիտեք, սիրում են հայավարի զանգել օրինակ Հայկին, ժամ պահել, հետո զանգել ժամը փոխել և այլն...Բայց 13 BEAUTY by BLACK STAR-ը հավելվածի միջոցով փորձում է սպասարկման նոր ձևաչափ սահմանել:

Երկրորդ սրահում դիմահարդարման և ոտնահարդարման սրահներն են, կոսմետոլոգիայի սրահը, ինչպես նաև VIP սրահն այն այցելուների համար, ովքեր նախընտրում են սպասարկվել առանձին: Դիմահարդարման սրահում աղջիկները կարող են գրանցվել և մասնակցել դասընթացներին, որոնց ավարտին կստանան ուսուցման սերտիֆիկատներ հենց 13 beauty by Timati-ի կողմից:

 Նշեմ, որ բոլոր մասնագետներն աշխատում են բացառապես օրիգինալ նյութերով, բարձր որակի աքսեսուարներով, ստերիլ գործիքներով: Սրահը էքսկլյուզիվորեն ներկայացնում է մազերի խնամքի ֆրանսիական KYDRA ապրանքանիշն իր ողջ տեսականիով, ինչպես նաև մատների խնամքի Christina Fitzgerald ապրանքանիշը: Բացի էքսկլյուզիվորեն ներկայացված այս երկու բրենդերը, սրահի մասնագետներն օգտագործում են առաջատար ապրանքանիշերի նյութերը բոլոր ծառայություններում:

13 BEAUTY by BLACK STAR

Զաքյան 8 / (033) 59 13 13

FACEBOOK / IG

back-top