l

lifestyle

ՏԱՍԻՑ ՏԱՍ Համալիրի վերաբացումը և «Blonder» չեխական գարեջրի շնորհանդեսը

Ընկերական, ընտանեկան ու պարզապես լավ խմբով հանգստանալու, համեղ ուտելու, ձիավարելու, կրակելու, լավ երաժշտություն լսելու...նույնիսկ չգիտեմ ժամանցի որ տարբերակն առանձնացնեմ Դավթաշենում՝ Եղվարդի խճուղի, 3-րդ կիրճ, 1 շինություն հասցեում գործող ՏԱՍԻՑ ՏԱՍ Համալիրի վերաբացումը ներկայացնելով: Ու դեռ չեմ խոսել չեխական «Blonder» գարեջրի մասին, որը պատրաստվում է հենց այստեղ և մատուցվում միմիայն ՏԱՍԻՑ ՏԱՍ Համալիրի հյուրերին: Դիտեք բոլոր մանրամասները ԿամոԲալոգում:

  • Դավթաշեն, Եղվարդի խճուղի, 3-րդ կիրճ, 1 շինություն. 010/094-36 10 10
  • Kamo Tovmasyan

ՏԱՍԻՑ ՏԱՍ Համալիրը վերաբացվել է նոր խոհանոցով, նոր՝ հենց տեղում պատրաստվող «Blonder» լցնովի գարեջրով, համերգային բացօթյա հատվածով, ու այդ պատճառով մենք այցելեցինք ՏԱՍԻՑ ՏԱՍ Համալիր՝ մանրամասնորեն այն ձեզ ներկայացնելու համար:

Դավթաշեն, Եղվարդի խճուղի, 3-րդ կիրճ, 1 շինություն

010/094-36 10 10

Facebook/TasicTasHamalir

Առաջին հատվածն իհարկե հենց Հրաձգարանն է, որտեղ կարող եք կրակել, փորձել ձեր ուժերը ու համոզվել, որ դիպուկ աչք ունեք:

Փակ ռեստորանային սրահներ, բացօթյա հատված, հանդիսությունների սրահ...ցանկացած քանակի հյուրերով կարող եք հանգստանալ, գնահատել այստեղի խոհանոցը, վայելել բնությունը, երեկոյան ժամերին նաև մասնակցել համերգային ծրագրի:

Կարող եք նաև ձիավարել, իհարկե մասնագետների հսկողության ներքո:

Առանձին հատվածում գործում է գարեջրատունը, որը հենց գարեջրի սիրահարների համար է նախատեսված ու այստեղ մատուցվում են հիմնականում գարեջրի հետ համահունչ խորտիկներ: Գարեջրատան առաջին հարկում բոլորին սպասվում է անակնկալ:

Չեխական «Blonder» գարեջուրը Հայաստանում միմիայն այստեղ է պատրաստվում, միայն լցնովի տարբերակով է, հասանելի ֆիլտրված և ոչ ֆիլտրված եղանակով: Բոլոր հյուրերը կարող են այցելել առաջին հարկում գտնվող գործարան ու տեսնել, թե ինչպես է ստեղծվում այն:

Իհարկե գործարանում շրջելուց հետո սառը «Blonder» գարեջրուրը էլ ավելի հաճույքով ես խմում, մանավանդ, իրոք համեղ խորտիկների հետ:

Եվս մեկ անգամ նշեմ, որ դեռևս «Blonder» գարեջուրը հասանելի է միայն այստեղ, այն չի շշալցվում, և իհարկե մատուցվում է միշտ սառը վիճակում:

Բնականաբար ինչ գարեջրատուն առանց խեցգետնի...հենց տեղում ընտրում եք խեցգետինները ու վայելում սառը գարեջրի հետ:

Ահա մի քանի տեսարան, որոնք բացվում են ՏԱՍԻՑ ՏԱՍ Համալիրի տարբեր անկյուններից:

Ստեղծված են բոլոր հարմարությունները իդեալական հանգստի համար, կարծես լինես քաղաքից դուրս, պարզապես կենտրոնից 15 րոպե հեռավորությամբ:

Ներկայացնեմ նաև առանձնացված սրահների ինտերիերը: Գրեթե բոլոր սրահներն ունեն նաև բացօթյա հատվածներ՝ բալկոններ, որտեղ բնության ներքո կարող եք խաղալ սեղանի խաղեր ու պարզապես հանգստանալ: Կան հատուկ սրահներ, որտեղ դուք ընկերներով կարող եք ինքներդ պատրաստել խորովածը, հատուկ  պտտվող սեղան-մանղալի վրա: Գործում է նաև հատուկ հարսանեկան սրահ:

Պարզապես զբողնելը ևս հաճելի է, կարող եք հետևել հացի թխման ընթացքին, մոտենալ բացօթյա սրահ ու լսել կենդանի երաժշտություն, ու մանավանդ սփյուռքահայերին և մեր քաղաքի հյուրերին այստեղ հանգիստը հիշարժան կլինի:

Յուրաքանչյուր երեկո բացօթյա սրահը հրավիրում է ոչ միայն հրավիրում է գնահատելու խոհանոցը այլև վայելելու կենդանի երաժշտություն՝ սիրված կատարումներով, ինչպես նաև տարբեր առիթների դեպքում երաժշտական խմբի կատարումներին կհաջորդի DJ-ը. Հատկապես բացօյա սրահն իդեալական է ծննդյան, հարսանեկան և այլ միջոցառումների համար. 

Խոհանոցում իհարկե գերիշխում են հայկական ուտեստները, ինչպես տեսնում եք հայկական հյուրընկալմամբ, մեզ հատկանշող աղ ու հացով, սակայն նշեմ, որ եվրոպական ուտեստներ ևս ներառված են մենյուում: Հացը թխվում է հենց ձեր աչքի առաջ, ամեն ինչ համեղ էր, համենային դեպս այն, ինչ մենք փորձեցինք վերաբացման ընթացքում:

back-top