l

lifestyle

Իսկական հռոմեական պիցցա (ու ոչ միայն) 12 KTOR PIZZA-յում

Միանգամից ասեմ, չեմ գովում այն պատճառով, որ մտերիմներիս նոր նախագիծն է: Դա էլ, իհարկե հաշվի առնելով շատ երկար ու մանրամասնորեն պատմելու եմ Մաշտոցի 18 հասցեում այսօր բացված 12 ԿՏՈՐ ՊԻՑՑԱ-յի մասին: Իտալական scrocciarella խմորով և իտալական բաղադրատոմսով պատրաստված պիցցաների մեծ տեսականի, պաստաներ, աղցաններ, իտալական լիմոնչելլո հայկական հյուրընկալմամբ: Առաջարկում եմ դիտել բացման շնորհանդեսն ու ծանոթանալ մանրամասներին:

Մաշտոցի 18 հասցեում, Պռոշյանի կոնյակի գործարանի սրահի առաջին հարկում ամեն օր 11-ից մինչ կեսգիշեր կարող եք այցելել համեղ սնվելու համար: Վիդեո տարբերակում կստանաք այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք միգուցե չկան փոստում:

Մաշտոցի 18

094-86 84 32

Facebook/12ktorpizza

Instagram/12ktorpizza

Միանգամից նշեմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի մասին, որոնք գերակտիվ են և դեռ չբացված, շնորհիվ ճիշտ մարքեթինգի և գունեղ ֆոտոշարքի, 12 ԿՏՈՐ ՊԻՑՑԱՆ արդեն իսկ այցելուների մեծ բանակ ուներ:

Ամենամեծ պիցցան 12 կտորից է բաղկացած (70սմ) , բայց նշեմ, որ կան այստեղ նաև փոքր պիցցաներ (35 սմ): Գնային քաղաքականությունը համ/որակ/սպասարկում համադրմամբ հաճելիորեն կզարմացնի ձեզ: Վստահ եղեք, որ 15 տեսակ պիցցաներից դժվարությամբ եք ընտրություն կատարելու:

Առաջինը, որն այստեղ այցելելով կգնահատեք դա գեղեցիկ ինտերիերն է: Գործում է մեկ մեծ սրահ, որը բաժանված է տարբեր հատվածների:

Գլխավոր այցեքարտը իտալական ալյուրն է և իտալական տոմատները, որը բերվում է հենց 12 ԿՏՈՐ ՊԻՑՑԱՅԻ տնօրինության կողմից, և որն ունի ստացման հատուկ ձևաչափ: Այս ալյուրով պատրաստված պիցցան ավելի թեթև է, հեշտ մարսողական և տարբերվում է մյուս պիցցաների խմորի համից: Scrocciarella-խմորի տեսակը հայտնի իտալացի խոհարար և տեխնոլոգ Տիցիանո Կաստիլոյի ձեռագիրն է և Հայաստանում միայն 12 KTOR PIZZA-ում կարելի է վայելել, ինչպես հենց Տիցիանոն է ասում, խրթխրթան խմորից պատրաստված իսկական իտալական պիցցաներ: 

Բաստուրմայով և ձվով, ծովամթերքներով և բուսակերների համար հատուկ ոչ մսային տարբերակներով...տեսականին մեծ է ու ինքներդ տեսնում ենք ինչ ախորժալի:

Իհարկե այստեղ գալով սխալ կլինի չփորձել հենց պիցցան, սակայն եթե դուք այլ նախասիրություն ունեք, իտալական պաստաներն ու աղցանները ևս կհոգացնեն ձեզ:

Նշեմ նաև իտալական կոկտեյլների մասին, գինիների հատուկ շարքի մասին, որն այստեղ մատուցվում է, դե իսկ որպես նորույթ ներկայացնեմ ԿԱՄԱՐ նոր հայկական օրգանիկ նռան գինին, որը հյուրասիրվում էր բացման շնորհանդեսին և որը այստեղ ևս կառաջարկվի ուտեստների հետ:

back-top