l

lifestyle

Լուսինե Թովմասյանը BACK IN THE USSR ֆոտոշարքում

Փետրվարը սկսում եմ հրաշալի մի ֆոտոշարքով, որի հերոսուհին է Լուսինե Թովմասյանը: Դիզայներ Վահան Խաչատրյանի մտահղացմամբ՝ Լուսինեն վերադարձել է Խորհրդային միություն՝ BACK IN THE USSR: Այս ամսին Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի աջակցմամբ, 6 հայ դիզայներներ մասնակցելու են London Fashion Week 2021-ին, ու հենց այս նախաձեռնության շրջանակներում էլ ստեղծվել է ֆոտոշարքը, որտեղ Լուսինեն կրում է բացառապես հայ դիզայներների հագուստ և աքսեսուարներ: Ֆոտոշարքի Արտ-տնօրենը և լուսանկարիչը հենց Վահան Խաչատրյանն է, իսկ նկարահանվել է շարքը iPhone 12 սմարթֆոնով: Վայելեք....

Նկարահանումը իրականացվել է Նորաձևության և դիզայնի պալատի «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկանան տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ: Ֆոտոշարքում օգտագործվող հայկական բրենդերն են՝  LOOM Weaving, Malena brand, Felicita di Gaya, Hagop Sgahinian, Marmin, Just Black, Soncess, Narre, Petoor, Saharyan, Mirzoyan Anna bags, DANZ, Ellasi shoes, Zgest, Made BY: Դիմահարդար՝ Մերի Մարտիրոսյան, վարսահարդարումը՝ Friends Style House, արտ-տնօրեն և լուսանկարիչ՝ Վահան Խաչատրյան, մոդել՝ Լուսինե Թովմասյան:

back-top